Յունիբանկը 20% աճ է գրանցել մանրածախ վարկավորման ոլորտում

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի. /ԱՌԿԱ/. Յունիբանկը 2018 թվականին տրամադրել է 20%-ով ավելի մանրածախ վարկեր քան նախորդ տարի, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Նախորդ տարվա վերջի դրությամբ Յունիբանկի ակտիվները կազմել են ավելի քան 210 մլրդ ՀՀ դրամ, իսկ վարկային պորտֆելը` 133 մլրդ ՀՀ դրամ: Պորտֆելի կեսից ավելին բաժին է ընկել մանրածախ վարկերին: 
 

Յունիբանկի Մանրածախ բիզնեսի զարգացման և վաճառքների տնօրեն Գուրգեն Ղուկասյանը նշել է, որ Յունիբանկի ակտիվների մեկ երրորդը կազմում է մանրածախ վարկավորումը: «Մենք գնահատում ենք մեր հաճախորդների` հարյուր հազարավոր քաղաքացիների վստահությունը, որոնք մեզ դիմում եմ իրենց նպատակներն արագ իրականացնելու համար: Մենք անում ենք առավելագույնը սպառողական վարկավորումը մատչելի դարձնելու համար` բարելավելով վարկերի պայմանները և ընդլայնելով սպասարկման ցանցը», – ասել է նա։


Գնալով մեծ պահանջարկ են վայելում Յունիբանկի օնլայն վարկային հայտերը: Անցած տարի 2017թ.-ի համեմատ հաճախորդները լրացրել են 77%-ով ավելի օնլայն հայտեր` գնահատելով ծառայության հարմարավետությունը:

 Յունիբանկի մասնաճյուղային լայն ցանցը պարզեցնում է սպասարկման գործընթացը: Այժմ բանկն ունի 46 մասնաճյուղ և ավելի քան 100 պրոմո կետ Հայաստանի գրեթե բոլոր քաղաքներում: Այս տարի բանկը նախատեսում է ընդլայնել ցանցը` Երևանում և մարզերում բացելով նոր մասնաճյուղեր և դրանց քանակը հասցնելով 51-ի:

 «Յունիբանկը» հիմնադրվել է 2001 թվականի հոկտեմբերին։ 2002 թվականին ներդրել է «Յունիսթրիմ» համակարգը։ Բանկի հիմնական բաժնետերը «Ռիպատոնսո Հոլդինգզ Լիմիթեդն» է։ 2015 թվականից բանկը վերակազմավորվել է բաց բաժնետիրական ընկերության:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ ԿԲ-ն նախազգուշացրել է կեղծ լիազորագրերով և տեղեկանքներով  խարդախության նոր սխեմայի մասին

Հայաստանի Կենտրոնական բանկը քաղաքացիներին նախազգուշացնում է կեղծ փաստաթղթերի կիրառմամբ զեղծարարությունների հաճախակիացած դեպքերի մասին, որոնք իբր տրամադրվել են ԿԲ-ի կողմից

ՀՀ փոխվարչապետը և ԱԶԲ փոխնախագահը քննարկել են մասնավոր կապիտալի ներգրավման և ենթակառուցվածքների զարգացման հարցերը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Վեմփի Սապուտրայի գլխավորած պատվիրակության հետ  քննարկել է ՀՀ կառավարության առաջնահերթությունները, «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, պետության բնապահպանական օրակարգը, մասնավոր կապիտալի ներգրավման և պետություն-մասնավոր գործընկերության ընդլայնման հնարավորությունները։

Հայաստանի առևտրային բանկերը 2026թ․–ի 9 ամսում պետբյուջե են վճարել 149,22 մլրդ դրամ

Հայաստանում գործող բոլոր 17 գործող առևտրային բանկերը ներառվել են երկրի 1000 խոշոր հարկատուների ցանկում2026 թվականի ինը ամիսների արդյունքներով, վկայում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տվյալները

COP17-ի շրջանակում կայացավ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը. Idram և IDBank (ՎԻԴԵՈ)

Կլիմայի փոփոխության մեղմումից մինչև բնապահպանական կրթություն և նորարարական լուծումներ․ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը միավորել է ոլորտի առաջատար կանանց՝ հանրայնացնելով նրանց նախաձեռնություններն ու կենսաբազմազանության պահպանման գործում ունեցած ներդրումը

Հայաստանի կորպորատիվ պարտատոմսերի շուկան հինգ տարում կարող է կրկնապատկվել. CUBE Invest-ի ղեկավար

«ԱՌԿԱ» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում Cube Invest ներդրումային ընկերության տնօրինության նախագահ, գլխավոր տնօրեն Միքայել Մարգարյանը խոսել է Հայաստանի կորպորատիվ պարտատոմսերի շուկայի հեռանկարների, այս գործիքի նկատմամբ բիզնեսի և ներդրողների հետաքրքրության, ռիսկերի և զսպող գործոնների մասին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img