Անկանխիկ գործառնություններ և ցածր միջնորդավճար․ Հայաստանի ապագան՝ ԿԲ նախագահի թեկնածուի աչքերով

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի․/ԱՌԿԱ/․ ԿԲ նախագահի թեկնածու, ԿԲ խորհրդի անդամ Մարտին Գալստյանը, հինգշաբթի ԱԺ-ում  ելույթ ունենալիս կարևորել է անկանխիկ գործարքների ծավալի մեծացումը։

 «Կարծում եմ, որ անկանխիկ գործառնությունների մեծացումն ու քայլերը, որ ձեռնարկվում են այդ ուղղությամբ, շատ կարևոր են։ Հասկանում ենք, որ կարող են լինել դեպքեր, որոնք խնդրահարույց կլինեն մարդկանց որոշակի խմբերի համար, բայց դրական կողմերը գերակշռում են հնարավոր ռիսկերին»,- նշել է նա։

Պատասխանելով հարցին այն մասին, թե հնարավոր է արդյոք անկանխիկ գործառնությունները հանգեցնեն մատուցվող ծառայությունների դիմաց միջնորդավճարների իջեցման, թեկնածուն հայտնել է, որ հնարավորություններ դրա համար կան։

 «Անկանխիկ գործառնությունների ծավալի մեծացման դեպքում բանկերը կսկսեն մրցակցել հաճախորդների գրավելու համար և կգնան սակագնի իջեցման։ Հետևաբար մրցակցության մեծացման դեպքում մեզ մոտ միջնորդավճարների տոկոսադրույքների իջեցում կլինի»,- նշել է Գալստյանը։

Ընդ որում նա ընդգծել է, որ կա միջոնորդավճարների իջեցման հնարավորություն ArCa ազգային վճարային համակարգի օգտագործման դեպքում, որովհետև այդ դեպքում չկա Visa կամ MasterCard համակարգերից կախվածությունը, և բանկերի ու համակարգի միջև փոխգործակցության միջոցով կարելի է հասնել ցանկալի արդյունքների։

Ինչ վերաբերում է քեշբեք մեխանիզմների ներդնմանը Գալստյանը նշել է, որ այդ ծրագրերը պետք է կյանքի կոչվեն բանկերի կողմից։

ԱԺ–ն այսօր քննարկում է Գալստյանի թեկնածությունը ԿԲ նախագահի պաշտոնում։ Նրա թեկնածությունն առաջադրել է «Իմ քայլը» իշխող խմբակցությունն ու ստացել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հավանությունը։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ակբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար(ՎԻԴԵՈ)

Ակբա բանկն ու Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթն ընդհանուր 45 միլիոն ԱՄՆ դոլար են ուղղել Firebird ընկերությանը՝ արհեստական բանականության գործարանի և տվյալների կենտրոնի ստեղծման համար

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

Ինչպես են Idram-ն ու IDBank-ը խթանում հավասար հնարավորությունները կանանց և տղամարդկանց համար

Կանանց միամսյակը ևս մեկ առիթ է խոսելու մեր հասարակությունում և բիզնեսում կանանց դերի, նրանց նկատմամբ վերաբերմունքի, առաջնորդության և հասարակության յուրաքանչյուր անդամի հավասար հնարավորությունների մասին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img