«ՌԵՍՈ»–ն առաջարկում է բիզնեսին ապահովագրվել ֆինանսական կորուստներից

ԵՐԵՎԱՆ, 22 մարտի. /ԱՌԿԱ/. «ՌԵՍՈ» ապահովագրական ընկերությունն այսուհետ ակտիվ կաշխատի ոչ միայն ֆիզիկական անձանց, այլ նաև բիզնեսի հետ։ Ընկերությունը ռազմավարական որոշում է կայացրել ապահովագրության կորպորատիվ շուկայում ընկերության բաժնեմասի զգալի ընդլայնման վերաբերյալ։ Այս մասին հայտնում է «ՌԵՍՈ» ընկերության մամուլի ծառայությունը։

Ինչպես նշվում է հաղորդման մեջ, 2019 թվականի հունվարի 1–ի դրությամբ «ՌԵՍՈ» պարգևավճարների պորտֆելում մանրածախ ապահովագրության բաժնեմասը կազմել է մոտ 55 տոկոս, կորպորատիվ ապահովագրության բաժնեմասը` 45 տոկոս։ «ՌԵՍՈ»–ն ծրագրում է կորպորատիվ ուղղությունը զարգացնել գույքային և բժշկական կամավորական ապահովագրության աճի հաշվին` իրավաբանական անձանց առաջարկելով անհատական փաթեթներ` հաշվի առնելով դրանց գործունեության առանձնահատկությունները։

«Մենք առաջարկում ենք բիզնեսին ապահովագրվել ֆինանսական կորուստներից կյանքի բարդ հանգամանքներում` լինի դա հրդեհ, գողություն կամ դժբաժտ պատահար։ Կորպորատիվ ոլորտում առավել պահանջված է գույքի և բեռների ապահովագրումը, ձեռնարկությունների աշխատողների բժշկական ապահովագրությունը,– նշել է «ՌԵՍՈ»–ի տնօրեն Կիրիլ Կրուգլյակը։ Դա ապահովագրական որակյալ փաթեթների կարիք ունեցող հեռանկարային շուկա է, և մենք առաջարկելու բան ունենք։ Մենք մշակել ենք հաճախորդների համար հետաքրքիր գործակցության տարբերակներ, ինչպես նաև թարմացրել ենք թիմը, ներգրավել փորձառու մասնագետների, կատարելագործել ենք բիզնես գործընթացները և ընդլայնել ենք գործակալների ցանցը»։

«ՌԵՍՈ»–ն ունի Հայաստանի ապահովագրական ընկերությունների շրջանում ամենամեծ գործակալական ցանցերից մեկը։ Ընկերության հետ աշխատում են ավելի քան 700 գործակալներ «մեկ պատուհանի» սկզբունքով, ծրագրերում` ցանցի հետագա ընդլայնումը, քանի որ հաճախորդների հետաքրքրությունն աճում է։

Նախորդ տարի ընկերությունն ավելի քան 130 000 պայմանագրեր է կնքել ֆիզիկական և իրավաբանական անանց հետ։ «ՌԵՍՈ»–ն աշխատում է տարբեր պրոֆիլի ընկերությունների և անհատ ձեռներեցների հետ, որոնց թվում են` բանկեր, բեռնափոխադրումներ, արտադրող ընկերություններ, խանութներ, ռեստորաններ և սրճարաններ։

«Մենք օգնում մեր հաճախորդներին պաշտպանել այն, ինչ իրենց համար թանկ է։ Ի տարբերություն ապահովագրության զարգացած մշակույթով երկրների` մենք առայժմ ստիպված ենք բացատրել ապահովագրության էֆեկտը։ Բայց գիտակցումն աստիճանաբար աճում է` ավելի մեծ թվով ձեռներեցներ հասկանում են, որ ապահովագրավճարի չնչին գումարն անհամադրելի է հնարավոր կորուստների հետ։ 2018 թվականին «ՌԵՍՈ»–ի մուտքերը գերազանցել են 3.3 մլրդ դրամը։ Ապահովագրական դեպքերի վճարումների գումարը կազմել է ավելի քան 1.9 մլրդ դրամ։ Ուրախ ենք տեսնել, որ Հայաստանում ամեն օր ձևավորվում է սեփական գույքի, առողջության և դժբախտ պատահարներից պաշտպանվելու մշակույթ»,– ասել է Կիրիլ Կրուգլյակը։

«ՌԵՍՈ»–ն 2018 թվականի նոյեմբերին նշել է իր 10–ամյա հոբելյանը։ Ընկերությունն իր ամենամեծ ձեռքբերում է համարում հաճախորդների վստահությունը և իր թիմի հավատարմությունը։ «ՌԵՍՈ»–ի` այս տարվա ծրագրերն են` պրոդուկտի շարքի հետագա արդիականացումը և գործընկերային ծրագրերի ակտիվ զարգացումը, այդ թվում` գույքային և բժշկական ապահովագրության ուղղությամբ։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը տեխնիկապես վերազինվել է (ՎԻԴԵՈ)

Ստեփան Գիշյան բարեգործական հիմնադրամի աջակցությամբ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը համալրվել է 120 ռադիո և 45 նոր աուդիոգիդերով

Դարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և ձեռք բեր 13.25% եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր

Յունիբանկը հաջողությամբ տեղաբաշխում է Հայաստանում առաջին հիբրիդային ներդրումային առաջարկի շրջանակում 3.9 մլրդ դրամ ծավալով թողարկված բաժնետոմսերը

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի սեպտեմբերի 7-ին ՀՀ արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ սեպտեմբերի 4-ի համեմատ, նվազել է 0.15 կետով՝ կազմելով 363.7 դրամ։

Օգոստոսին կապիտալիզացիան գերազանցել է 356 մլրդ դրամը․ Հայաստանի ֆոնդային բորսա

Բաժնետոմսերի շուկայի կապիտալիզացիան 2026 թվականի օգոստոսին գերազանցել է 356.2 մլրդ դրամը, հայտնել են Հայաստանի ֆոնդային բորսայի (AMX) մամուլի ծառայությունից

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (օգոստոսի 31 – սեպտեմբերի 6)

Հայաստանի ֆինանսական օրակարգը անցյալ շաբաթ կապված էր կապիտալի շուկայի զարգացման, մակրոտնտեսական ցուցանիշների, ինչպես նաև պետական ծրագրերի իրականացման համար միջազգային ֆինանսավորման ներգրավման հետ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img