Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսում. Հայաստանում գնաճը 2020 թվականին կկազմի 0,8%, իսկ 2021 թ.՝ 2%

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի. / ԱՌԿԱ / . Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) 2020 թ.-ին կանխատեսում է Հայաստանի տնտեսության անկում` 1,5%-ով: Նման կանխատեսում է ներկայացվում  ԱՄՀ -ի «Համաշխարհային տնտեսական հեռանկարները» (World Economic Outlook, April 2020) ապրիլյան հետազոտության մեջ ։

Ընդ որում, զեկույցի հեղինակները կանխատեսում են, որ 2021 թ.-ին Հայաստանի տնտեսության մեջ կգրանցվի 4,8% աճ:

Կանխատեսվում է, որ Հայաստանում 2020-ին գնաճը կկազմի 0,8%, իսկ 2021-ին` 2%:

Ինչպես ավելի վաղ նշել էր ԱՄՀ-ի թիմի ղեկավար Նաթան Փորթերը, ով 2020-ի մարտի 12-ից ապրիլի 8-ը զբաղվել է Հայաստանի բարեփոխումների ծրագիրը գնահատելու երկրորդ փուլի քննարկումներով, որն  իրականացվել է ԱՄՀ-ի Stand-By վարկային համաձայնագրի աջակցությամբ, ինչպես և այլ երկրներում, ներկայիս համաշխարհային ճգնաժամը զգալիորեն կթուլացնի Հայաստանի կարճաժամկետ տնտեսական հեռանկարները:

Նրա հայտարարության մեջ նշվում է նաև, որ այս տարի Հայաստանի տնտեսության 1.5% անկման կանխատեսումը հաշվի է առնում տեղաշարժման և գործունեություն իրականացնելու ներքին սահմանափակումները, արտաքին պահանջարկի զգալի անկումը, ֆինանսական պայմանների խստացումը, ինչպես նաև կորոնավիրուսի պատճառով  համաշխարհային առևտրի և մատակարարման շղթաների խաթարումները:

Փորթերը նաև հայտնել է, որ Հայաստանի իշխանությունները պատշաճ կերպով կենտրոնացել են COVID-19- ի տարածումը զսպելու միջոցների վրա և ապահովել, որ Հայաստանի առողջապահական համակարգը պատրաստ լինի բնակչության կարիքները բավարարելու համար: Նրանք աշխատում են Առողջապահության նախարարությանը տրամադրել լրացուցիչ ռեսուրսներ և օրենսդրական լիազորություններ `անհրաժեշտ ապրանքներն ու սարքավորումները արագ ձեռք բերելու համար:

Այլ ֆինանսական կազմակերպությունների մակրո կանխատեսումները Հայաստանի մասին

Համաշխարհային բանկն իր գարնանային «Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնտեսության տեսության» մեջ (ECA) կանխատեսում է, որ Հայաստանի տնտեսական աճը, լավատեսական սցենարով, 2020 թվականին կկազմի 1,7%, իսկ գնաճը ՝ 3%: Զեկույցում կանխատեսվում է, որ 2021 թ.-ին Հայաստանի ՀՆԱ աճը կկազմի 4,5%, իսկ գնաճը`3%: Զեկույցում կանխատեսվում է, որ 2021թ.–ին Հայաստանի ՀՆԱ–ի աճը կկազմի 4,5%, գնաճը` 3,5%։  Միաժամանակ, Հայաստանի տնտեսության աճը 2022թ.–ին կանխատեսվում է 4,7%–ի, իսկ գնաճը `4% սահմանում:

Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը կանխատեսում է, որ կորոնավիրուսի ցնցումը կդանդաղեցնի Հայաստանի ՀՆԱ-ի աճը` 2019 թ.-ի 7.6% -ից մինչև 0,5% 2020 թ.–ին:

Ըստ Եվրասիական զարգացման բանկի կանխատեսման, 2020 թվականին Հայաստանում ՀՆԱ-ի աճի տեմպը կդանդաղի մինչև 5,6% `հանքաքարի արդյունահանման ոլորտում համեմատության ցածր բազայի ազդեցության սպառման, ինչպես նաև զուտ արտահանման նվազման պատճառով թույլ արտաքին պահանջարկի հետևանքով:

Համաձայն ՀՀ Կենտրոնական բանկի գնահատականների ՝ 2020 թվականին տնտեսական աճը կկազմի 0,7%, ինչը զգալիորեն ցածր է նախորդ կանխատեսումներից, այնուամենայնիվ, այն հիմնականում կվերականգնվի 2021 թ. –ին՝ կազմելով 7,2%:

Պետբյուջեի համաձայն, Հայաստանում տնտեսական աճը 2020 թվականին նախատեսվում է 4,9%, իսկ գնաճը ՝ 4% (± 1,5%): -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Էմիտենտների տեղեկատվության կանոնավոր բացահայտումը Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման առանցքային պայմաններից է․ Էկոնոմիկայի նախարարություն

Կապիտալի շուկայի հետագա խորացման առանցքային պայմաններից մեկը Էկոնոմիկայի նախարարությունում համարում են տեղեկատվության կանոնավոր և համադրելի բացահայտումը, առանց որի անհնար է վստահության ձևավորումը, ռիսկերի ճիշտ գնահատումը և կապիտալի շուկայի գործիքների նկատմամբ հետաքրքրության բարձրացումը

ԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ԱՄՀ կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

Ինչպես են Idram-ն ու IDBank-ը խթանում հավասար հնարավորությունները կանանց և տղամարդկանց համար

Կանանց միամսյակը ևս մեկ առիթ է խոսելու մեր հասարակությունում և բիզնեսում կանանց դերի, նրանց նկատմամբ վերաբերմունքի, առաջնորդության և հասարակության յուրաքանչյուր անդամի հավասար հնարավորությունների մասին

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

Ակբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար(ՎԻԴԵՈ)

Ակբա բանկն ու Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթն ընդհանուր 45 միլիոն ԱՄՆ դոլար են ուղղել Firebird ընկերությանը՝ արհեստական բանականության գործարանի և տվյալների կենտրոնի ստեղծման համար

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img