ՎԶԵԲ-ը 15 միլիոն դոլարի վարկ կտրամադրի ՀԷՑ-ին` բաշխիչ ցանցերի արդիականացման նպատակով

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ՎԶԵԲ-ը մինչև 15 միլիոն ԱՄՆ դոլարի չափով վարկ է տրամադրում «Հայաստանի էլեկտրական ցանցեր»՝ էլեկտրաէներգիա բաշխող ընկերությանը` բաշխիչ ցանցերի արդիականացման նպատակով։ Սա 2017 թվականին ստորագրված՝ 80 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ սկզբնական ծրագրի երրորդ տրանշն է:

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց ՀԷՑ-ի մամուլի ծառայությունից, ՎԶԵԲ-ի վարկային միջոցները կօգտագործվեն՝ ֆինանսավորելու էներգաարդյունավետությանն ուղղված նախագծեր, այդ թվում՝ կորուստների նվազեցմանն ուղղված ցածր լարման ենթակառուցվածքների արդիականացումը և սմարթ հաշվիչների տեղադրումը՝ էլեկտրամատակարարման որակի բարձրացման նպատակով։

Այս միջոցառումները կբարձրացնեն Հայաստանի բաշխիչ համակարգի արդյունավետությունը, կնվազեցնեն բաշխիչ ցանցի կորուստները և կբարելավեն էլեկտրաէներգիայի մատակարարման որակը՝ ապահովելով առավել բարձր հսկողություն և էլեկտրաէներգիայի անջատումների հաճախականության և տևողության կրճատում:

«ՎԶԵԲ-ն այժմ փորձում է հասկանալ առաջիկա հինգ տարիների կտրվածքով իր ծրագրերը Հայաստանում, և մեզ համար մեկ բան ակնհայտ է, էներգետիկայի ոլորտը եղել և մնում գերակա ուղղություն, և այս առումով մեր ծրագրերը շարունակական են լինելու: ՀԷՑ-ը մեզ համար շատ հուսալի գործընկեր է, ընդ որում՝ երկարաժամկետ հեռանկարում: Ընկերության բոլոր ցուցանիշներն ու չափորոշիչները համապատսխանում են մեր բանկի կողմից առաջադրված պահանջներին», – նշեց ՎԶԵԲ առաջին փոխնախագահ Յուրգեն Ռիգտերինկը:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության Գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանն իր խոսքում հատուկ շնորհակալություն հայտնեց ՎԶԵԲ-ի թիմին, որն ամենօրյա ռեժիմում աշխատում է ՀԷՑ-ի հետ՝ ընդհանուր ծրագիրն իր նպատակին հասցնելու համար: «Մեր համագործակցությունը ՎԶԵԲ-ի, ինչպես նաև Ասիական զարգացման բանկի հետ լավագույն օրինակ կարող է ծառայել մասնավոր հատված-միջազգային վարկային ինստիտուտ արդյունավետ փոխհարաբերության տեսանկյունից: Միջազգային բանկերի հետ մեր համատեղ աշխատանքն թե՛ ժամկետների և թե՛ ծավալների առումով շատ դրական եմ գնահատում», – ասել է նա:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը Հայաստանում էլեկտրաէներգիայի միակ մատակարարն է:

ՎԶԵԲ-ը էներգաարդյունավետության խթանումը դարձրել է իր գործունեության հիմնական ուղղություններից մեկը: ՎԶԵԲ-ը Հայաստանում առաջատար ինստիտուցիոնալ ներդրողն է և ակտիվ է տնտեսության բոլոր ոլորտներում: 1992 թվականից Հայաստանում իր գործունեության մեկնարկի օրվանից ի վեր ՎԶԵԲ-ը 1.36 միլիարդ եվրո է ներդրել երկրի ֆինանսական, կորպորատիվ, ենթակառուցվածքների և էներգետիկայի ոլորտներում 178 ծրագրերում, ընդ որում ներդրումների 90 տոկոսը բաժին է ընկնում մասնավոր հատվածին:

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ փոխվարչապետը և ԱԶԲ փոխնախագահը քննարկել են մասնավոր կապիտալի ներգրավման և ենթակառուցվածքների զարգացման հարցերը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Վեմփի Սապուտրայի գլխավորած պատվիրակության հետ  քննարկել է ՀՀ կառավարության առաջնահերթությունները, «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, պետության բնապահպանական օրակարգը, մասնավոր կապիտալի ներգրավման և պետություն-մասնավոր գործընկերության ընդլայնման հնարավորությունները։

COP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը (ՎԻԴԵՈ)

COP17-ում Ակբա Ֆեդերացիայի աջակցությամբ ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը, որը միտված է հայկական հողում մշակված էնդեմիկ սերմերի ուսումնասիրմանն ու պահպանմանը։

COP17-ի շրջանակում կայացավ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը. Idram և IDBank (ՎԻԴԵՈ)

Կլիմայի փոփոխության մեղմումից մինչև բնապահպանական կրթություն և նորարարական լուծումներ․ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը միավորել է ոլորտի առաջատար կանանց՝ հանրայնացնելով նրանց նախաձեռնություններն ու կենսաբազմազանության պահպանման գործում ունեցած ներդրումը

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը պարտադիր չէ, որ հանգեցնի վարկերի թանկացմանը. ՀՀ ԿԲ նախագահը բացատրել է՝ ինչու

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը պարտադիր չէ, որ ենթադրի բանկերի կողմից տրամադրվող վարկերի թանկացում, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Սևակ Միքայելյանն ընտրվել է Հայաստանի Կենտրոնական բանկի խորհրդի անդամ

ՀՀ Ազգային ժողովը Սևակ Միքայելյանին ընտրել է ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img