ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ Հարավ-արևելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամի (EFSE) հետ նոր վարկային պայմանագիր է ստորագրել

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հարավ-արևելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամը 10 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք բազմաարժութային վարկ է տրամադրել ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻՆ՝ միկրո և փոքր ձեռնարկությունների ֆինանսավորումն ընդլայնելու  նպատակով։  Պայմանագիրը ստորագրվել է  այսօր՝ հոկտեմբերի 10-ին Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում՝ «Ազգային արժույթով ֆինանսավորման ուժը» թեմայով համաժողովի ընթացքում, որտեղ ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը նաև հանդես է եկել ելույթով՝  ներկայացնելով ազգային արժույթով ֆինանսավորման կարևորությունն ու ազդեցությունը, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:։

Հարավ-արևելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամի հետ  հերթական համագործակցությունը հնարավորություն կտա ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻՆ՝  միկրո և փոքր ձեռնարկություններին առաջարկել հաճախորդների կարիքներին համապատասխան ֆինանսական պրոդուկտներ՝ դրանով իսկ խթանելով  Հայաստանում այս կարևոր հատվածի զարգացումը և  ստեղծելով նոր աշխատատեղեր:

«2010թ․-ից ի վեր ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ հանդիսանում է Հարավ-արևելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամի կարևոր գործընկեր։  Բանկի կայուն դիրքը, լայն մասնաճյուղային ցանցը և ռազմավարական կողմնորոշումը դեպի փոքր բիզնեսի շուկա հնարավորություն են տվել ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻՆ և  EFSE-ին  հայաստանյան միկրո և փոքր ձեռնարկությունների ֆինանսավորման համար  մինչ օրս գեներացնել ավելի քան 58 միլիոն եվրո: Նոր ներդրումը կշարունակի այդ տեմպը՝ իր մեջ ներառելով ինչպես  ԱՄՆ դոլար, այնպես էլ  ազգային արժույթ։ Վարկավորման այս տեսակը բանկին հնարավորություն կտա ավելի  ճկուն սպասարկել ձեռնարկատերերի ֆինանսավորման  կարիքները` չեզոքացնելով արժութային ռիսկի ուղղակի ազդեցությունը», – նշվում է տարածած հաղորդագրությունում:

EFSE-ի խորհրդի նախագահ Քրիստոֆ Թիսկենսը նշել է,  որ ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ նման գործընկերներն անհրաժեշտ են EFSE-ին՝ օգնելու իրականացնել  տեղական բիզնեսների համար կայուն ֆինանսների հասանելիության ընդլայնման իրենց առաքելությունը: «Նպաստելով ազգային արժույթով վարկերի տրամադրմանը՝ մենք միասին ներդրում ենք կատարում փոքր բիզնեսների կայունության և ապահով աճի մեջ, որոնք երկրի տնտեսության հիմնական շարժիչ ուժերից են»,-ընգդծել է նա։ 

Իսկ  ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը փաստել է, որ  համագործակցության ինը տարիների ընթացքում  ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ ֆինանսավորել է 1500-ից ավելի բիզնես ծրագրեր տարբեր ոլորտներում՝  ստեղծելով հավելյալ արժեք ինչպես վարկառուների, այնպես էլ Հայաստանի տնտեսության համար։ Նրա խոսքերով՝ նոր պայմանագրի կնքումը ծրագրի շահառուներին զերծ կպահի արտարժութային ռիսկերից, ինչն իր հերթին կբարձրացնի ընկերությունների շահութաբերությունը և մրցունակությունը  տեղական շուկայում։  ‹‹Ես ուրախ եմ այս պայմանագրի ստորագրման առիթով, ինչը  կրկին անգամ  հավաստում է  մեր փոխվստահության  և շարունակական համագործակցության մասին», -ասել է Ա․ Օսիպյանը։ 

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ բաց բաժնետիրական ընկերությունը Հայաստանի բանկային համակարգի առաջատարներից է, որը մատուցում է նորագույն, բարձրագույն և բարձրորակ բանկային ծառայություններ ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց՝ բանկային համակարգի զարգացման համար կիրառելով նորագույն տեխնոլոգիաներ և բանկ-հաճախորդ հարաբերություններում ստեղծելով յուրօրինակ բիզնես մշակույթ: Ունենալով բանկային լավագույն նորարարական տեխնոլոգիաներ և դրանցում ներդրված կորպորատիվ կառավարման լավագույն փորձ՝ բանկի 61 մասնաճյուղ տեղակայված են երկրի ողջ տարածքում: Լինելով ՀՀ բանկային համակարգի առավել դինամիկ զարգացող բանկերից մեկը, ընդլայնելով իր մասնաճյուղային ցանցը և իր բանկային ծառայությունների շրջանակը, ԱՐԱՐԱՏԲԱՆԿՆ ակտիվորեն մասնակցում է Հայաստանի տնտեսության իրական հատվածում, մասնավորապես ՓՄՁ վարկավորման ոլորտում: ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը համագործակցում է 14 հեղինակավոր միջազգային ֆինանսական հաստատությունների հետ:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Փոխվարչապետը Visa-ի տարածաշրջանային տնօրենի հետ հանդիպմանն ընդգծել է POS տերմինալների միջոցով գանձվող միջնորդավճարների նվազեցումը

Փոխվարչապետը կանխիկ շրջանառության կրճատման տեսանկյունից ընդգծել է POS տերմինալների միջոցով անկանխիկ վճարումներից գանձվող միջնորդավճարների նվազեցման կարևորությունը

ՎԶԵԲ-ի՝ ՀՀ դրամով պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխողը Կոնվերս Բանկն է

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ)՝ ՀՀ դրամով թողարկված պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում։

«Կուբ Ինվեսթ»–ը խթանում է Հայաստանի ներդրումային շուկայի զարգացումը

Տեղի է ունեցել «INVESTMENT PERSPECTIVES 2026» /«ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՀՈՐԻԶՈՆՆԵՐ 2026» միջազգային կոնֆերանսը

Դարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և ձեռք բեր 13.25% եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր

Յունիբանկը հաջողությամբ տեղաբաշխում է Հայաստանում առաջին հիբրիդային ներդրումային առաջարկի շրջանակում 3.9 մլրդ դրամ ծավալով թողարկված բաժնետոմսերը

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (օգոստոսի 31 – սեպտեմբերի 6)

Հայաստանի ֆինանսական օրակարգը անցյալ շաբաթ կապված էր կապիտալի շուկայի զարգացման, մակրոտնտեսական ցուցանիշների, ինչպես նաև պետական ծրագրերի իրականացման համար միջազգային ֆինանսավորման ներգրավման հետ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img