Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ ընկերությունը տոնեց իր գործունեության 5–րդ տարին

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի./ԱՌԿԱ/. Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթը հիմնադրել են ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԿՈԼ Բանկն ու Եվրոպայի առաջատար ակտիվների կառավարիչ ֆրանսիական ‹‹Ամունդի›› ընկերությունը:

Ինչպես հայտնում է բանկի մամուլի ծառայությունը, Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթը Հայաստանում գործող 2 կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչներից մեկն է, որն իր կառավարման ներքո ունի ավելի քան 95 միլիարդ դրամի ակտիվներ, որից 15 միլիարդը գոյացել է պրոֆեսիոնալ կառավարման արդյունքում: 

‹‹Տարածաշրջանում Հայաստանն առաջին երկիրն է, որն ադապտացրել է այս համակարգը և ձեռնարկել կենսաթոշակային բարեփոխման նման մոտեցում: Դա բավական գրավիչ էր, այդ պատճառով  ցանկացանք միանալ Հայաստանին այս գործում և Հայաստանը դարձնել այս ասպարեզում օրինակելի: Տարածաշրջանի մյուս երկրների մոտ գրավչություն է առաջացել կուտակային կենսաթոշակային համակարգի նկատմամբ: Հայաստանն այս տեսանկյունից օրինակելի է դառնում:  Այլ երկրներ արդեն հետաքրքրվում են համակարգով, նշանակում է՝ մենք ճիշտ ճանապարհի վրա ենք››,- իր խոսքում նշել է  Ամունդիի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Բերնար դը Վիթը:

‹‹Այս ռեֆորմը թույլ է տալիս հավուր պատշաճի կյանք ապահովել թոշակառուի համար: Այն նաև մեծ տնտեսական իրադարձություն է, քանի որ Հայաստանը կարող է ունենալ կայուն կենսաթոշակային համակարգ››,- իր խոսքում նշել է Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ ընկերության տնօրեն Ժան Մազեջյանը:

‹‹Կուտակային կենսաթոշակային համակարգում կատարված փոփոխությունները ոչ միայն սոցիալական բնույթ են կրում, այլև` տնտեսական: Կարևոր է, որ Հայաստանում երկարաժամկետ կտրվածքով դրամային միջոցներ կուտակվեն, որոնք հնարավոր կլինի ուղղել տնտեսության տարբեր ոլորտներում ներդրումային ծրագրերի իրականացմանը››,-իր խոսքում նշել է Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ ընկերության խորհրդի նախագահ, ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը: 

Միջոցառմանը ներկա էին  ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը և Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը։

Ամունդի -ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ ընկերությունը` 5-րդ տարեդարձի առթիվ, իր շահույթից 3 տարվա կտրվածքով 40.000-ական եվրո կտրամադրի Հայաստանում ֆրանսիական համալսարանին և «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնին` կրթական և մշակութային նախագծեր իրականացնելու նպատակով:

«ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ–ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ–ն (Հայաստանի գյուղացիական փոխօգնության նախկին բանկ, ACBA) հիմնվել է 1995 թվականին Եվրամիության «TACIS» ծրագրի շրջանակներում: 2006թ. սեպտեմբերին Կրեդիտ Ագրիկոլ բանկային խումբը դարձավ բանկի ամենախոշոր փայատերը` նշանակալի ֆինանսական ներդրում իրականացնելով բանկի կապիտալում: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Զեղծարարները  կոմունալ ծառայությունների աշխատակիցների անվան տակ վարկեր են ձևակերպում ՀՀ քաղաքացիների անունով․ ԿԲ-ն  զգուշացրել է նոր սխեմայի մասին

Հայաստանի Կենտրոնական բանկը վերջին շրջանում ահազանգեր է ստանում ֆինանսական զեղծարարության  նոր սխեմայի վերաբերյալ, որի դեպքում զեղծարարները  կոմունալ ծառայություններ մատուցող ընկերությունների աշխատակիցների անվան տակ այցելում են քաղաքացիների բնակարաններ, հայտնում է ԿԲ մամուլի ծառայությունը։

Գալստյան. ՀՀ Կենտրոնական բանկը շարունակել է բարձրացնել տոկոսադրույքը գնաճի գերիշխող ռիսկերի ֆոնին

Հայաստանի Կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է կայացրել շարունակել տոկոսադրույքի բարձրացման քաղաքականությունը՝ հաշվի առնելով գնաճային ռիսկերի ավելացում ենթադրող սցենարների իրականացման հավանականությունը, հայտարարել է ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը

Եվրոն հայկական դրամի նկատմամբ նվազել է, մինչդեռ դոլարն ու ռուբլին աճել են.  ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թվականի նոյեմբերի 5-ին Հայաստանի արժութային շուկայում  ձևավորված հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը նոյեմբերի 4-ի համեմատ, աճել է 0,28 կետով և կազմել 360,4 դրամ

COP17-ում ներկայացվել է Ակբա բանկի Կայուն զարգացման հաշվետվությունը

COP17-ի շրջանակում Ակբա բանկը հայաստանյան և միջազգային հյուրերին ներկայացրել է իր Կայուն զարգացման հաշվետվությունը՝ ընդգծելով բանկի գործունեության առաջնահերթություններն ու կայուն զարգացմանն ուղղված քայլերը

Հայաստանում հոկտեմբերին  գրանցվել է 4,3% գնաճ

Հայաստանի սպառողական շուկայում ընթացիկ տարվա հոկտեմբերին 12-ամսյա գնաճը կազմել է 4,3%,  նշվում է Հայաստանի Վիճակագրական կոմիտեի զեկույցում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img