Երևանում 2 երիտասարդներ վճարային տերմինալը տեղահան են արել ու փորձել հափշտակել, բայց բռնվել հենց դեպքի վայրում (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները նոյեմբերի լույս 18-ի գիշերը Դրոյի փողոցում տեղադրված «Թել Սելլ» վճարային տերմինալի գողության դեպք են կանխել, հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Քրեական հետախույզներն օպերատիվ ճանապարհով տեղեկություններ էին ստացել, որ երեք երիտասարդ պետք է վճարային տերմինալը գողանային։ Նրանք տերմինալը տեղահան էին արել ու փորձել հափշտակել, սակայն ոստիկանները բռնել էին հենց դեպքի վայրում։


«Երևանի բնակիչներ 20 ու 26-ամյա երիտասարդները բերման ենթարկվեցին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին։ Անձնական խուզարկությամբ նրանցից մեկի մոտ հայտնաբերվեց թմրամիջոցի նմանվող դեղնականաչավուն այրված հետքերով կաթուցիչ, իսկ մյուսի մոտ՝ ծալովի դանակ, որոնք առգրավվեցին՝ հետագա գործողությունների համար», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։ «Թել Սելլ» ընկերության անվտանգության պատասխանատուից հաղորդում է ընդունվել։ Նշանակվել են փորձաքննություններ։ Դեպքի հանգամանքները պարզվում են։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

IDBank-ը զգուշացնում է Telegram-ում գումարի շորթման նոր սխեմայի մասին

Telegram-ի ռուսալեզու տիրույթում, այդ թվում՝ Հայաստանից օգտատերերի շրջանում, լայն տարածում է ստանում զեղծարարների նոր սխեման

«Յունիսպորտը» դուրս եկավ ֆուտզալի Չեմպիոնների լիգայի հիմնական փուլ

Հայաստանի չեմպիոն և գավաթակիր «Յունիսպորտը» նվաճեց ֆուտզալի ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի ուղեգիրը՝ նախնական փուլում տանելով երեք անընդմեջ հաղթանակ

Cube Invest-ը հայտարարում է 5 մլրդ դրամի դրամային պարտատոմսերի տեղաբաշխման մասին

«Կուբ Ինվեսթ» ՓԲԸ անվանական արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացվելու է 2026 թվականի սեպտեմբերի 11-ից

«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբ (ՎԻԴԵՈ)

Սեպտեմբերի 1-ին «Օրրան» բարեգործական ՀԿ-ի սաները նոր ուսումնական տարին դիմավորեցին անհրաժեշտ պարագաներով՝ «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբ։

UATE Expo–ի ավելի քան 763 մլն դրամ ծավալով պարտատոմսերը ցուցակվել են AMX–ում

Ներդրողները օգոստոսի 31-ից հնարավորություն ունեն մասնակցելու «Յու Այ Թի Ի Էքսպո» ՍՊԸ-ի պարտատոմսերի բորսայական առևտրին՝ դիմելով բորսայի անդամ բանկերին կամ ներդրումային ընկերություններին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img