Յունիբանկի աջակցությամբ նոյեմբերի 26-ին կկայանա Ջիվան Գասպարյանի հոբելյանական համերգը

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Նոյեմբերի 26-ին ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ և Յունիբանկի աջակցությամբ Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա դուդուկի աշխարհահռչակ վարպետ Ջիվան Գասպարյանի 90- ամյակին նվիրված հոբելյանական համերգ, հաղորդում է Յունիբանկի մամուլի ծառայությունը։

Ջիվան Գասպարյանը ներկայացրեց հայկական մշակույթը աշխարհի լավագույն բեմերում` դուդուկի անզուգական մեղեդին ավելի ճանաչելի և սիրելի դարձնելով հանրությանը: Այս անգամ ևս հանդիսատեսին սպասում է համերգային հարուստ ծրագիր, որին մասնակցում են Հասմիկ Պապյանը, Արտո Թունչբոյաջյանը, Արտյոմ Մանուկյանը (ԱՄՆ), Գևորգ Հակոբյանը, Արմեն Բաբախանյանը, Աննա Մայիլյանը, Էդգար Խաչատրյանը, Կոմիտասի անվան լարային քառյակը, Թաթուլ Ալթունյանի անվան Հայաստանի երգի պարի պետական վաստակավոր համույթը(գեղարվեստական ղեկավար Ժիրայր Ալթունյան), Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Հ․Չեքիջյան), Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժորԿ․ Օրբելյան) և այլ անվանի հայ երաժիշտներ։

Համերգի ընթացքում ավագ և կրտսեր Ջիվան Գասպարյանների կատարումները առանձնահատուկ շունչ կհաղորդեն երեկոյին։

«Ջիվան Գասպարյանը դարձել է կենդանի լեգենդ հայ ժողովրդի համար,անգնահատելի է նրա ներդրումը մեր մշակույթում», – ասում է Յունիբանկի Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը:

«Մենք ուրախ ենք աջակցել մեծ դուդուկահարի ծրագրերին, այդ թվում` հոբելյանական համերգին: Ջիվան Գասպարյանի նախաձեռնությամբ Երևանում կառուցվում է դուդուկի անվճար դպրոց սոցիալապես անապահով երեխաների համար, մենք ևս աջակցում ենք կառուցմանը: Դպրոցում սովորում են երգել, պարել, բայց ամենակարևորը, նրանք նվագում են դուդուկ`շարունակելով ազգային երաժշտական ավանդույթը: Մեր բանկն իր պարտքն է համարում նպաստել դպրոցի շինարարությանը», – նշել է Հակոբյանը։

«Ես անչափ շնորհակալ եմ ՀՀ մշակույթի նախարարությանը և Յունիբանկին աջակցության համար», – ասում է Ջիվան Գասպարյանը:

«Ուրախ եմ, որ բանկը աջակցեց երիտասարդդուդուկահարների համար դպրոց կառուցելու նախաձեռնությանը: Երաժշտությունը ժողովրդի հոգին է, սանրա պատմությունն է, սա է ապագան», – նշել է Ջիվան Գասպարյանը։

Դուդուկի վարպետն արժանացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի չորս մրցանակների (1957, 1962, 1973 և1980թթ): 2002թ-ին վարպետն արժանացել է WOMEX մրցանակին: Միջոցառումը կազմակերպվում է «ԹԻ ԷՄ Փրոդաքշն» ընկերության կողմից:

«Յունիբանկը» հիմնադրվել է 2001 թվականի հոկտեմբերին։ 2002 թվականին ներդրել է «Յունիսթրիմ» համակարգը։ Բանկի հիմնական բաժնետերը «Ռիպատոնսո Հոլդինգզ Լիմիթեդն» է։ 2015 թվականից բանկը վերակազմավորվել է բաց բաժնետիրական ընկերության:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՓՄՁ զարգացումը մարզերում. IDBank-ը ներկայացրել է նոր լուծումներ (ՎԻԴԵՈ)

IDBank-ը Վանաձորում մասնակցեց «Լոռու մարզում բիզնեսի և բանկային համակարգի համագործակցության հնարավորությունները և հեռանկարները» թեմայով համաժողովին

ՀՀ առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում ներառվել են տաքսու վարորդներն ու մարտական գործողությունների մասնակիցները

ՀՀ Ազգային ժողովը երեքշաբթի օրը կայացած արտահերթ նիստում երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» և «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքներում, ինչպես նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծերը

ArmenianCard–ը հայտնել է տեխնիկական խափանումների մասին

«Արմենիան Քարդ» ազգային վճարային քարտը հայտնել է տեխնիկական խափանումների մասին

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը

PCAF-ը ֆինանսական հաստատությունների համաշխարհային համագործակցություն է, որի նպատակն է ներդնել միանման մոտեցումներ վարկերի և ներդրումների արդյունքում առաջացող ջերմոցային գազերի արտանետումները բացահայտելու համար

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img