Հայաստանում կգործարկվի UnionPay չինական վճարային համակարգը

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում կգործարկվի UnionPay չինական վճարային համակարգը: Այդ մասին երկուշաբթի լրագրողների հետ զրույցում` ամփոփելով նախարարության 2019 թ.-ի առաջին 8 ամիսների գործունեությունը, ասաց ՀՀ էկոնմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

«Հայաստանում անցկացվել է հայ-չինական միջկառավարական հանձնաժողովի նիստը, որի ընթացքում քննարկվել է կարևոր հարց` Հայաստանում UnionPay համակարգի կիրառման համար բարենպաստ պայմանների ստեղծում: Այդպես մենք զգալիորեն կբարձրացնենք հանրապետությունում չինացի զբոսաշրջիկների գտնվելու հարմարավետությունը», – ասաց նախարարը:

Ըստ նրա, Չինաստանում դա ամենատարածված վճարային համակարգն է և միակը, որով չինացի զբոսաշրջիկները կարող են օգտնվել արտերկրում:

«Երբ այդ համակարգը գործարկվի, նրանք Հայաստան այցելելիս ավելի քիչ խոչընդոտներ կունենան: Հույս ունենք, որ դա զգալիորեն կնպաստի չինացի զբոսաշրջիկների թվի աճին»,- ասաց Խաչատրյանը:

Պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության թղթակցի հարցին, նախարարը նշեց, որ զբոսաշրջիկների ներգրավվելու համար Չինաստանում կազմակերպվում են նաև մշակութային միջոցառումներ, փառատոններ, որոնք պետք է ծանոթացնեն տեղի բնակիչներին հայ մշակույթի հետ և նպաստել, որպեսզի նրանք որոշեն այցելել Հայաստան:

UnionPay-ը Չինաստանի ազգային վճարային համակարգն է, որը հիմնվել է 2002 թ.-ին որպես Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բանկերի ասոցիացիա: Նախաձեռնողներն են Պետխորհուրդը և Չինաստանի ազգային բանկը: UnionPay-ի օգտատերերը կարող են օգտվել վճարային համակարգի ծառայություններով աշխարհի 174 երկրներում:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

Ինչպես են Idram-ն ու IDBank-ը խթանում հավասար հնարավորությունները կանանց և տղամարդկանց համար

Կանանց միամսյակը ևս մեկ առիթ է խոսելու մեր հասարակությունում և բիզնեսում կանանց դերի, նրանց նկատմամբ վերաբերմունքի, առաջնորդության և հասարակության յուրաքանչյուր անդամի հավասար հնարավորությունների մասին

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար՝ կայուն և մրցունակ տնտեսության զարգացման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար (170,3 մլն եվրո)՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և համաշխարհային շուկաներում ինտեգրված տնտեսության, որը նաև կունենա արտանետումների վերահսկման և կառավարման համակարգ

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img