Հայաստանի ԿԲ–ն հերքել է երկրում տնտեսական անկայունության մասին լուրերը

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Կենտրոնական բանկը հերքում է  փոխարժեքը ռեպրեսիվ մեթոդներով պահելու և երկրում տնտեսական անկայունության մասին լուրերը, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեց Կենտրոնական բանկի մամուլի քարտուղար Հարություն Բերբերյանը։

Հայկական ԶԼՄ–ներն ուրբաթ սեփական աղբյուրների հղումով գրել էին, թե իբր «նախօրեին հայկական դրամի հերթական արժեզրկում է տեղի ունեցել, իսկ ԿԲ–ն պահում է փոխարժեքը ռեպրեսիվ մեթոդներով` թույլ չտալով բանկերին դոլարներ գրել, նույնիսկ անհրաժեշտության դեպքում»։

Բացի այդ, թերթերն անդրադաձել են նոր սերնդի դրամանիշերի թողարկման հարցին` համարելով դա երկրում տնտեսական անկայունության վկայություն։

«ԶԼՄ–ների հրապարակումները հիմնվում են իրականությանը չհամապատասխանող ենթադրությունների վրա»,– ասաց Բերբերյանը։

Նա նաև նշեց, որ «լրատվամիջոցի՝ ԿԲ-ին «մոտ կանգնած աղբյուրներին» և լրատվամիջոցի աշխատակիցներին ի գիտութուն հայտնում եմ, որ ԿԲ-ի իրականացրած ինտերվենցիաների մասին տեղեկատվությանը կարող են ծանոթանալ ՀՀ ԿԲ պաշտոնական կայքից, և մոտ «կանգնած աղբյուրներին» վստահելու փոխարեն կարող են չզլանալ և ուսումնասիրել կայքում առկա տեղեկատվությունը ինտերվենցիաների մասին»։

Ինչ վերաբերում է նոր սերնդի թղթադրաների թողարկմանը, ապա, նրա խոսքով, ԶԼՄ–ների արած եզրակացությունն առ այն, թե դա վկայում է երկրի տնտեսական անկայունության մասին, պարզապես զավեշտալի է։

«Եվս մեկ անգամ հորդորում և խնդրում ենք լրատվամիջոցներին․ ՀՀ ֆինանսական կայունությանը առնչվող չճշտված, ենթադրությունների և սեփական վերլուծությունների հիման վրա հրապարակումներ կատարելուց առաջ կամ դիմել ԿԲ պարզաբանումների համար, կամ գոնե վերլուծել, թե ինչ ուղերձ և սպասումներ է տալու իրենց հրապարակումը հանրությանը»,– ասաց Բերբերյանը։

ԿԲ տվյալներով, Հայաստանում դոլարի փոխարժեքը 2019 թվականի սկզբից հիմնականում աճի միտում է դրսևորել։ Այսպես, հունվարի 8–ին հանրապետությունում դոլարի փոխարժեքը կազմել է 484.37 դրամ, իսկ արդեն փետրվարի 7–ին հասել է 488.69 դրամի։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի վարկային կազմակերպությունների դասակարգումն ըստ վարկային և լիզինգային պորտֆելի՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների դասակարգումն ըստ վարկային ներդրումների և լիզինգային գործառնությունների ծավալի՝ 2026 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ։

Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների վարկանիշն ըստ ակտիվների՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

․«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների վարկանիշն ըստ ակտիվների ծավալի՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (նոյեմբերի 2–8)

Հայաստանի ֆինանսական օրակարգն անցած շաբաթ կենտրոնացած էր դրամավարկային քաղաքականության խստացման, բանկային իրացվելիության կարգավորման և պետական պարտքի պարամետրերի քննարկման վրա

Ձևակերպի՛ր Յունիբանկի Visa Digital թվային քարտ՝ գնումների և փոխանցումների համար

Յունիբանկն առաջարկում է Visa Digital թվային քարտեր՝ փոխանցումներ կատարելու, առցանց ու խանութներում գնումների դիմաց վճարելու համար։ Անհպում վճարումներ կատարելու համար բավական է քարտն ավելացնել Apple Pay-ին կամ Google Pay-ին

Եվրոյի և դոլարի փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ աճել են, ռուբլու փոխարժեքը նվազել է. ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում  2026 թվականի նոյեմբերի 9-ին ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ, 2026 թ.-ի նոյեմբերի 6-ի համեմատ, աճել է 0.09 կետով՝ հասնելով 360.34 դրամի։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img