ՀՀ–ում իջեցվել է այն անձանց տարիքային շեմը, որոնց կփոխհատուցեն ԽՍՀՄ Խնայբանկում «սառեցված» ավանդները

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի./ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ որոշեց փոփոխություններ և լրացումներ կատարել «Նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 16-ի հաստատված որոշման մեջ։

Ըստ փոփոխությունների, իջեցվում է նվազագույն տարիքը ԽՍՀՄ–ի Խնայբանկում «սառեցված» ավանդների փոխհատուցման համար։

2020թ.–ին Հայաստանը կշարունակի փոխհատուցել խորհրդային Խնայբանկի ավանդներն ու մինչև 1993թ.–ի հունիսի 10–ն ի պահք հանձնված դրամական միջոցները։ Փոխհատուցում կկարողանան ստանալ մինչև 1936թ.–ի դեկտեմբերի 31–ը ծնված անձինք։ Ավելի վաղ փոխհատուցում էին ստանում մինչև 1934թ.–ի դեկտեմբերի 31–ը ծնված անձինք։

Ներկայացնելով որոշման նախագիծը` աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոնյանը նշեց, որ անհրաժեշտ է դյուրացնել ավանդները ստանալու համար պահանջվող փաստաթղթերի տրամադրման կարգը։

Մասնավորապես, փոխհատուցում կարող են ստանալ ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների բոլոր մասնակիցները, ինչպես նաև մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող` ՀՀ սահմանամերձ համայնքներում բնակչության պետական ռեգիստրում 2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված, ինչպես նաև այդ համայնքներից զորակոչված՝ 2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվով անձինք:

ԽՍՀՄ Խնայբանկում «սառեցված» փոխհատուցումները վճարելու գործընթացի ապահովման համար 2020թ.–ին հատկացվել է 1,2 մլրդ դրամ։ ԽՍՀՄ Խնայբանկում «սառեցված» ավանդներով (որոնք ներդրվել են մինչև 1993թ.–ի հունիսի 10–ը) փոխհատուցումները տրամադրվում են միայն այն անձանց, ովքեր 2005թ.–ի հուլիսի 1–ից մինչև 2006թ.–ի ապրիլի 1–ը ներառված են եղել նպաստ ստացող ընտանիքների ցանկում։ Միաժամանակ ավանդները տրամադրվել են առաջնահերթությամբ` կախված այն բանից, թե որ սոցիալական խմբերին են պատկանում շահառուները ($1- 479.29 դրամ)։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի շուկայում արտարժույթի առաջարկն ավելանում է. ԿԲ

Հայաստանի արժութային շուկայում արտարժույթի առաջարկի աճ է նկատվում, CivilNet-ին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արմեն Քթոյանը։

Ֆինանսական արկածներից դեպի մեծ հաղթանակներ․ ամփոփվեց Junius ֆինանսական 4-րդ առցանց մրցաշարը (ՎԻԴԵՈ)

Թեժ պայքար, նոր բացահայտումներ և օգտակար ժամանց․ հենց այսպես կարելի է բնութագրել երեխաների կողմից այդքան սիրված Junius ֆինանսական առցանց մրցաշարը։

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հունիսի 29 – հուլիսի 5)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ կարգավորող և ինստիտուցիոնալ  կարգավորման ռեժիմով:

Հայաստանում հունիսին գրանցվել է 5,1% գնաճ

2026 թվականի հունվար-հունիսին, 2025 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, գները բարձրացել են 4,6%-ով

IDBank-ը զգուշացնում է կենսաթոշակային ֆոնդերի անունից հանդես եկող զեղծարարների զանգերի մասին

Աճում է քաղաքացիների ամենախոցելի խմբի՝ թոշակառուների դեմ ուղղված զեղծարարների կողմից իրականացվող զանգերի տարածման ռիսկը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img