Փոխվարչապետը միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ քննարկել է պետության մասնակցությամբ ներդրումային ծրագրերի իրականացման մեխանիզմը

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի./ԱՌԿԱ/. Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսազանգ է ունեցել միջազգային ֆինանսական կազմակերպությունների հայաստանյան ներկայացուցչությունների ղեկավարների հետ, մասնավորապես՝ տեսազանգին մասնակցում էին Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի, Միջազգային ֆինանսական կորպորացիայի, Եվրոպական ներդրումային բանկի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Գերմանական KfW բանկի, Ասիական զարգացման բանկի և Եվրասիական զարգացման բանկի ներկայացուցիչները, հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը:

Տեսազանգի ընթացքում փոխվարչապետը միջազգային գործընկերներին ներկայացրել է Կառավարության կողմից կորոնավիրուսային համավարակի հետևանքների չեզոքացմանն ուղղված միջոցառումների ընթացքը: Միջազգային գործընկերներն, անդրադառնալով միջոցառումներին, դրանք օրինակելի են համարել և պատրաստակամություն հայտնել իրենց աջակցության գործիքների շրջանակներում շարունակել խորացնել համագործակցությունը Հայաստանի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվող հիմնական թեման պետության մասնակցությամբ ներդրումային ծրագրերի իրականացման վերաբերյալ մշակված միջոցառման նախագիծն էր, որը Կառավարությունը դիտարկում է որպես ստեղծված ճգնաժամային իրավիճակում ներդրումների խթանման մեխանիզմ: Զրուցակիցները քննարկել են այս ոլորտում միջազգային լավագույն փորձը՝ ներկայացնելով մեխանիզմն առավել թափանցիկ և արդյունավետ դարձնելու միջոցները:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

ԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ԱՄՀ կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img