ՀՀ ԿԲ-ն կոչ է անում մոլորության մեջ չընկնել 5000 դրամանոցի վրա պատկերված եկեղեցու պատճառով

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Կենտրոնական բանկը պարզաբանում է ներկայացրել համացանցում տեղ գտաց այն բանավեճի շուրջ, որ 5000 դրամանոց նոր թղթադրամի դարձերեսին պատկերված է ոչ թե հայկական եկեղեցի է, այլ մահմեդական դամբարան։

Հայտնի հուշարձանագետ Սամվել Կարապետյանը գրել է Facebook-ի իր էջում, որ 5000 դրամանոց նոր թղթադրամի դարձերեսին պատկերված է ոչ թե հայկական եկեղեցի, այլ մահմեդական դամբարան, նշելով, որ դա ՀՀ կենտրոնական բանկի սխալն է:

ՀՀ կենտրոնական բանկի մամուլի քարտուղար Հարություն Բերբերանը «ԱՌԿԱ» գործակալության հարցմանն ի պատասխան նշեց, որ ԿԲ-ն դեռ մինչև տպելը և շրջանառության մեջ դնելը, հրապարակում է իր կայքում տեղեկատվություն նոր թղթադրամի մասին, այդ թվում` երրորդ սերնդի թղթադրամների մասին, ներկայացնելով հստակ նկարագրություն:

Ըստ նրա, 5000 դրամանոց նկարագրությունում նշվում է, որ թղթադրամի դիմային երեսին` Վիլյամ Սարոյանի դիմապատկերն է, «Նռնենիները» պատմության հատվածներ, ինչպես նաև նռան ծառ:

Նա նշեց, որ թղթադրամի դիմային մասում պատկերված է Երևանում գտնվող Սարոյանի հուշարձանը, որպես ֆոն օգտագործվում է նրա նախնիների հազարատ քաղաք` 20 դարասկզբի Բաղեշը (Բիթլիսը):

«Թղթադրամի նկարագրության մեջ չի նշվում, որ հուշարձանի ֆոնին պատկերված է եկեղեցի: Այդ դեպքում հուշարձանագետ Սամվել Կարապետյանի դիտարկումը, որ թղթադրամի վրա պատկերված է եկեղեցի մոլորեցնող է», – ասաց նա: Բերբերյանը նշեց, որ ի սկզբանն այդ թեմայով բանավեձը, որը նախաձեռնել է մասնագետը, սխալ էր, քանի որ ոչ մի տեղ չի նշվում 5000 դրամանոցի վրա հայկական եկեղեցու պատկերման մասին:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի կորպորատիվ պարտատոմսերի շուկան հինգ տարում կարող է կրկնապատկվել. CUBE Invest-ի ղեկավար

«ԱՌԿԱ» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում Cube Invest ներդրումային ընկերության տնօրինության նախագահ, գլխավոր տնօրեն Միքայել Մարգարյանը խոսել է Հայաստանի կորպորատիվ պարտատոմսերի շուկայի հեռանկարների, այս գործիքի նկատմամբ բիզնեսի և ներդրողների հետաքրքրության, ռիսկերի և զսպող գործոնների մասին

ՀՀ ԿԲ-ն նախազգուշացրել է կեղծ լիազորագրերով և տեղեկանքներով  խարդախության նոր սխեմայի մասին

Հայաստանի Կենտրոնական բանկը քաղաքացիներին նախազգուշացնում է կեղծ փաստաթղթերի կիրառմամբ զեղծարարությունների հաճախակիացած դեպքերի մասին, որոնք իբր տրամադրվել են ԿԲ-ի կողմից

Ակբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկեր (ՎԻԴԵՈ)

Ակբա բանկը ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) Կանաչ գոտում Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկերն է։

«Ռենշին»-ի 5 մլրդ դրամ պարտատոմսերն ամբողջությամբ տեղաբաշխվել են հաշված օրերի ընթացքում

«Ռենշին» քաղաքաշինական-ներդրումային ընկերության կողմից թողարկված 5 մլրդ դրամ ծավալով պարտատոմսերի հերթական սերիայի տեղաբաշխումը հաջողությամբ ավարտվել է

Հայաստանի երկու բանկ III եռամսյակում ապահովել են բանկային հատվածի ակտիվների և վարկային ներդրումների աճի կեսը

Հայաստանի բանկերի համախառն ակտիվները III եռամսյակում ավելացել են 625.78 մլրդ դրամով կամ 4.52%-ով՝ սեպտեմբերի 30-ի դրությամբ հասնելով 14.46 տրլն դրամի

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img