ՎԶԵԲ–ն ու ԵՄ–ն կօգնեն Հայաստանի կառավարությանը կանաչ տնտեսություն ստեղծելու գործում

ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի./ԱՌԿԱ/. Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) և Եվրոպական Միությունը կաջակցեն ՀՀ կառավարությանը կանաչ տնտեսություն ստեղծելու գործում։

ՎԶԵԲ–ի առաջնահերթությունն էներգետիկայի ոլորտն է

Ինչպես լրագրողներին նշել է ՎԶԵԲ–ի հայկական գրասենյակի ղեկավար Դմիտրի Գվինդաձեն, Հայաստանում բանկի առաջնահերթությունը միշտ եղել է էներգետիկայի ոլորտը։ Նրա խոսքով, բանկը կառավարության հետ համատեղ խթանում է վերականգնվող էներգետիկայի ոլորտը, ինչն, ինչպես վստահ են բանկում, մեծ ապագա ունի։

«Մենք առաջնահերթ ենք համարում մաքուր էներգիայի հիմնական աղբյուրները, և, բարեբախտաբար, այդպես է համարում նաև Հայաստանը», – ասաց նա։

Գվինդաձեն նշեց, որ այդ ոլորտում ՎԶԵԲ–ի գործունեությունը փոխկապակցված է Հայաստանի կառավարության հաստատված նախագծերի հետ, և երկրի համար ռազմավարություն մշակելիս նրանք հաշվի կառնեն կառավարության սահմանած առաջնահերթությունները։

«Վերջերս մենք սկսել ենք նոր նախաձեռնություն, որը կհանգեցնի կանաչ տնտեսության ստեղծմանը։ Այս փուլում համագործակցում ենք փոքր և միջին ձեռներեցների հետ և վստահ ենք, որ կառավարության կողմից ՓՄՁ–ին տրամադրվող օգնության շրջանակում կնպաստենք կանաչ տնտեսության ստեղծմանն ու զարգացմանը», – ասաց ՎԶԵԲ–ի ներկայացուցիչը։

Նա նաև նշեց, որ կանաչ տնտեսության ֆինանսավորումը ներկայացված է Energo credits line բավականին արդյունավետ գաղափարախոսության շրջանակում, որի իրականացումը սկսվել է դեռևս 2013թ.–ին 7 բանկերի կողմից։

«Շատ կարևոր է նշել, որ այս բոլոր նախաձեռնությունների վերջնական սպառողներն օգտվում են բավականին օգտակար հնարավորություններից, խոսքն այդ թվում ֆինանսական ռեսուրսների առկայության մասին է», – ասաց նա։

Գվինդաձեն նաև նշեց, որ տվյալ նախագծերն իրականացվում են տարբեր կառույցների, այդ թվում` ԵՄ–ի օգնությամբ։

«Հայաստանում մեր բոլոր հնարավորություններն օգտագործում ենք առանձին վարկային գծեր բացելու համար` ՓՄՁ–ներին հենց էներգաարդյունավետության գծով վարկերի տրամադրումը խթանելու նպատակով», – պարզաբանեց նա։

Այս կապակցությամբ Գվինդաձեն նշեց առանձին խոշոր նախագծեր, որոնցից մեկը մոտ 55 ՄՎտ հզորությամբ «Մասրիկ» հելիոկայանն է։

«Հետագայում կֆինանսավորվի նաև այդ հելիոկայանի ընդլայնումը», – հայտարարեց ՎԶԵԲ–ի ներկայացուցիչը` տեղեկացնելով, որ կառավարության հետ քննարկվում են ֆինանսավորման հարցերն ու այդ նախագծի հետագա ընդլայնման հնարավորությունները։

«Մասրիկ 1» հելիոկայանը նախատեսվում է կառուցել Գեղարքունիքի մարզում, ընդ որում բացառապես օտարերկրյա ներդրումների ներգրավման միջոցով։ Հելիոկայանի կառուցման մրցույթի հաղթող է դարձել երկու առաջատար միջազգային ընկերությունների` նիդեռլանդական Fotowatio Renewable Ventures B.V–ի և իսպանական FSL Solar S.L.–ի կոնսորցիումը։ Կայանի հզորությունը թույլ կտա տարեկան արտադրել մինչև 120 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա։ Ներդրումների սպասվող գումարը կազմում է մոտ 50 մլն դոլար։ Նախատեսվում է, որ հելիոկայանը շահագործման կհանձնվի 2020թ.–ից ոչ ուշ։

