ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ շարունակելու է աջակցել ՓՄՁ-ներին

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ Հարավարևելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամի (EFSE) հետ համագործակցության շրջանակում մասնակցում է Բելգրադում անցկացվող «EFSE MEETING 2019» համաժողովին: Այդ մասին հայտնում է ԲԱՆԿԻ մամուլի ծառայությունը:

Միջազգային ֆինանսական հաստատությունների շուրջ 300 ներկայացուցիչների ու ներդրողների քննարկման առարկան եղել է միկրո և փոքր ձեռնարկությունների զարգացման հեռանկարները:

Բանկի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Արսեն Մելքոնյանը համաժողովի ընթացքում խոսել է Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման հեռանկարների և բանկի կողմից ՓՄՁ-ների զարգացմանն ուղղված Ոչ ֆինանսական ծառայությունների մասին:

«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ ՓՄՁ-ներին ֆինանսական ծառայություններ տրամադրելուց բացի, արդեն 5 տարի է, որ մատուցում է նաև ոչ ֆինանսական ծառայություններ: Բանկն այժմ 13 տարբեր թեմաներով անվճար դասընթացներ է իրականացնում՝ օգնելով ՓՄՁ-ներին բարելավել իրենց բիզնեսի կառավարումը, խթանել վաճառքները, ավելի արդյունավետ դարձնել մարքեթինգային գործողություններն ու առհասարակ՝ օգնում է նրանց իրենց բիզնեսում ձևավորել կառավարման նոր մշակույթ: Մենք բարձր ենք գնահատում մեր գործընկերների վստահությունը և հպարտ ենք նրանց բոլոր ձեռքբերումներով»,- իր խոսքում նշել է Բանկի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Արսեն Մելքոնյանը:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ և EFSE-ի համագործակցությունը մեկնարկել է 2013թ.-ին` միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների զարգացմանը նպաստելու նպատակով:

«ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ–ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ–ն (Հայաստանի գյուղացիական փոխօգնության նախկին բանկ, ACBA) հիմնվել է 1995 թվականին Եվրամիության «TACIS» ծրագրի շրջանակներում: 2006թ. սեպտեմբերին Կրեդիտ Ագրիկոլ բանկային խումբը դարձավ բանկի ամենախոշոր փայատերը` նշանակալի ֆինանսական ներդրում իրականացնելով բանկի կապիտալում: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանն ու Համաշխարհային բանկը քննարկել են հարկային և մաքսային վարչարարության բարեփոխումների առաջնահերթությունները

Քննարկվել են Հայաստանի հարկային ու մաքսային վարչարարության շարունակական վերափոխման հաջորդ փուլի առաջնահերթությունները

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (սեպտեմբերի 28–ից հոկտեմբերի 4)

Շաբաթվա ֆինանսական օրակարգը միավորել է ԱՄՀ-ի հետ բարեփոխումների քննարկումը, ՀՀ ԿԲ վերահսկողական միջոցառումները և բյուջետային ֆինանսավորման նախապատրաստումը

Յունիբանկի 6,9 մլրդ ՀՀ դրամ ծավալով անժամկետ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում

Յունիբանկի 6,9 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր անվանական ծավալով դրամային անժամկետ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում՝ ընդգրկվելով պարտատոմսերի երկրորդային՝ Bbond ցուցակում

Հայաստանը պլանավորել է տարեկան ապահովել ՀՆԱ-ի 6% աճ․ վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի․ /ԱՌԿԱ/․  Հայաստանի կառավարությունը նպատակ է դնում...

Հայաստանն ու Զարգացման ֆրանսիական գործակալությունը քննարկել են համագործակցության նոր ուղղությունները

Փոխվարչապետը բարձր է գնահատել գործակալության հետ տարեկան խորհրդակցությունների ձևաչափով քննարկումների անցկացումը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img