Հայկական բանկերը տրամադրել են 900 մլն դոլարի վարկեր`ապահովելով տնտեսական ակտիվության բարձր ցուցանիշ`9,2% . ՀԲՄ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայկական բանկերը տրամադրել են 900 մլն դոլարի վարկեր` թույլ տալով ապահովել տնտեսական ակտիվության բարձր ցուցանիշ` 9,2%-ի չափով: Այդ մասին երեքշաբթի լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) նախագահ Արտակ Հանեսյանը` հանդես գալով Արարատբանկի բաժնետերերի տարեկան ժողովին:

Նա նշեց, որ վերջին 10 տարիների ընթացքում Հայաստանի բանկային համակարգն ապացուցել է, որ ունակ է դիմակայել բազմաթիվ մարտահրավերների երկու գլոբալ համաշխարհային ֆինանսական ճգնաժամների ընթացքում և անգամ վերապրելով հեղափոխությունը` չբախվել խնդիրների կամ սնանկության հետ:

Բացի այդ, ըստ նրա, վերջին տարվա ընթացքում արագացել են բանկային համակարգի աճի տեմպերը` ինչպես համախառն ակտիվների, այնպես էլ վարկային պորտֆելների ցուցանիշները, 2018 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել են տպավորիչ 16%-ով:

«Վարկերի զուտ աճը, որի բացարձակ ցուցանիշը հասել է մոտ 900 մլն դոլարի, զգալիորեն խթանել է մասնավոր ներդրումները և սպառումը ու նպաստել է երկրում արձանագրված տնտեսական ակտիվության բարձր ցուցանիշի, որը կազմել է 9,2%», – ասաց Հանեսյանը:

Ըստ նրա, այդ ամենը վկայում է Հայաստանի բանկային համակարգի ֆինանսական կայունության բարձր մակարդակի, հաճախորդների բարձր մակարդակի, հաշվետու լինելու, միջազգային չափանիշներին համապատասխանության և աշխատանքի թափանցիկության բարձր մակարդակի մասին:

Ըստ Հայաստանի բանկերի միության ղեկավարի, կան նաև այլ մարտահրավերներ, որոնք կապված են «Բազել 3» ստանդարների ներդրման ապահովման և կապիտալի համարժեքության պահպանման, բանկերի տեխնոլոգիական վերազինման, ինչպես նաև բարձր մրցակցության պայմաններում բավարար եկամտաբերության ապահովման անհրաժեշտության հետ:

«Շատ բանկերի մոտ կապիտալի համարժեքության մակարդակը չի գերազանցում 16%–ը և, հաշվի առնելով հետագա աճի ապահովման համար «Բազել 3»–ի ակնկալվող բուֆերները` բանկերը կբախվեն կապիտալի համալրման անհրաժեշտության հետ», – ասաց Հանեսյանը:

Ինչ վերաբերում է շահուաբերությանը, ապա, նրա խոսքով, զուտ շահույթի ցուցանիշը սեփական կապիտալի հանդեպ կազմում է միջինը 8,3%:

Նրա խոսքով, միաժամանակ բանկային համակարգն ապահովում է տնտեսության զարգացման անհրաժեշտ «սնուցումը» ֆինանսական միջոցներով`խթանելով բիզնեսի զարգացումը, ընդլայնումն ու արդիականացումը, ինչպես նաև երկրում նոր աշխատատեղերի ստեղծումը:

«Վերջին 10 տարիների ընթացքում բանկերը հայկական տնտեսությանը տրամադրել են տասնյակ միլիարդ դոլարների ֆինանսական գործիքներ, միջազգային ֆինանսական  կառույցներից ներգրավվել է մի քանի միլիարդ դոլար տնտեսության տարբեր ոլորտները ֆինանսավորելու համար, ինչն ապահովել է երկար ժամկետներ և ցածր տոկոսադրույքներ, շատ նոր աշխատատեղերի ստեղծում», – ասաց Հանեսյանը:

2019 թ.-ի առաջին եռամսյակում Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 7,1%, ապրիլին տնտեսության ակտիվության ցուցանիշը կազմել է 9,2%.:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի և դոլարի փոխարժեքն աճել է, ռուբլին նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը ևս բարձրացել է 3․21 կետով և կազմել 439․27 դրամ, ռուբլին նվազել է 0․0314 կետով և կազմել 4․7901 դրամ

ՎԶԵԲ-ը պատրաստակամ է շարունակելու աջակցությունը ՀՀ կառավարությանը տարբեր ոլորտներում նախատեսվող ծրագրերի և բարեփոխումների իրականացման գործում

Փաշինյանը հանդիպում է ունեցել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Օդիլ Ռենո-Բասսոյի հետ

«Մեղվի և մեղվապահության» հյուրատունը Լոռու մարզում (ՎԻԴԵՈ)

Լոռու մարզի Վարդաբլուր գյուղում Բիոգրաֆի հյուրատանը Հայարփին իր հյուրերին բարի գալուստ է ասում հյուրատան այցեքարտը համարվող մեղրահամ ըմպելիքով

10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին (ՎԻԴԵՈ)

Հայաստանում կանաչ ներդրումները աստիճանաբար դառնում են ոչ թե այլընտրանք, այլ ռազմավարական ընտրություն

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img