Էկոնոմիկայի նախարարը գնահատել է ռուսական ռուբլու արժեզրկման ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի./ԱՌԿԱ/. Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը մեկնաբանել է ռուսական ռուբլու արժեզրկման ազդեցությունը հայական արտադրողների և արտահանողների վրա:

«Լավ է, որ անհանգստություն առաջացնող առաջին ազդանշանները, որոնք եղել են երեկ չէ առաջին օրը, շարունակություն չունեցան. ռուբլին սկզբում աճեց՝ հասնելով 75-ի (դոլարի համեմատ), հետո սկսեց վերադառնալ ավելի  չափավոր միջակայքի: ՌԴ-ում համապատասխան մարմինները նաև հայտնել են, որ իրենց մոտակա քաղաքականության շրջանակում նրանք կպահպանեն որոշակի վերահսկելիություն՝ կարճաժամկետ ցնցումները կանխելու նպատակով»,- ասել է Խաչատրյանը հինգշաբթի լրագրողների հետ զրույցում:

Խաչատրյանի խոսքով, սա հույս է ներշնչում, որ հայկական արտադրողներն ու արտահանողները կարճաժամկետ հեռանկարով «կարող են հանգիստ լինել» և անսպասելի վնասներ չեն կրի, որոնք կարող էին առաջանալ կտրուկ փոփոխությունների հետևանքով:

«Սրանք նախնական գնահատականներն են, մենք դեռևս պետք է հասկանանք այս զարգացումների հեռանկարները, բայց որպես առաջին ազդակ, կարծում եմ, որ սա լավ ազդակ է մեր արտադրողների և արտահանողների համար»,- եզրափակել է նախարարը:

Օրերս ռուսական ռուբլը, ամերիկյան և եվրոպական արժույթների համեմատ,  կտրուկ արժեզրկվել էր՝ նավթի գների կտրուկ անկման ֆոնի վրա, որը հաջորդել էր Վիեննայում՝ նավթի արդյունահանման կրճատման շուրջ բանակցությունների ձախողմանը: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

IDBank-ը` ՀԲՄ մարզային համաժողովում. ճամփորդական լուծումներից մինչև բիզնես հնարավորություններ (ՎԻԴԵՈ)

IDBank-ը մասնակցել է Հայաստանի բանկերի միության հերթական մարզային համաժողովին, որն այս անգամ անցկացվել է Գյումրիում

Հայաստանի ամենաշահութաբեր վարկային կազմակերպությունների վարկանիշը՝ 2026 թ.-ի 9 ամիսների արդյունքներով

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի ամենաշահութաբեր վարկային կազմակերպությունների վարկանիշը՝ 2026 թ.-ի հունվար-սեպտեմբերի արդյունքներով

Բիզնես վարկի նախահաստատում՝ 5 րոպեում․ ի՞նչ առաջարկներ ներկայացրեց Յունիբանկը Գյումրիում

Հայաստանի բանկերի միության նախաձեռնությամբ կազմակերպված «Բանկերը և բիզնեսը՝ Գյումրիում» էքսպոյում Յունիբանկը փոքր և միջին ձեռնարկություններին ներկայացրեց ֆինանսավորման և քարտային վճարումների ընդունման իր առաջարկները։

Հայաստանի վարկային կազմակերպությունների ակտիվները գերազանցել են 915,92 մլրդ դրամը՝ տարեսկզբից աճելով 6,36%-ով

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն ակտիվները 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել են 915,92 մլրդ դրամ՝ III եռամսյակում աճելով 1,19%-ով, իսկ տարեսկզբի համեմատ՝ 6,36%-ով

Հայաստանը դեկտեմբերին, հնարավոր է, ԱՄՀ–ից ստանա հասանելիություն 25 մլն դոլարի նկատմամբ՝ SBA–ի ծրագրով և մինչև 262 մլն դոլարի նկատմամբ՝ RSF նոր ծրագրով

Համաձայնագիրը ենթակա է հաստատման ԱՄՀ Գործադիր խորհրդի կողմից, որը նախատեսված է 2026 թվականի դեկտեմբերին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img