«Ամունդի». 6 տարի Հայաստանում (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի./ԱՌԿԱ/. Ֆինանսական միջոցներն արդյունավետ կառավարելու և ավելացնելու համար աշխարհում և հատկապես Եվրոպայում շատերը նախընտրում են ֆրանսիական «Ամունդի»-ին։ Այն աշխարհի ամենահաջողված ընկերություններից է, որն իր  ցուցանիշներով, ունեցած ակտիվներով և հաճախորդների քանակով է ցույց տվել իր հուսալիությունն ու թափանցիկ գործելաոճը: Այս մասին հաղորդում է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի մամուլի ծառայությունը:

««Ամունդի»-ն արդեն վեց տարի Հայաստանում է: Հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերություններն ու երկրում ներդրվող նորարարական համակարգն է այս ընկերությանը Հայաստան բերել: Արդյունքում, «Ամունդի»-ն ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի հետ համատեղ 2013թ.-ին հիմնեց «ԱՄՈւՆԴԻ-ԱԿԲԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ընկերությունը»,- նշվում է բանկի հաղորդագրության մեջ:

««ԱՄՈւՆԴԻ-ԱԿԲԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ընկերությունն առայժմ զբաղվում է միայն կենսաթոշակային ֆոնդերի կառավարմամբ: Հայաստան գալու հիմնական պատճառը կուտակային կենսաթոշակային համակարգն էր, որը հետաքրքիր է և նորարարական: Հետաքրքիր է, քանի որ իր մեջ պարունակում է սոցիալական բաղադրիչ. այն Հայաստանում աշխատողներին թույլ է տալիս պլանավորել իրենց ապագա կենսաթոշակը ակտիվների կառավարման միջոցով: Իհարկե, 30 տարեկանում թվում է, թե վաղ է թոշակի մասին մտածելը, քանի որ առջևում դեռ շատ ժամանակ կա, բայց մենք կարող ենք տեսնել մի շարք բարդություններ այն երկրներում, որոնք ոչինչ չեն ձեռնարկել կենսաթոշակային խնդիրներին լուծում տալու համար: Այստեղից էլ կարելի է հետևություն անել. ավելի լավ է պլանավորել սեփական կենսաթոշակը: Բացի այդ, այս համակարգը Հայաստանում աշխատողներին թույլ է տալիս խնայել երկարաժամկետ: Եվ վերջապես համակարգը կենսաթոշակային ֆոնդերին թույլ է տալիս ներդրումներ կատարել Հայաստանի տնտեսությունում, իսկ երկրի տնտեսությունում ներդրումներ կատարելը ենթադրում է նոր աշխատատեղերի ստեղծում»,- նշում է «Ամունդի» ընկերության գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Բերնար դը Վիթը:

 «ԱՄՈւՆԴԻ-ԱԿԲԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ընկերությունը վերահսկվում է Կենտրոնական բանկի կողմից:

«ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ–ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ–ն (Հայաստանի գյուղացիական փոխօգնության նախկին բանկ, ACBA) հիմնվել է 1995 թվականին Եվրամիության «TACIS» ծրագրի շրջանակներում: 2006թ. սեպտեմբերին Կրեդիտ Ագրիկոլ բանկային խումբը դարձավ բանկի ամենախոշոր փայատերը` նշանակալի ֆինանսական ներդրում իրականացնելով բանկի կապիտալում:-0-


spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

ԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ԱՄՀ կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

Էմիտենտների տեղեկատվության կանոնավոր բացահայտումը Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման առանցքային պայմաններից է․ Էկոնոմիկայի նախարարություն

Կապիտալի շուկայի հետագա խորացման առանցքային պայմաններից մեկը Էկոնոմիկայի նախարարությունում համարում են տեղեկատվության կանոնավոր և համադրելի բացահայտումը, առանց որի անհնար է վստահության ձևավորումը, ռիսկերի ճիշտ գնահատումը և կապիտալի շուկայի գործիքների նկատմամբ հետաքրքրության բարձրացումը

Ակբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար(ՎԻԴԵՈ)

Ակբա բանկն ու Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթն ընդհանուր 45 միլիոն ԱՄՆ դոլար են ուղղել Firebird ընկերությանը՝ արհեստական բանականության գործարանի և տվյալների կենտրոնի ստեղծման համար

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img