Տղամարդիկ բնակարանում տպել ու իրացրել են կեղծ 500–անոցներ. հարուցվել է քրգործ (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի./ԱՌԿԱ/. Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Արաբկիրի բաժնի ծառայողները, ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումներ, տեղեկություններ էին ստացել, որ Երևանի բնակիչ 42-ամյա և Արմավիրի մարզի Երասխահուն գյուղում ապրող 34-ամյա տղամարդիկ կեղծ փողեր են պատրաստում և իրացնում, հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Նրանք վերցվեցին ոստիկանների օպերատիվ տեսադաշտ։ Տեղեկությունների իսկությունը պարզելու միջոցառումներին միացան ոստիկանության օպերատիվ ծառայությունների աշխատակիցներ, կազմակերպվեցին դարանակալումներ և օպերատիվ նկարահանումներ։ Քրեական հետախույզները քողարկված հետևեցին նրանց շարժին։ 

«Տեսանկարահանումից հստակ երեևում է, որ միրգ գնող տղամարդը վաճառողին տալիս է ակնհայտ կեղծ 5000-անոց, ինչից հետո վաճառողը սկսում է հետապնդել նրան, բայց ոչ շատ երկար։ Դարանակալած ոստիկանները տղամարդուն բռնում են ու կեղծ թղթադրամ իրացնելու կասկածանքով բերման ենթարկում ոստիկանության Կենտրոնական բաժին», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։


Բերման ենթարկվածի խուզարկությամբ հայտնաբերվել է 5000 դրամ անվանական արժեքով 9 հատ կեղծ թղթադրամ, որոնք առգրավվել ու փաթեթավորվել են։

Հետագա միջոցառումներով ոստիկանները պարզել են, որ նա հայտնաբերված կեղծ փողը անվանական արժեքից մի քանի անգամ էժան գնել է Երասխահուն գյուղի 35-ամյա մի բնակչից։ Տեղեկությունը փոխանցվել է ոստիկանության Արմավիրի բաժին։ Արդյունքում ոստիկանների օպերատիվ տեսադաշտում հայտնված մյուս անձն էլ հայտնաբերվել ու բերման է ենթարկվել։ 

«Հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում խուզարկություններ են կատարվել նրանց բնակարաններում։ Հայտնաբերվել են տպելու սարքավորումներ և հատուկ թղթեր, որոնք նույնպես առգրավվել են», – հայտնում են ոստիկանությունից։ 

Բերման ենթարկված անձինք ձերբակալվել են։ Նշանակվել են փորձաքննություններ։ 
Հանգամանքները քննությամբ պարզվում են։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը

PCAF-ը ֆինանսական հաստատությունների համաշխարհային համագործակցություն է, որի նպատակն է ներդնել միանման մոտեցումներ վարկերի և ներդրումների արդյունքում առաջացող ջերմոցային գազերի արտանետումները բացահայտելու համար

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

Ակբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար(ՎԻԴԵՈ)

Ակբա բանկն ու Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթն ընդհանուր 45 միլիոն ԱՄՆ դոլար են ուղղել Firebird ընկերությանը՝ արհեստական բանականության գործարանի և տվյալների կենտրոնի ստեղծման համար

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img