Հայաստանում կարող է վերանայվել հիփոթեքի մարման համար եկամտահարկի վերադարձի ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի կառավարությունը պատրաստ է վերանայել հիփոթեքի մարման համար եկամտահարկի վերադարձի ծրագիրը: Այդ մասին ուրբաթ հայտարարեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը` 2018 թ.-ի պետբյուջեի կատարողականի քննարկման ժամանակ:

Հայաստանում այսօր գործում է հիփոթեքի տոկոսների մարման ծրագիր` պետբյուջե վճարված եկամտահարկի հաշվին: Միաժամանակ գործում է հիփոթեքային վարկի սահմանափակում 55 մլն դրամի չափով:

«Ծրագրի իրականացման մասին որոշումը հիմնավորված էր այդ ժամանակ, քանի որ շինարարության ոլորտում արձանագրվել էր անկում, և անհրաժեշտություն կար տնտեսության ակտիվացման համար այդ ոլորտը խթանել», – ասաց Ջանջուղազյանը:

Ըստ նրա, այսօր աշխարհում չկա որևէ երկիր, որը խթանում է շինարարության ոլորտը նման կերպ: Այդ ոլորտն ամենուրեք համարվում է բավական շահութաբեր։

Չնայած, ինչպես նշեց նախարարը, տան արժեքի սահմանափակում ներառելուց հետո, ծրագիրը ստացավ սոցիալական ուղղվածություն:

Պատասխանելով պատգամավորի` ծրագրի սահմանափակման վերաբերյալ հարցին, Ջանջուղազյանը նշեց, որ պատրաստ է քննարկել նման առաջարկություն:

«Կառավարությունը պատրաստ է դիտարկել ծրագրի դադարեցման կամ սահմանափակման հնարավորությունը, սակայն այն պայմանով, որ այն կշարունակի գործել արդեն գոյություն ունեցող շահառուների համար», – ասաց նա: (1 դոարը` 479, 57 դրամ):-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար՝ կայուն և մրցունակ տնտեսության զարգացման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար (170,3 մլն եվրո)՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և համաշխարհային շուկաներում ինտեգրված տնտեսության, որը նաև կունենա արտանետումների վերահսկման և կառավարման համակարգ

Էմիտենտների տեղեկատվության կանոնավոր բացահայտումը Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման առանցքային պայմաններից է․ Էկոնոմիկայի նախարարություն

Կապիտալի շուկայի հետագա խորացման առանցքային պայմաններից մեկը Էկոնոմիկայի նախարարությունում համարում են տեղեկատվության կանոնավոր և համադրելի բացահայտումը, առանց որի անհնար է վստահության ձևավորումը, ռիսկերի ճիշտ գնահատումը և կապիտալի շուկայի գործիքների նկատմամբ հետաքրքրության բարձրացումը

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img