ԿԲ–ն շրջանառության մեջ է դրել «Հովհաննես Թումանյան-150» ոսկե հուշադրամը մեծանուն բանաստեղծի 150–ամյակի կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի./ԱՌԿԱ/. ՀՀ կենտրոնական բանկը փետրվարի 12-ից շրջանառության մեջ է դրել «Հովհաննես Թումանյան-150» ոսկե հուշադրամը, հաղորդում են ԿԲ մամուլի ծառայությունից։

«Հովհաննես Թումանյան-150» Հուշադրամի դիմերեսին պատկերված է հատված Հ. Թումանյանի «Ախթամար» պոեմից բացված գրքի ֆոնին և դրվագ պոեմի նկարազարդումից (գործ՝ Մ. Աբեղյանի):

Հուշադրամի դարձերեսին Հ. Թումանյանի դիմանկարն է և ստորագրությունը:

Ձախ մասում գրողի ծննդյան և մահվան տարեթվերն են՝ «1869» և «1923»:

Հուշադրամի անվանական արժեքն է 10000 դրամ,  տրամագիծը 22,0 մմ, քաշը` 8,6 գ, որակը` պրուֆ, դրամաշուրթն` ատամնավոր, քանակը` 500 հատ։ Էսքիզների հեղինակն է Վարդան Վարդանյանը: Հուշադրամը հատվել է Լիտվայի դրամահատարանում:

Այս տարի Հայաստանում կանցկացվեն իրենց մասշտաբներով աննախադեպ միջոցառումներ` նվիրված հայ մեծանուն բանաստեղծ, գրող և հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանի 150–ամյակին։ Հոբելյանի նախապատրաստական աշխատանքները մեկնարկել են դեռևս երկու տարի առաջ։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

Էմիտենտների տեղեկատվության կանոնավոր բացահայտումը Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման առանցքային պայմաններից է․ Էկոնոմիկայի նախարարություն

Կապիտալի շուկայի հետագա խորացման առանցքային պայմաններից մեկը Էկոնոմիկայի նախարարությունում համարում են տեղեկատվության կանոնավոր և համադրելի բացահայտումը, առանց որի անհնար է վստահության ձևավորումը, ռիսկերի ճիշտ գնահատումը և կապիտալի շուկայի գործիքների նկատմամբ հետաքրքրության բարձրացումը

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img