«Իմ բիզնեսը, Իմ բանկը». համագործակցության նոր ձևաչափ (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի./ԱՌԿԱ/. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ Հայաստանում փոքր և միջին բիզնեսի զարգացման նպատակով  «Իմ բիզնեսը, Իմ բանկը» համագործակցության նոր ձևաչափի շրջանակում Բանկի մասնաճյուղերում ներկայացնում է  իր գործընկերների  արտադրանքները. հայկական թեյեր, չորամիրգ, մեղր, խմիչք ու նաև կոսմետիկ խնամքի պարագաներ ամեն օր ներկայացվում են Բանկի հազարավոր հաճախորդներին, հաղորդում է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ մամուլի ծառայությունը:

«Այս պահին մեր գործընկերների արտադրանքները ցուցադրված են երեք մասնաճյուղերում, սակայն ծրագիրը նպատակ ունի ավելի ընդլայնվել: Հաշվի առնելով մեր մասնաճյուղերում հաճախորդների մեծ հոսքը, այս նախաձեռնությունը մեր գործընկերներին հավելյալ հնարավորություն կտա ավելի ճանաչելի դարձնել իրենց բիզնեսն ու արտադրանքը, ինչպես նաև գտնել նոր գործընկերների։ Արդեն 5 տարի է, որ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ օգնում է նաև գյուղմթերք արտադրող տնտեսվարողներին անցնել օրգանական սերտիֆիկացում, ինչը հավելյալ մրցակցային առավություն է ստեղծում դեպի Եվրոպա և այլ ուղղություններով  ապրանքների արտահանման գործում։ Բանկի կողմից կազմակերպվող անվճար բիզնես դասընթացները նպատակ ունեն մեր երկրում փոքր և միջին  բիզնեսով զբաղվող կազմակերպություններին տրամադրել գրագետ բիզնես վարելու գործիքներ, որոնց միջոցով  իրենք ավելի վստահ ու ռիսկերից զերծ կղեկավարեն իրենց բիզնեսը»,- իր խոսքում նշել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ ՓՄՁ բաժնի պետ Սուրեն Հովհաննիսյանը:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ իր «Իմ բիզնեսը, Իմ բանկը» արշավը մեկնարկել է 2018թ.-ին, որի նպատակը ՓՄՁ-ներին ֆինանսական լուծումներից բացի նաև ոչ ֆինանսական ծառայությունների տրամադրումն է: Այստեղ առաջին անգամ համակցվել են ֆինանսական և ոչ ֆինանսական ծառայությունները։ «ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ–ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ–ն (Հայաստանի գյուղացիական փոխօգնության նախկին բանկ, ACBA) հիմնադրվել է 1995 թվականին Եվրամիության «TACIS» ծրագրի շրջանակներում: 2006թ. սեպտեմբերին Կրեդիտ Ագրիկոլ բանկային խումբը դարձավ բանկի ամենախոշոր փայատերը` նշանակալի ֆինանսական ներդրում իրականացնելով բանկի կապիտալում:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի և ռուբլու փոխարժեքները բարձրացել են, մինչդեռ դոլարի փոխարժեքը նվազել է․ ԿԲ

2026 թվականի մայիսի 11-ին  Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ մայիսի 8-ի համեմատ նվազել է 0.05 կետով՝ հասնելով 368.96 դրամի

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մայիսի– 4–10)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցել է Կենտրոնական բանկի որոշումների և հայտարարությունների, թարմացված մակրոտնտեսական տվյալների և կապիտալի շուկայում ակտիվության ազդեցության ներքո

Ճամփորդության պլանավորում զրոյից. խորհուրդներ IDBank-ից

Արդեն որոշե՞լ ես, թե որտեղ ես անցկացնելու հանգիստդ։ Թեև ճամփորդությունը միշտ ասոցացվում է հաճելի սպասումների հետ, դրա պլանավորումը հաճախ կարող է դառնալ իրական մարտահրավեր

Յունիբանկը՝ «Upside Down» մարզական ժայռամագլցման փառատոնի հովանավոր

Հայաստանի սպորտային մագլցման ֆեդերացիայի աջակցությամբ Ver Var մարզասրահում կայացավ «Upside Down» մարզական ժայռամագլցման փառատոնը, որի հովանավորը Յունիբանկն էր

Հայաստանի աուդիտորական ընկերությունների հասույթը 2025 թ․-ին աճել է 18%-ով՝ հասնելով 16,2 մլրդ դրամի

2025 թ․-ի արդյունքներով Հայաստանի աուդիտորական ընկերությունների ընդհանուր հասույթը (աուդիտորական և այլ ծառայությունների համախումբը) կազմել է շուրջ 16,2 միլիարդ դրամ՝ նախորդ տարվա համեմատ արձանագրելով մոտ 18% աճ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img