‹‹Բացահայտիր ողջ ներուժը››. American Express Gold

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի./ԱՌԿԱ/. Հայաստանում American Express Քարտերի բացառիկ թողարկող ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ  American Express Gold  Քարտատերերի համար այս տարի ևս իրականացնում է  ‹‹Բացահայտիր ողջ ներուժը›› արշավը:

Արշավի շրջանակում` մինչև ս.թ. դեկտեմբերի 20–ը ներառյալ, American Express Gold Քարտապաններն իրականացնելով 4 կամ 8 մլն ՀՀ դրամի կամ համարժեք արտարժույթի չափով վճարային գործառնություններ Հայաստանում և/կամ արտերկրում, կստանան համապատասխանաբար 30,000 և 60,000 լրացուցիչ Membership Rewards (MR) միավոր:  Նշված ժամանակահատվածում դառնալով American Express Gold Քարտատեր և Քարտը ստանալուց հետո մեկ ամսվա ընթացքում կատարելով առնվազն մեկ վճարային գործարք, Քարտատիրոջը կտրամադրվի լրացուցիչ ևս 5,000 MR միավոր:

             Քարտապանները MR միավորները կարող են փոխանակել Երևան-Փարիզ-Երևան (30,000 MR միավոր) կամ Երևան-Նյու Յորք-Երևան (60,000 MR միավոր) 1 ավիատոմսով, ինչպես նաև այլ արժեքավոր նվերներով, որոնք ներկայացված են www.americanexpress.am կայքում:

Լրացուցիչ MR միավորները ստանալու համար անհրաժեշտ է 2020թ.-ի հունվարի 10-ից մինչև 2020թ.-ի մարտի 15-ը ներառյալ զանգահարել ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի շուրջօրյա սպասարկման կենտրոն՝ (+374 10) 31 99 99, կամ գրավոր դիմում ներկայացնել Բանկի ցանկացած մասնաճյուղ:


Արշավի ամբողջական պայմաններին կարո՛ղ եք ծանոթանալ հետևյալ հղումով:

«ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ–ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ–ն (Հայաստանի գյուղացիական փոխօգնության նախկին բանկ, ACBA) հիմնվել է 1995 թվականին Եվրամիության «TACIS» ծրագրի շրջանակներում: 2006թ. սեպտեմբերին Կրեդիտ Ագրիկոլ բանկային խումբը դարձավ բանկի ամենախոշոր փայատերը` նշանակալի ֆինանսական ներդրում իրականացնելով բանկի կապիտալում: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ակբա բանկը հրապարակել է Կայուն զարգացման առաջին հաշվետվությունը (ՎԻԴԵՈ)

Կայուն զարգացման հաշվետվության ներկայացմամբ Ակբան ընդգծում է իր հանձնառությունը բնապահպանական, սոցիալական և կառավարման սկզբունքներին, թափանցիկությանը և պատասխանատու բիզնեսի վարմանը

ՀՀ ԿԲ–ն վերանայում է «Պետական պարտատոմսերում ներդրումներն ըստ ռեզիդենտայնության» վիճակագրական տվյալների հրապարակման ժամկետը

ՀՀ կենտրոնական բանկը վերանայում է «Պետական պարտատոմսերում ներդրումներն ըստ ռեզիդենտայնության» վիճակագրական տվյալների հրապարակման ժամկետը

Հայաստանի բանկերի շահույթը 9 ամսում աճել է 8,6%–ով՝ մինչև 334,4 մլրդ դրամ

Հայաստանի բանկերի համախառն շահույթը հարկումից հետո 2026 թվականի հունվար–սեպտեմբերին կազմել է 334.44 մլրդ դրամ՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածի 307.87 մլրդ դրամի համեմատ: Աճը կազմել է 8.63%, նշվում է «ԱՌԿԱ» գործակալության օպերատիվ տեղեկագրում

Ակբա բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսեր

Ակբա բանկը մինչև 2027 թվականի փետրվարի 20-ը ներառյալ հրապարակային առաջարկով երկուական տրանշով տեղաբաշխում է ընդհանուր 10,000,000,000 (տասը միլիարդ) ՀՀ դրամ և ընդհանուր 10,000,000 (տասը միլիոն) ԱՄՆ դոլար ծավալով արժեկտրոնային ոչ փաստաթղթային պարտատոմսեր։

ԿԲ–ն որոշումներ է ընդունում տնտեսության զարգացման առավել վտանգավոր սցենարները կանխելու համար․ Մարտին Գալստյան

ԿԲ նախագահի խոսքով՝ մոտեցումների վերանայման անհրաժեշտությունը պայմանավորված էր գլոբալ անորոշության և աշխարհաքաղաքական ռիսկերի աճով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img