Կոնվերս բանկը՝ հաջողության պատմություններ կերտող բանկ

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Կարիերայի և ձեռնարկատիրության ամենամյա տոնավաճառի ընթացքում Կոնվերս Բանկը ներկայացվել է որպես հաջողության պատմություններ կերտող Բանկ:

Մասնակիցներին և հյուրերին է ներկայացվել Բանկի Նոր Նորք մասնաճյուղի աշխատակից Աննա Ֆերոյանի փորձը, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

«Դեռ ուսման տարիներից ցանկություն ունեի աշխատել Կոնվերս Բանկում, բայց, անկեղծ ասած, չէի հավատում, որ այսպես, ուղղակի մի հայտ լրացնելով նախորդ Կարիերայի տոնավաճառի ժամանակ, կկարողանամ իրականացնել ցանկությունս: Կարիերայի տոնավաճառից կարճ ժամանակ անց ինձ բանկ հրավիրեցին, իսկ վերապատրաստումից հետո՝ փետրվարից աշխատանքի անցա Կոնվերս Բանկում», – ասել է Աննա Ֆերոյանը:

«Այս տոնավաճառին Կոնվերս Բանկը ներկայացնում է թափուր աշխատատեղեր թե սպասարկման ոլորտում, թե ՏՏ և մարքեթինգի ստորաբաժանումներում: Բանկը բազմիցս հայտարարել է իր աշխատանքներում երիտասարդների ներգրավման պատրաստակամության մասին: Այսօր մեր թիմակիցների գրեթե կեսը մինչև 30 տարեկան երիտասարդներ են, որոնցից յուրաքանչյուրը իր հետ Բանկ է բերել նոր գաղափարներ ու ծրագրեր: Բանկն իր հերթին ստեղծում է միջավայր, որտեղ երիտասարդները կարողանում են իրացնել իրենց ներուժը և զարգացման հնարավորություններ է ընձեռում նրանց», – ասել են Բանկում:

Նշենք, որ այս անգամ Կարիերայի և ձեռնարկատիրության տոնավաճառը կազմակերպվել է CareerLab-ի կողմից՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ: Դրան մասնակցում են ՀՀ տնտեսության տարբեր ոլորտների ավելի քան 50 ձեռնարկություն:

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ–ն գրանցվել է 1993 թ.–ի դեկտեմբերի 20–ին։ Բանկի բաժնետերերն են «Advanced Global Investments» LLC–ին (Արգենտինա)`80,94% մասնաբաժնով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը` 5% և HayPost Trust Management B.V. Company–ին` 14,06%։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ շարունակել են նվազել. ԿԲ

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի․/ԱՌԿԱ/․  2026 թվականի մայիսի 5-ին Հայաստանի արտարժույթի...

Մարտին Գալստյանը վերընտրվեց ԿԲ նախագահի պաշտոնում

ԿԲ նախագահի պաշտոնը զբաղեցնում է 2020թ․–ի հունիսից

Հայաստսանում կիրառում են կապիտալի չեզոք բուֆերի ձևավորման մոտեցում, որը միջազգայնորեն ընդունված պրակտիկա է․ ԿԲ

Հայաստանում սկսել են կիրառել կապիտալի չեզոք բուֆերի ձևավորման՝ աշխարհում առաջատար մոտեցումը, հայտարարել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը

Յունիբանկը՝ «Yerevan Dialogue 2026» միջազգային համաժողովի գործընկեր

Մայիսի 5-6-ը կայացած «Yerevan Dialogue 2026» միջազգային համաժողովը համախմբել էր տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաների, մասնավոր հատվածի, հասարակական կազմակերպությունների և ակադեմիական շրջանակների ներկայացուցիչների՝ Երևանում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովից անմիջապես հետո

Հայաստանում Յունիբանկի աջակցությամբ կայացավ FINTECH360 միջազգային համաժողովը

Յունիբանկի աջակցությամբ Երևանում անցկացվեց FINTECH360 միջազգային համաժողովը, որը համախմբեց շուրջ 500 մասնակից ավելի քան 30 երկրներից

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img