Արարատբանկը 10 մլն դոլար է ներգրավել FMO նիդերլանդական զարգացման բանկից

ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի./ԱՌԿԱ/. Նիդերլանդական զարգացման բանկը (FMO) 10 մլն ԱՄՆ դոլարի վարկ է տրամադրել ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻՆ` ՓՄՁ ոլորտի զարգացման և էներգախնայող կամ այսպես կոչված «կանաչ» բիզնես ծրագրերի  վարկավորման   նպատակով, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը

Համագործակցության հերթական ծրագրի շրջանակում,  միկրո բիզնեսին վարկերը տրամադրվելու են մինչև 10 000 ԱՄՆ դոլարի, իսկ ՓՄՁ ոլորտին՝  առավելագույնը 1 մլն ԱՄՆ դոլարի սահմաններում:  Վարկավորումը կիրականացվի 5 տարի մարման ժամկետով: 

«ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ և Նիդերլանդական զարգացման բանկի միջև ստորագրված պայմանագրով ներգրավված միջոցները ոչ միայն թույլ կտան մեր երկրում ընդլայնել ֆինանսների հասանելիությունը, այլև կնպաստեն ՓՄՁ ոլորտի մրցունակության բարձրացմանը՝ հատկապես, որ  այն ունի նաև էներգախնայող վարկավորման բաղադրիչ», – նշվում է հաղորդագրության մեջ։

Արարատբանկը Հայաստանի բանկային համակարգի առաջատարներից է, տրամադրում է նորագույն և բարձրորակ բանկային ծառայություններ ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց` ունենալով բարձրակարգ տեխնոլոգիաներ բանկային ծառայությունների զարգացման համար և ստեղծելով հատուկ բիզնես միջավայր բանկ–հաճախորդ հարաբերություններում։ Արարատբանկն ունի 61 մասնաճյուղ ողջ հանրապետությունում։ Լինելով դինամիկ զարգացող բանկերից մեկը, ընդլայնելով մասնաճյուղերի ցանցն ու տրամադրվող բանկային ծառայությունների շրջանակն` Արարատբանկը Հայաստանի տնտեսության իրական հատվածի, մասնավորապես, փոքր և միջին բիզնեսի վարկավորման ոլորտի ակտիվ մասնակից է։ Բանկը համագործակցում է 14 միջազգային հեղինակավոր ֆինանսական կազմակերպությունների հետ։

FMO նիդերլանդական բանկն աշխատում է ավելի քան 85 երկրներում` ներդնելով միջոցներով երեք հիմնական բնագավառներում` էներգետիկա, ֆինանսական հաստատություններ և ագրոբիզնես/պարեն/ջրային տնտեսություն։ Բանկի համախառն ներդրումները 2019թ.–ի I կիսամյակի արդյունքում գերազանցել են 1 մլրդ եվրոն։ FMO–ի գլխամասային գրասենյակը գտնվում է Հաագայում, բանկի գրասենյակները գործում են Յոհաննեսբուրգում (Հարավային Աֆրիկա) և Նայրոբիում (Քենիա)։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ինչպես են Idram-ն ու IDBank-ը խթանում հավասար հնարավորությունները կանանց և տղամարդկանց համար

Կանանց միամսյակը ևս մեկ առիթ է խոսելու մեր հասարակությունում և բիզնեսում կանանց դերի, նրանց նկատմամբ վերաբերմունքի, առաջնորդության և հասարակության յուրաքանչյուր անդամի հավասար հնարավորությունների մասին

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար՝ կայուն և մրցունակ տնտեսության զարգացման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար (170,3 մլն եվրո)՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և համաշխարհային շուկաներում ինտեգրված տնտեսության, որը նաև կունենա արտանետումների վերահսկման և կառավարման համակարգ

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը

PCAF-ը ֆինանսական հաստատությունների համաշխարհային համագործակցություն է, որի նպատակն է ներդնել միանման մոտեցումներ վարկերի և ներդրումների արդյունքում առաջացող ջերմոցային գազերի արտանետումները բացահայտելու համար

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img