«Կոնվերս բանկի» մասնաճյուղից ավազակությամբ առանձնապես խոշոր չափի գումարի հափշտակություն կատարելու գործը դատարանում է

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում «Կոնվերս բանկ» ՓԲ ընկերության «Սայաթ-Նովա» մասնաճյուղից ավազակությամբ առանձնապես խոշոր չափի գումարի հափշտակություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով, Պյոտր Ցիգանկովի մասով, հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, հաղորդում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2017թ. հոկտեմբերի 9-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, «Կոնվերս բանկ» ՓԲ ընկերության «Սայաթ-Նովա» մասնաճյուղում վտանգավոր բռնություն գործադրելու, այն է՝ պայթյուն իրականացնելու վերաբերյալ գրավոր ներկայացրած սպառնալիքով, մասնաճյուղի կառավարչից Պ.Ցիգանկովը պահանջել և հափշտակել էր առանձնապես խոշոր չափերով գումար։  Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (ավազակությունը):

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ:

Մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք նախնական համաձայնություն են ձեռք բերել՝ «Կոնվերս բանկ» ՓԲ ընկերության «Սայաթ-Նովա» մասնաճյուղից ավազակությամբ առանձնապես խոշոր չափի գումարի հափշտակություն կատարելու շուրջ, կատարել դերաբաշխում:

Ըստ դերաբաշխման՝ խմբի անդամներից մեկը, օժանդակելով Պ.Ցիգանկովին, բանկի մասնաճյուղում գումարի առկայության վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով, 2017թ. հոկտեմբերի 5-ին գնացել է բանկի նշված մասնաճյուղ, հանդես եկել որպես «Կոնվերս բանկ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրենի կողմից ուղղորդված հաճախորդ, կառավարչին հայտնել 60.000 Եվրո գումարը ԱՄՆ դոլարով փոխանակելու մտադրության մասին և ձեռք բերել նախնական համաձայնություն։ Միաժամանակ մասնաճյուղ այցելած անձը կառավարչին հայտնել էր, որ վատառողջ լինելու պատճառով ինքն անձամբ չի կարող կատարել գործարքը և պայմանավորվածություն է ձեռք բերել, որ բանկ կայցելի եղբայրը:

2017թ. հոկտեմբերի 9-ին Պ.Ցիգանկովը մասնաճյուղի կառավարչի մոտ էր գնացել և հայտնել, որ հանդիսանում է 60 000 Եվրո գումարի փոխանակման հարցի շուրջ համաձայնություն ձեռք բերած անձի եղբայրը և առաջարկել գործարքը կատարել գանձապահի աշխատասենյակում՝ անվտանգության նկատառումներից ելնելով, ինչին կառավարիչը համաձայնել էր: Կառավարիչը, գործարքը կատարելու նպատակով, բացել էր չհրկիզվող պահարանը, որից հետո Ցիգանկովը գրավոր սպառնացել էր պայթեցնել՝ չհրկիզվող պահարանում առկա գումարն իրեն չտալու դեպքում։

Մասնաճյուղի կառավարիչը, սպառնալիքների ազդեցության ներքո, կատարել էր գրավոր ներկայացված պահանջը, և Պ.Ցիգանկովը, հափշտակելով չհրկիզվող պահարանում առկա առանձնապես խոշոր չափերի գումարը՝ 42.709.000 ՀՀ դրամ, 105.223 ԱՄՆ դոլար, 27.325 եվրո, 439.800 ՌԴ ռուբլի և 205 ֆունտ ստերլինգ, դիմել էր փախուստի՝ հափշտակելով «Կոնվերս բանկ» ՓԲ ընկերության առանձնապես խոշոր չափերով ընդհանուր 112 215 171 ՀՀ դրամ գումարները։ 

Պ.Ցիգանկովի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում՝ ավազակային հարձակում կատարելու մեղադրանքով։ Վերջինս հայտնաբերվել էր Վրաստանի Հանրապետությունում և, օրենքով սահմանված կարգով, 2018 թվականի հուլիսին տեղափոխվել Հայաստան ու ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին։ Դատարանը վերահաստատել էր նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Պ.Ցիգանկովին մեղադրանք էր առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նկատի ունենալով, որ կատարված նախաքննությամբ մեղադրյալ Պ.Ցիգանկովի վերաբերյալ ձեռք բերված ապացույցները բավարար են՝ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկելու համար, նրա վերաբերյալ դրվագը քրեական գործից անջատվել է առանձին վարույթ և հայտարարվել նախաքննության ավարտի մասին։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (նոյեմբերի 2–8)

Հայաստանի ֆինանսական օրակարգն անցած շաբաթ կենտրոնացած էր դրամավարկային քաղաքականության խստացման, բանկային իրացվելիության կարգավորման և պետական պարտքի պարամետրերի քննարկման վրա

Հայաստանի ամենաշահութաբեր վարկային կազմակերպությունների վարկանիշը՝ 2026 թ.-ի 9 ամիսների արդյունքներով

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի ամենաշահութաբեր վարկային կազմակերպությունների վարկանիշը՝ 2026 թ.-ի հունվար-սեպտեմբերի արդյունքներով

acbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայություն

Ակբա բանկը գործարկել է acbaSplit ծառայությունը, որը թույլ է տալիս կատարել մինչև 5 միլիոն ՀՀ դրամի գնումներ, իսկ վճարումն իրականացնել մասերով։

Զեղծարարները  կոմունալ ծառայությունների աշխատակիցների անվան տակ վարկեր են ձևակերպում ՀՀ քաղաքացիների անունով․ ԿԲ-ն  զգուշացրել է նոր սխեմայի մասին

Հայաստանի Կենտրոնական բանկը վերջին շրջանում ահազանգեր է ստանում ֆինանսական զեղծարարության  նոր սխեմայի վերաբերյալ, որի դեպքում զեղծարարները  կոմունալ ծառայություններ մատուցող ընկերությունների աշխատակիցների անվան տակ այցելում են քաղաքացիների բնակարաններ, հայտնում է ԿԲ մամուլի ծառայությունը։

35-ամյակին՝ 35% զեղչ IDBank-ի նշված քարտերի համար

IDBank-ը շարունակում է իր 35-ամյակին նվիրված նախաձեռնությունների շարքը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img