Յունիբանկը Մոսկվայում կմասնակցի «SKYSERVICE-2019» ֆորումին

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի. /ԱՌԿԱ/. Ապրիլի 24-25-ը Մոսկվայում կանցկացվի «SKYSERVICE 2019» 4-րդ միջազգային ֆորումը, որում Յունիբանկը կներկայացնի Private Banking ուղղությունը: Յունիբանկ Privé –ն VIP հաճախորդներին առաջարկում է կապիտալի կառավարում և ֆինանսական պլանավորում: Բանկի մասնագետները լիակատար աջակցություն կցուցաբերեն ոչ միայն ֆինանսական հարցերում, այլև կմատուցեն Lifestyle Management ծառայությունը, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:  

Յունիբանկն ակտիվ զարգացնում է Private Banking  ուղղությունը և ավելացնում է հաճախորդների թիվն ինչպես Հայաստանում, այնպես էլ ԱՊՀ երկրներում և Եվրոպայում: Նշվում է, որ VIP հաճախորդների հետ աշխատում է անհատական մենեջեր, ով կօգնի  ձևավորել ավանդներից, պարտատոմսերից և բաժնետոմսերից բաղկացած ներդրումային պորտֆել:  Մինչև 2019թ. մայիսի 1-ը սպասարկման համար Յունիբանկ Privé-ն ընտրած` ֆորումի մասնակից հաճախորդներին բանկն առաջարկում է նվեր` պրեմիում դասի բազմարժութային քարտեր շուրջօրյա սպասարկմամբ, ապահովագրությամբ, կոնսյերժ և Lounge key ծառայություններով:
 
«Յունիբանկ Privé-ն առաջարկում է ֆինանսական միջոցների արդյունավետ կառավարում: Մեր հաճախորդների համար մենք ստեղծել ենք նաև Privé փակ  ակումբ, որի անդամներին առաջարկում ենք սպսարկման արտոնյալ պայմաններ», –  նշում է Privé մասնաճյուղի կառավարիչ Աննա Հարությունյանը: 

«2019թ.-ի առաջին եռամսյակում Յունիբանկ Privé-ի կողմից կառավարվող ակտիվները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 2,5 անգամ: Յունիբանկ Privé-ի ծառայությունների որակը բարձր է գնահատել և հաճախորդների, և մասնագետների կողմից: 2018թ.-ին  Յունիբանկ Privé-ն արժանացավ  SPEAR’S Russia Wealth Management Awards մրցանակի՝ ԱՊՀ երկրներում private banking-ի ոլորտում հաճախորդների լավագույն սպասարկում կազմակերպելու համար», – նշվում է տարածած հաղորդարությունում:

«Յունիբանկը» հիմնադրվել է 2001 թվականի հոկտեմբերին։ Բանկի հիմնական բաժնետերը «Ռիպատոնսո Հոլդինգզ Լիմիթեդն» է։ 2015 թվականից բանկը վերակազմավորվել է բաց բաժնետիրական ընկերության:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

«Shirak Restart». ֆինանսավորման նոր հնարավորություններ Շիրակի մարզի բիզնեսի համար

 Կոնվերս Բանկը գործարկել է «Shirak Restart» արշավը Շիրակի մարզում գործող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար։ Մինչև տարեվերջ գործող առաջարկը համադրում է ֆինանսավորման մրցունակ պայմաններն ու բիզնեսի ամենօրյա գործունեության համար անհրաժեշտ բանկային ծառայությունների փաթեթը։

Հայաստանը պլանավորել է տարեկան ապահովել ՀՆԱ-ի 6% աճ․ վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի․ /ԱՌԿԱ/․  Հայաստանի կառավարությունը նպատակ է դնում...

ՎՏԲ-Հայաստան Բանկը կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է ազատ միջոցների կառավարման արդյունավետ լուծումներ

ՎՏԲ-Հայաստան Բանկի կորպորատիվ հաճախորդների համար նախատեսված պրոդուկտների շարքում ներկայացված են երեք ավանդներ՝ միջոցների տեղաբաշխման տարբեր պայմաններով

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (սեպտեմբերի 28–ից հոկտեմբերի 4)

Շաբաթվա ֆինանսական օրակարգը միավորել է ԱՄՀ-ի հետ բարեփոխումների քննարկումը, ՀՀ ԿԲ վերահսկողական միջոցառումները և բյուջետային ֆինանսավորման նախապատրաստումը

Յունիբանկի 6,9 մլրդ ՀՀ դրամ ծավալով անժամկետ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում

Յունիբանկի 6,9 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր անվանական ծավալով դրամային անժամկետ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում՝ ընդգրկվելով պարտատոմսերի երկրորդային՝ Bbond ցուցակում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img