ԿԲ–ն մեկնաբանել է հայկական բանկերում իրանական հաշիվների փակումը

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԿԲ–ն մեկնաբանել է հայկական բանկերում իրանական ծագում ունեցող հաշիվները փակելու մասին խոսակցությունները։

Հայկական ԶԼՄ–ներում տեղեկատվություն է տարածվել, որ բազմաթիվ հայկական բանկեր, ԿԲ–ի պահանջով, զանգվածային կերպով սկսել են փակել Իրանում ծնված հաճախորդների դոլարային հաշիվները, չնայած որ այդ քաղաքացիներն ունեն նաև ՀՀ քաղաքացիություն։ Նախնական տվյալներով, այդ ամենն Իրանի նկատմամբ կիրառվող ամերիկյան պատժամիջոցների հետևանքն է։

ԿԲ–ի հաղորդմամբ, ՀՀ ԿԲ-ն իր որևէ հանձնարարականով կամ նորմատիվ իրավական ակտով չի արգելում ԻԻՀ քաղաքացիներին կամ ԻԻՀ-ից այլ անձանց սպասարկելը բանկերի կողմից:

«Հայաստանի Հանրապետությունը սերտ համագործակցում է միջազգային ֆինանսական կառույցների՝ Արժույթի միջազգային հիմնադրամի, Համաշխարհային բանկի հետ, ինչպես նաև անդամակցում է Եվրախորհրդի ՄԱՆԻՎԱԼ հանձնախմբին։ ՀՀ բանկերը օրենսդրության համաձայն պարտավոր են իրականացնել հաճախորդների ռիսկայնության գնահատում և չհամապատասխանող երկրի հետ կապ ունեցող անձանց դասել բարձր ռիսկային հաճախորդների շարքին, իրականացնելով հաճախորդի հավելյալ ուսումնասիրության խորացված միջոցառումներ», – նշվում է ԿԲ–ի տարածած հաղորդագրության մեջ։

ԿԲ–ից նշում են, որ հնարավոր է, որ բանկերը, հաշվի առնելով գործընկեր, թղթակից արտասահմանյան բանկերի կողմից հաճախորդների որոշակի խմբերի և/կամ առաջարկվող գործարքների մասով կիրառվող սահմանափակումները, ձեռնպահ մնան այդպիսի հաճախորդների սպասարկումից, որոնց թվում՝ ի թիվս այլոց, կարող են լինել նաև ԻԻՀ քաղաքացիներ և/կամ ԻԻՀ-ից անձինք: Ընդ որում` նման մոտեցումը նոր չէ և կիրառվել է նախկինում ևս, տարիներ առաջ գործող պատժամիջոցների ժամանակ:

«Ստեղծված աժեոտաժը բնական չէ, և հետապնդում է որոշակի խմբի կամ խմբերի մասնավոր շահերը», – նշել են ԿԲ–ից։

ԱՄՆ–ն 2018 թ.–ի նոյեմբերի 5–ին ամբողջ ծավալով վերսկսել է պատժամիջոցների գործարկումն Իրանի նկատմամբ, որոնք չեղյալ էին հայտարարվել 2016 թ.–ին Իրանական միջուկային ծրագրով գործողությունների համատեղ համապարփակ պլանի ընդունման արդյունքում։ Պատժամիջոցների տակ էին հայտնվել նաև իրանական բանկերը, որոնցից մեկը` «Մելլաթ բանկը», ներկայացված է նաև Հայաստանում։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ-ում շահութահարկի հավաքագրումն աճել է մինչև 265,8 մլրդ դրամ. Փաշինյանը հայտնել է 2017 թ.-ից ի վեր 5,4 անգամ աճի մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ 2026 թվականի ապրիլի20-ի դրությամբ 2025 թվականի համեմատ վճարվել է 265․8 միլիարդ դրամի շահութահարկ։

Յունիբանկը թողարկել է 5.6% եկամտաբերությամբ դոլարային պարտատոմսեր

Յունիբանկը հայտարարում է 5 մլն ԱՄՆ դոլար ծավալով դոլարային պարտատոմսերի նոր թողարկման մասին։ Պարտատոմսերի արժեկտրոնի տոկոսադրույքը կազմում է 5.6% տարեկան, որը կվճարվի եռամսյակային պարբերականությամբ

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (ապրիլի 13–19)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցել է միջազգային ֆինանսական հաստատությունների թարմացված գնահատականների, դրամավարկային քաղաքականության վերաբերյալ ազդակների և արժութային շուկայում կայուն իրավիճակի պահպանման ազդեցության ներքո

Ակբա բանկը և Նյու Յորքի Մելոն բանկը համագործակցություն են մեկնարկել

Ակբա բանկն ընդլայնում է միջազգային գործընկերային ցանցը՝ համագործակցություն սկսելով  աշխարհի  հեղինակավոր ֆինանսական կառույցներից մեկի՝ Նյու Յորքի Մելոն բանկի հետ

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները նվազել են. ՀՀ Կենտրոնական բանկ

ՀՀ արտարժույթի շուկայում 2026 թվականի ապրիլի 22-ի դրությամբ ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ ապրիլի 21-ի համեմատ նվազել է 0.21 կետով՝ կազմելով 372.38 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img