«Հարբած» պանիրներ. նոր ճյուղ հայկական բիզնեսում (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի./ԱՌԿԱ/. Միքայելյանների ընտանիքը 2012թ.-ին որոշեց թողնել քաղաքային կյանքն ու վերադառնալ Գավառ՝ սկսելու սեփական գործը։ Ամուսիններ Մարինեն և Արմանը արտադրում են պանրի բացառիկ տեսակներ, որոնք շուկայում նորույթ են։

Աշխարհի տարբեր կողմերից բազմաթիվ զբոսաշրջիկներ են այստեղ գալիս՝ համտեսելու գինով ու կոնյակով պատրաստված «հարբած» պանիրները։

Բիզնեսում Միքայելյանների նոր գաղափարները կյանքի կոչելու աջակիցը  ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ է։ Արմանն ու Մարինեն նաև պարբերաբար մասնակցում են բանկի կողմից արդեն 5 տարի կազմակերպվող անվճար բիզնես դասընթացներին, ստանում բիզնեսի կառավարման նոր գիտելիքներ, հաղորդում է -ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ մամուլի ծառայությունը։

«Ֆինանսական ռեսուրսներ ու լրացուցիչ միջոցներ ներգրավելու կարիք կար ու գյուղատնտեսական բնագավառում ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ լավագույն լուծումներն է առաջարկում։ Նաև, նույնիսկ դրսի համար է յուրահատուկ, որ բանկը քեզ կարող է տալ կրթվելու, ողջամիտ որոշումներ կայացնելու կարողություն: Դասընթացների միջոցով կարող ես ստանալ գիտելիք, որը կարող է օգնել ճիշտ որոշումներ կայացնել և եղած ֆինանսը ճիշտ օգտագործել։ Բացի այդ, դասընթացի արդյունքում որոշեցի տուրիստական ծառայությունները էլեկտրոնային հարթակում ունենալ»,-պատմում է Արմանը։

«ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ–ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ–ն (Հայաստանի գյուղացիական փոխօգնության նախկին բանկ, ACBA) հիմնվել է 1995 թվականին Եվրամիության «TACIS» ծրագրի շրջանակներում: 2006թ. սեպտեմբերին Կրեդիտ Ագրիկոլ բանկային խումբը դարձավ բանկի ամենախոշոր փայատերը` նշանակալի ֆինանսական ներդրում իրականացնելով բանկի կապիտալում:

Մանրամասն՝ տեսանյութում:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ակբա բանկը թողարկել է միանգամից 2 պրեմիում դասի քարտատեսակ

Ակբա բանկը թողարկել է միանգամից երկու՝ Mastercard World և Mastercard World Elite պրեմիում դասի քարտատեսակները

Ակբա բանկը և Նյու Յորքի Մելոն բանկը համագործակցություն են մեկնարկել

Ակբա բանկն ընդլայնում է միջազգային գործընկերային ցանցը՝ համագործակցություն սկսելով  աշխարհի  հեղինակավոր ֆինանսական կառույցներից մեկի՝ Նյու Յորքի Մելոն բանկի հետ

Հայաստանի ամենաշահութաբեր բանկերի վարկանիշը՝ 2026թ․–ի առաջին եռամսյակի արդյունքներով

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է 2026 թվականի I եռամսյակի արդյունքներով Հայաստանի ամենաշահութաբեր բանկերի վարկանիշային աղյուսակը

«Նոր գործընկեր» վարկի նկատմամբ պահանջարկը ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդների շրջանում շարունակում է աճել  

ՎՏԲ-Հայաստան Բանկն արձանագրում է փոքր բիզնեսի համար նախատեսված վարկային պրոդուկտի նկատմամբ պահանջարկի կայուն աճ

Converse Mobile-ը թարմացվել է․ ի՞նչ է փոխվել

Կոնվերս Բանկը հայտարարում է Converse Mobile հավելվածի հերթական թարմացման մասին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img