Հայաստանում 12–ամսյա գնաճն օգոստոսին կազմել է 0.6 տոկոս

ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի սպառողական գները 2019 թվականի օգոստոսին 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 0.6 տոկոսով, նշվում է Հայաստանի Ազգային վիճակագրական կոմիտեի հաշվետվության մեջ։

Միաժամանակ, ԱՎԿ տվյալներով, օգոստոսին հուլիսի համեմատ երկրում գրանցվել է 0.4 տոկոսանոց գնանկում։

Միաժամանակ, 2019 թվականի հունվար–օգոստոսին գնաճը 2018 թվականի նույն ժամանակհատվածի համեմատ կազմել է 1.8 տոկոս։

«Պարենային ապրանքներ և ոչ ալկոհոլային արտադրանք» խմբում 2019 թվականի հունվար–օգոստոսին գնաճը կազմել է 2.9 տոկոս, ընդ որում` օգոստոսին հուլիսի համեմատ գնանկումն այս հատվածում կազմել ` 1.2 տոկոս, իսկ 2018 թվականի օգոստոսի համեմատ` 0.3 տոկոս։

Ալկոհոլային և ծխախոտային արտադրանքի գներն 8 ամիսների ընթացքում աճել են 4.2 տոկոսով, իսկ 2018 թվականի օգոստոսի համեմատ` 4.5 տոկոսով։ 9 ամսվա ընթացքում կոշկեղենի և հագուստի գներն աճել են 4.1 տոկոսով, կոմունալ ծառայությունների գները` 0.2 տոկոսով, առողջապահության ոլորտինը` 2.1 տոկոսով, տրանսպորտինը` 0.3 տոկոսով։

Աճ է գրանցվել նաև այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են կրթությունը (գնաճը` 1,3%), ռեստորանները և հյուրանոցները (1,9%), զանազան ապրանքներն ու ծառայությունները (0,5%)։ Միաժամանակ, հունվար–օգոստոսին գնանկում է գրանցվել այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են կապը (0,5%), հանգիստը և մշակույթը (2,3%)։

Հայաստանի` 2019 թվականի պետբյուջեում տնտեսկան աճը սահմանված է 4.9 տոկոսի մակարդակում, իսկ գնաճը` 2.7 տոկոսի չափով։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

ԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ԱՄՀ կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․37 կետով և կազմել 433․76 դրամ, ռուբլին աճել է 0․0216 կետով և կազմել 4․6501 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img