Սբերբանկը Հայաստանից առաջին գործընկերոջն է միացնում սեփական էկոհամակարգին

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի. /ԱՌԿԱ/. Սբերբանկը հայտնել է սեփական փողի փոխանցման էկոհամակարգին Հայաստանի Հանրապետությունում առաջին գործընկերոջ միացման մասին:

Ինչպես նշվում է բանկի կայքում, այժմ «Сбербанк онлайн» (Սբերբանկ օնլայն) բջջային հավելվածի օգտատերերը կկարողանան դրամական միջոցների փոխանցումներ կատարել Հայկական Էվոկաբանկի թվային բանկի հաճախորդների քարտերին կամ հաշվեհամարներին:

Փոխանցում կատարելու համար անհաժեշտ է բացել iOS-ի կամ Android-ի «Сбербанк Онлайн» հավելվածի «За рубеж – По номеру телефона на карту/счет» (Արտասահման՝ հեռախոսահամարով՝ քարտին/հաշվեհամարին) բաժինը և ընտրել բանկը: Դրանից հետո պետք է նշել ստացողի բջջային հետռախոսահամարը, որը կցված է նրա հաշվեհամարին կամ բանկային քարտին: Փոխանցման միջնորդավճարը կկազմի 1%, օրվա ընթացքում փոխանցման առավելագույն գումարը՝ 50 հազ ռուբլի: Փոխանցումն իրականացվում է ռուբլիով և Հայաստանում քարտին փոխանցվելիս ավտոմատ կերպով փոխվում է քարտի փոխարժեքին: Ստացողի քարտի վրա փոխանցումն իրականանում է ակնթարթորեն: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի խոշորագույն բանկերի վարկանիշն՝ ըստ 2026թ․–ի 9 ամսվա ակտիվների ծավալի

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է 2026 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանի խոշորագույն բանկերի վարկանիշն՝ ըստ համախառն ակտիվների ծավալի

«Ռենշին»-ի 5 մլրդ դրամ պարտատոմսերն ամբողջությամբ տեղաբաշխվել են հաշված օրերի ընթացքում

«Ռենշին» քաղաքաշինական-ներդրումային ընկերության կողմից թողարկված 5 մլրդ դրամ ծավալով պարտատոմսերի հերթական սերիայի տեղաբաշխումը հաջողությամբ ավարտվել է

Եվրոն և ռուբլին աճել են, դոլարը՝ նվազել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն ավելացել է 0․81 կետով և կազմել 405,92 դրամ, ռուբլին ավելացել է 0․0379 կետով և կազմել 4․4121 դրամ

Հայաստանում նախատեսվում է  կենսաթոշակառուների համար հետվճարի ծրագիրը երկարաձգել մինչև 2029 թ.-ը

Հայաստանում նախատեսվում է մինչև 2029 թ.-ի ավարտը երկարաձգել բանկային քարտերով վճարված անկանխիկ եղանակով կատարված գնումների  գործարքներից կենսաթոշակառուներին  20%  հետվճարի ծրագիրը, հայտնում է ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարությունը

ԵԱՏՄ-ից դրամական փոխանցումները դեպի ՀՀ կարող են կրճատվել 2,1 մլրդ դոլարով, աշխատանքային միգրացիայի պայմանները՝ խստանալ․ հաշվետվություն

ԵԱՏՄ պետություններից Հայաստան դրամական փոխանցումները, Միությանը նրա մասնակցության հնարավոր կասեցման դեպքում, կարող են 2025 թվականի դրությամբ 3 953,5 միլիոն դոլարից կրճատվել մինչև 1 850 միլիոն դոլար։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img