Sun, 1 February
-0.9 C
Yerevan
USD: 378.64 RUB: 4.98 EUR: 451.38 GEL: 140.77 GBP: 520.55

Արդշինբանկը և Սևծովյան առևտրի և զարգացման բանկը ստորագրեցին 20 մլն դոլարի վարկային պայմանագիր

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի./ԱՌԿԱ/. Արդշինբանկը Սևծովյան առևտրի և զարգացման բանկից (ՍԱԶԲ) ներգրավել է 20 մլն ԱՄՆ դոլարի չափով թվով 5-րդ վարկային ռեսուրսը Հայաստանում փոքր և միջին ձեռնարկություններին (ՓՄՁ) աջակցելու համար: Այս գործարքը վկայում է երկու բանկերի սերտ համագործակցության և ՓՄՁ ոլորտի աջակցության միասնական նպատակի մասին: Այս մասին հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:

«Մենք բարձր ենք գնահատում ՍԱԶԲ-ի հետ երկարամյա համագործակցությունը: Ներկայումս, երբ բիզնեսները, հատկապես փոքր և միջին, բախվել են տնտեսական խնդիրների, հայկական ձեռնարկությունների համար ֆինանսավորման այս հնարավորությունը շատ ավելի կենսական է, քան երբևէ: Մենք պատրաստ ենք աջակցել ՓՄՁ-ներին` արագ լուծելու այն խնդիրները, որոնք սրվում են ներկայիս արտակարգ իրավիճակի պայմաններում», – նշեց Արդշինբանկի վարչության նախագահ Արտակ Անանյանը:

Բանկի հաղորդագրության համաձայն, վարկային միջոցները տրամադրվել են 5 տարի ժամկետով, որը հնարավորություն կընձեռի Արդշինբանկին իրականացնելու միջնաժամկետ վարկավորում` փոքր և միջին ձեռնարկությունների հիմնական և շրջանառու միջոցների համալրման կարիքները ֆինանսավորելու համար: 

«Այս դժվարին ժամանակներում, ՍԱԶԲ-ը միանում է մեր անդամ պետությունների ջանքերին՝ ուղղված կորոնավիրուսի տարածման կանխարգելմանը և մարդկային կյանքերի, հասարակությունների ու տնտեսական գործունեության վրա դրա ազդեցությանը: Հաշվի առնելով ռիսկի և իրացվելիության շուկայավարման ընկալումների ներկա կրիտիկական պայմանները և փոփոխությունները` Բանկը շարունակում է լինել ընկերությունների, ՓՄՁ-ների առավել խոցելի հատվածի կողքին և ցուցաբերել աջակցություն, որն անհրաժեշտ է մեր անդամ երկրներին և բիզնեսին», – ասաց ՍԱԶԲ-ի նախագահ Դմիտրի Պանկինը:

Սևծովյան առևտրի և զարգացման բանկը միջազգային ֆինանսական կառույց է ստեղծված խթանելու անդամ երկրների տնտեսական զարգացումը և նրանց միջև տարածաշրջանային համագործակցությունը` մասնավոր և պետական հատվածի առևտրի և ծրագրերի ֆինանսավորման՝ վարկերի, երաշխիքների տրամադրման և բաժնեմասնակցությունների ձեռքբերման միջոցով: Բանկը ՍԱԶԲ-ի կողմից առ այսօր ներգրավել է ընդհանուր 35 մլն ԱՄՆ դոլար վարկային միջոցներ՝ ուղղված ՓՄՁ վարկավորման ծրագրերի իրականացմանը:

Արդշինբանկը Հայաստանի առաջատար բանկերից մեկն է մասնաճյուղային լայն ցանցով: Բանկի վարկային պորտֆելում ՓՄՁ վարկավորման մասնաբաժինը 15% է, կորպորատիվ վարկերինը՝ 46%, միկրո և մանրածախ վարկերինը՝ 39%: Բանկը դեռևս Հայաստանում առաջին և միակ մասնավոր կառույցն է, որը թողարկել է եվրոպարտատոմսեր միջազգային կապիտալի շուկաներում: 2020 թվականի տարեսկզբին եվրոպարտատոմսերի թողարկման ծավալը կազմել է 300 մլն ԱՄՆ դոլար:

Արդշինբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Դադարեցվել է «Վիվա Արմենիա» ՓԲԸ ծառայությունների վճարումների ընդունումը «Իզի Փեյ» վճարային հարթակներում 

Վճարումները չեն իրականացվի «Իզի Փեյ» ընկերության ինքնասպասարկման տերմինալներով, easywallet օնլայն դրամապանակով և մասնաճյուղերում վճարումների տարբերակով

ՎԶԵԲ–ը Հայաստանում 2025թ․–ին ներդրել է ռեկորդային 426 մլն եվրո

2025թ-ին Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը 426 միլիոն եվրոյի ռեկորդային ներդրումներ կատարեց Հայաստանի տնտեսությունում՝ 26 ծրագրերի շրջանակներում

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները նվազել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը ևս նվազել է 1․34 կետով և կազմել 451․38 դրամ, ռուբլին նվազե է 0․0․159 կետով և կազմել 4․9828 դրամ

Հայաստանի առևտրային բանկերը 2025թ․–ին պետբյուջե են վճարել 162,14  մլրդ դրամ

Բանկերի կողմից վճարված բոլոր միջոցների կառուցվածքում հարկային մարմինների կողմից հավաքված գումարները կազմել են 159,76 մլրդ դրամ, իսկ մաքսային մարմինների կողմից՝ 2,38 մլրդ դրամ

Հայաստանը երրորդն է ՌԴ–ում գործող բիզնեսի կողմից հաշիվների բացման հարցումների քանակով. NSV Consulting

Ուղղություններից մեկը, որտեղ արձանագրվել է զգալի հետաքրքրություն, եղել է Հայաստանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img