ԵՄ–ը կսատարի տնտեսական հեղափոխությանը Հայաստանում

«Մենք ավելի քան կողմ ենք տնտեսական հեղափոխության գաղափարին, և այդ նպատակով մենք հավելյալ ռեսուրսներ կկենտրոնացնենք` պատրաստվում ենք օգնել մասնավոր հատվածի զարգացմանը, աճի խթանմանը, նախատեսում ենք օժանդակել կանաչ տնտեսության բնագավառում բազմաթիվ ծրագրերի իրագործմանը»,– ասաց Հայաստանում ԵՄ–ի պատվիրակության գործակցության բաժնի ղեկավար Գոնզալո Սեռանոն։

Նա նշեց, որ, բացի այդ, ԵՄ–ն անցկացնում է մի շարք ծրագրեր զբոսաշրջային ոլորտում` հայկական տնտեսության խթանման համար։

«Անկասկած, հիանալի հնարավորություն կընձեռվի ֆինանսական պրոդուկտների հասանելիության բարձրացման մասով, առաջին հերթին, փոքր և միջին բիզնեսի համար, որը նաև մեր գործունեության հիմնական ուղղություններից է»,– ասաց Սեռանոն։

Միաժամանակ, ԵՄ–ի ներկայացուցիչը նշեց, որ ՎԶԵԲ–ի հետ գործակցություն է հաստատված տարբեր ուղղություններով` կայուն զարգացման, կանաչ տնտեսության զարգացման, արդյունաբերության խթանման և վերականգնվող էներգետիկ աղբյուրների զարգացման ապահովման նպատակով։

Սեռանոն նշեց նաև, որ Հայաստանում անհրաժեշտ է զարգացնել տրանսպորտային ենթակառուցվածքները, և այդ հարցով նրանք նույնպես սերտորեն համագործակցում են ՎԶԵԲ–ի և մարզպետարանների հետ։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Իդրամն ու IDBank-ը մասնակցեցին COP17-ում «Իմ անտառ Հայաստանի» տաղավարի բացմանը (ՎԻԴԵՈ)

COP17-ի Կանաչ գոտում կայացավ «Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ի «Անտառային կենսաբազմազանություն․ իմերսիվ փորձառություն» ցուցադրության բացումը, որին ներկա էին IDBank և Իդրամ ընկերությունները

ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է Newmag-ի BOOK DONATION նախաձեռնությանը Հրազդանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է աջակցել Newmag հրատարակչության BOOK DONATION սոցիալական նախաձեռնությանը, որի նպատակն է Հայաստանի մարզերում համայնքային գրադարանային ֆոնդերը համալրել ժամանակակից գրականությամբ։

«Ռենշին»-ի 5 մլրդ դրամ պարտատոմսերն ամբողջությամբ տեղաբաշխվել են հաշված օրերի ընթացքում

«Ռենշին» քաղաքաշինական-ներդրումային ընկերության կողմից թողարկված 5 մլրդ դրամ ծավալով պարտատոմսերի հերթական սերիայի տեղաբաշխումը հաջողությամբ ավարտվել է

Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ

Մրցանակը երկու անձի համար 7-օրյա ուղևորությունն է դեպի Իտալիա

Հայաստանի բանկերի վարկային ներդրումները 9 ամսում գերազանցել են 9 տրլն դրամը

Հայաստանի բանկերի վարկային ներդրումները 2026 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ հասել են 9.01 տրլն դրամի: Ընթացիկ տարվա հունիսի վերջի համեմատ՝ աճը կազմել է 5.33%, 2025 թվականի սեպտեմբերի վերջի համեմատ՝ 23.99%, նշվում է «ԱՌԿԱ» գործակալության օպերատիվ տեղեկագրում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img