«Զանգեզուրի Պղնձամոլիբդենային Կոմբինատ» ընկերությունը «Moody’s»-ի կողմից ստացել և հրապարակել է առաջին կորպորատիվ վարկանիշը ՀՀ-ում

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. «Զանգեզուրի Պղնձամոլիբդենային Կոմբինատ» ՓԲ ընկերությունը ՀՀ պատմության մեջ առաջին կորպորատիվ ընկերությունն է, որը ստացել և հրապարակում է միջազգային վարկանիշ:

Ինչպես հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը, վարկանիշը տրամադրվել է Moody’s Investors Service (“Moody’s”)  ռեյտինգային ընկերության կողմից:

Գնահատականը տրվել է անկախ երկրի կարգավիճակից, այսինքն, հաշվի է առնվել միայն ընկերության դիրքը և գործունեության ցուցանիշները համաշխարհային հարթակում: «ԶՊՄԿ» ՓԲ ընկերությանը շնորհվել է B2 ստաբիլ կանխատեսմամբ վարկանիշ:

«Հատկանշական է, որ B2 ստաբիլ կանխատեսմամբ վարկանիշը հավասար և բարձր է այնպիսի միջազգային հանքարդյունաբերող ընկերությունների վարկանիշներից ինչպիսիքն են` բրիտանական «First Quantum Minerals»-ը և «Petropavlovsk plc»–ը, կանադական «Eldorado Gold Corporation»-ը և «Taseko Mines Limited»-ը, ամերիկյան «HudBay Minerals. Inc»-ը», – նշվում է տարածած հաղորդագրությունում:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․37 կետով և կազմել 433․76 դրամ, ռուբլին աճել է 0․0216 կետով և կազմել 4․6501 դրամ

Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը

PCAF-ը ֆինանսական հաստատությունների համաշխարհային համագործակցություն է, որի նպատակն է ներդնել միանման մոտեցումներ վարկերի և ներդրումների արդյունքում առաջացող ջերմոցային գազերի արտանետումները բացահայտելու համար

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img