ՀԲ–ն բարձրացրել է Հայաստանի տնտեսության աճի 2019թ.–ի կանխատեսումը` մինչև 6,9%

ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Համաշխարհային բանկը 2019թ.ին Հայաստանի ՀՆԱ–ի աճը կանխատեսում է 6,9% սահմանում։

Այս մասին նշվում է «ԱՌԿԱ» գործակալություն ստացված «Հայաստանի ամսական տնտեսական զարգացումները. դեկտեմբեր 2019թ.» ՀԲ–ի համառոտագրում։

«ՀՆԱ-ի աճը մնում է բարձր` պայմանավորված մասնավոր սպառմամբ։ Գնաճը դանդաղորեն աճում է։ Առևտրի ոլորտում պակասուրդն ընդլայնվել է տրանսպորտային միջոցների ներկրման ծավալների լուրջ աճի և ոսկու արտահանման ծավալների փոքրացման հետևանքով», – նշվում է համառոտագրում։

Փաստաթղթում նաև նշվում է, որ  2019 թ․ երրորդ եռամսյակում՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՀՆԱ-ն կայուն աճել է 7․9 տոկոսով։ Դրա շնորհիվ մինչև 2019 թ․ սեպտեմբեր ՀՆԱ-ի հանրագումարային աճը՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հասել է 7․5 տոկոսի, ինչը հիմնականում պայմանավորված է մասնավոր սպառմամբ։


«Կարևոր է այն հանգամանքը, որ զուտ արտահանումը և կապիտալի ձևավորումը, որը տարվա սկզբին լճացած էր, դրական՝ թեև համեստ նպաստ են ունեցել այս աճի առումով (յուրաքանչյուրը 0.7 տոկոսային կետ (տկ))․ այն օգնել է փոխհատուցել պետական սպառման ծավալների անկումը», – նշում են համառոտագրի հեղինակները։

Արտադրության ոլորտում աճն ապահովել են գլխավորապես (5.5 տկ-ով) առևտրի և ծառայությունների ոլորտները, որոնց հաջորդել է արդյունաբերության (հիմնականում մշակվող արդյունաբերություն (1 տկ), հանքարդյունաբերություն (0.6 տկ) շինարարարություն (0.3 տկ)) ոլորտը։ Մշակվող արդյունաբերությունն աճել է 9 տոկոսով, իսկ հանքարդյունաբերության թողարկման ծավալները 18 տոկոսով ավելացել են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, քանի որ ոլորտը շարունակում է վերականգնվել 2018 թ․ արտադրական ընդհատումներից։ Գյուղատնտեսության ծավալները շարունակում են կրճատվել։


«Այս միտումները շարունակվել են հոկտեմբեր ամսին․ գրանցվել է տնտեսական ակտիվության ինդեքսի 7․7 տոկոսով բարելավում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ», – նշվում է համառոտագրում։


Հանքարդյունաբերության ոլորտի աճը չափավորվել է՝ սեպտեմբերին գրանցված 70 տոկոսից մինչև 30 տոկոսի։ Շինարարության ոլորտի աճը մի փոքր արագացել է՝ հասնելով 5 տոկոսը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, իսկ ծառայությունների ոլորտը (ներառյալ առևտուրը) շարունակել է արագ ընդլայնվել (նախորդ տարվա համեմատ 12 տոկոսով)։

«2019 թ․ մինչ այժմ գրանցված տնտեսական լուրջ արդյունքների հիման վրա իրական ՀՆԱ-ի աճի կանխատեսումը բարձրանում է 6․9 տոկոսի (2019-կեսին կանխատեսված 5.5 տոկոսից)», – նշվում է համառոտագրում։

ՀԲ–ն «Global Economic Prospects: Heightened Tensions, Subdued Investment» հոկտեմբերի զեկույցում 2019թ.–ն Հայաստանի ՀՆԱ– ի աճը կանխատեսել է 5,5 տոկոսի սահմանում, իսկ 2020թ.–ին` 5,1 տոկոսի սահմանում։ Միաժամանակ հունիսի զեկույցում Հայաստանի ՀՆԱ–ի աճի կանխատեսումը 2019թ.–ին կազմել է 4,2 տոկոս, իսկ 2020թ.–ին` 4,9 տոկոս։

Կենտրոնական բանկի տվյալներով, Հայաստանի տնտեսության աճը 2019թ.–ի արդյունքում կհասնի 7,1 տոկոսի։ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը կանխատեսել է, որ երկրի ՀՆԱ–ի աճը տարեվերջին կկազմի 7 տոկոս։

Հայաստանի 2019թ.–ի պետբյուջեում տնտեսական աճն ամրագրված է 4,9 տոկոսի սահմանում, 2020թ.–ի պետբյուջեի նախագծում` կրկին 4,9 տոկոս։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Արտերկրից դեպի Հայաստան դրամական փոխանցումների զուտ ներհոսքը I կիսամյակում ավելացել է մոտ 2,3 անգամ

Միայն հունիսին դրամական փոխանցումների զուտ ներհոսքը կազմել է 292,5 մլն դոլար՝ անցյալ տարվա մայիսի 75,9 մլն դոլարի դիմաց

Եվրոն և ռուբլին բարձրացել են, դոլարը՝ նվազել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն ավելացել է 0․46 կետով և կազմել 421․13 դրամ, ռուբլին ավելացել է 0․0345 կետով և կազմել 4․6065 դրամ

Moody’s միջազգային գործակալությունը Յունիբանկի երկարաժամկետ ավանդների վարկանիշի հեռանկարը «Կայուն»-ից բարձրացրել է «Դրական» և վերահաստատել B1 վարկանիշը

Moody’s Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Յունիբանկի երկարաժամկետ ավանդների վարկանիշը B1 մակարդակում, ինչպես նաև Բանկի b2 Baseline Credit Assessment (BCA) և Adjusted BCA գնահատականները

Moody’s-ը վերահաստատել է Կոնվերս Բանկի վարկանիշը՝ հեռանկարը «կայուն»-ից դարձնելով «դրական»

Moody's Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Կոնվերս Բանկի երկարաժամկետ ավանդների Ba3 վարկանիշը՝ հեռանկարը «կայուն»-ից դարձնելով «դրական»

Հայաստանը կպատրաստի գործողությունների ծրագիր՝ MONEYVAL-ի առաջարկությունների իրականացման համար․ Բանկերի միություն

Հայաստանի միջգերատեսչական հանձնաժողովն առաջիկայում քննարկման կներկայացնի MONEYVAL-ի հանձնարարականների կատարման գործողությունների ծրագիրը, «ԱՌԿԱ» գործակալության հարցին ի պատասխան հայտնել է Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img