Վճարեք անվտանգ. Յունիբանկն առաջարկում է անհպում Visa քարտեր

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի․ /ԱՌԿԱ/․ Յունիբանկն առաջակում է օգտվել Visa անհպում քարտերից, որոնց միջոցով կարելի է կատարել վճարումներ ապրանքների և ծառայությունների դիմաց` քարտը պարզապես մոտեցնելով տերմինալին: Այս մասին հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Կորոնավիրուսի համաճարակի պայմաններում Visa payWave տեխնոլոգիայով անհպում քարտերը հաճախորդներին հնարավորություն են տալիս կատարել գնումներ ավելի անվտանգ եղանակով՝ առանց քարտը երրորդ անձանց փոխանցելու: Քարտապանը վճարումը կատարում է ինքնուրույն: Մինչև 20 000 ՀՀ դրամ գործարքների դեպքում PIN կոդ չի պահանջվում:

Իր հաճախորդների հարմարության համար Յունիբանկը թողարկում է Visa դուալ բազմարժութային քարտեր, որոնք կարելի է օգտագործել և անհպում և սովորական եղանակով: Քարտապանները կարող են օգտվել նաև Յունիբանկի մոբայլ հավելվածից, ինչը հնարավորություն է տալիս ցանկացած պահի իրականացնել բանկային գործարքներ ՝ առանց տնից դուրս գալու: Մոբայլ հավելվածը կարելի է ներբեռնել App Store- ից կամ Google Play- ից:

Յունիբանկը միշտ ակտիվ զարգացրել է անկանխիկ վճարումների մշակույթը Հայաստանում՝ հարմար և ժամանակակից ծառայություններ մատուցելով քարտապաններին: Հայաստանում թողարկված Visa քարտերի թվով առաջատար դիրքի համար Յունիբանկը «Largest Visa Issuance in Armenia» անվանակարգում արժանացել է Visa միջազգային վճարային համակարգի մրցանակին:

Յունիբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: 

«Յունիբանկը» հիմնադրվել է 2001 թվականի հոկտեմբերին։ Բանկի հիմնական բաժնետերը «Ռիպատոնսո Հոլդինգզ Լիմիթեդն» է։ 2015 թվականից բանկը վերակազմավորվել է բաց բաժնետիրական ընկերության:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

IDBank-ը և «Դէկավվա ֆոնդ»-ը` արցախցիների կողքին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

IDBank-ը «Կողք կողքի» ծրագրի շրջանակում նոր համագործակցություն է սկսել այս անգամ Սևան համայնքում բնակվող Արցախից բռնի տեղահանված ընտանիքների համար։

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (սեպտեմբերի 14–20)

Հայաստանի ֆինանսական օրակարգն այս շաբաթ ձևավորվել է դրամավարկային քաղաքականության ուղղության փոփոխության, բանկային ֆինանսավորման արժեքի, գնաճի և արժութային շուկայում տիրող իրավիճակի շուրջ

ՀՀ  ԿԲ–ն ավելի քան երեք տարվա ընթացքում առաջին անգամ բարձրացրեց տոկոսադրույքը․ ինչպես է այն փոխվել 2022թ․–ի վերջից (ԳՐԱՖԻԿ)

Կենտրոնական բանկը նախօրեին ավելի քան երեք տարվա ընթացքում առաջին անգամ բարձրացրեց դրամավարկային քաղաքականության տոկոսադրույքը

Առողջության ապահովագրության փաթեթում հունվարի 1-ից փոփոխություն չի կատարվել, որևէ ծառայություն վճարովի չի դարձել․ նախարար

Նախարարի խոսքով՝ հունվարի 1-ից ի վեր փաթեթում որևէ փոփոխություն չի կատարվել, որը կարող էր հանգեցնել ծառայությունների նվազման կամ դրանց վճարովի դառնալուն

Կոնվերս Բանկը և «Նաիրի ինշուրանս»-ը հայտարարում են ռազմավարական համագործակցության մասին

Կոնվերս Բանկը և «Նաիրի Ինշուրանս»-ը հայտարարում են համագործակցության մեկնարկի մասին, որի շրջանակում C360 Ultra և բարձր դասի փաթեթների օգտատերերը հնարավորություն կունենան օգտվելու ապահովագրական ծառայություններից՝ հատուկ պայմաններով։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img