ՎԶԵԲ-ը 25 մլն դոլարի վարկ կտրամադրի Ինեկոբանկին՝ տեղական ընկերությունների վարկավորման նպատակով Covid-19-ի պայմաններում

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի./ԱՌԿԱ/. Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) 25 միլիոն ԱՄՆ  դոլարի չափով վարկ է տրամադրում Հայաստանում իր վաղեմի գործընկեր՝ Ինեկոբանկին, որպեսզի այն աջակցություն ցուցաբերի մասնավոր ընկերություններին, որոնք, հնարավոր է, տուժել են կորոնավիրուսի պանդեմիայի տնտեսական ազդեցությունից: Այս մասին հայտնում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի մամուլի ծառայությունը:

«Ինեկոբանկը լավ հնարավորություններ ունի փոխանցելու ՎԶԵԲ-ի միջոցները այն ընկերություններին, որոնք անցնում են այս աննախադեպ անկայուն շրջանը: Բիզնեսներին ֆինանսական աջակցություն և անխափան վարկավորում տրամադրելը առանցքային է տնտեսությունը պահպանելու համար»,- ասել է Հայաստանում ՎԶԵԲ-ի ղեկավար Դիմիտրի Գվինդաձեն:

Շուրջ 25 տարի է, ինչ Ինեկոբանկը ֆինանսավորում է Հայաստանի բոլոր ոլորտների բիզնեսները: Համաճարակի պայմաններում բանկը կանգնած է իր՝ ՓՄՁ հաճախորդների կողքին, և օգնում է նրանց հաղթահարել համաճարակի պատճառով առաջացած ֆինանսական դժվարությունները՝ հարմարեցված լուծումների միջոցով: ՎԶԵԲ-ից ներգրավված միջոցները կօգտագործվեն ՓՄՁ ոլորտին շարունակական աջակցություն ցուցաբերելու համար:

«Արտակարգ իրավիճակի պայմաններում մենք կկարողանանք շարունակել աջակցության հատուկ ծրագրեր առաջարկել մեր տնտեսության հիմնական բիզնեսներին` առկա դժվարություններին դիմակայելու և ավելի պայծառ ապագա կերտելու նպատակով, և դա մեկ անգամ ևս հնարավոր դարձավ ՎԶԵԲ-ի՝ երկար տարիների մեր առանցքային գործընկերներոջ հետ համագործակցության շնորհիվ»,- ասել է Ինեկոբանկի գործադիր տնօրեն Արեն Նալթակյանը:

Բանկի հաղորդագրության համաձայն, Covid-19 ճգնաժամի ընթացքում ՎԶԵԲ-ը շարունակում է հանդիսանալ Հայաստանում առանցքային միջազգային գործընկեր, և այս նոր ֆինանսավորումը կորոնավիրուսի ազդեցության դեմ պայքարին օգնելու և վերականգնմանը աջակցելու միջոցառումների մի մաս է կազմում:

ՎԶԵԲ-ը հանձնառու է 21 միլիարդ եվրո գումարի չափով աջակցություն տրամադրել այն 38 երկրներին, որտեղ ներկայումս ներդրումներ է կատարում: Աջակցությունը ներառում է առկա հաճախորդների համար Կայունության Ծրագիր, որն առաջարկում է կարճաժամկետ իրացվելիություն և շրջանառու միջոցներ

ՎԶԵԲ-ը Հայաստանում առաջատար ինստիտուցիոնալ ներդրող է: Մինչ օրս Բանկը Հայաստանում ներդրել է ավելի քան 1,5 միլիարդ եվրո 183 ծրագրերում՝ աջակցելով մասնավոր հատվածի զարգացմանը և անցմանը դեպի կայուն, «կանաչ» տնտեսություն:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Դոլարի նկատմամբ դրամի միջին հաշվարկային փոխարժեքն ապրիլին 4,2%–ով ցածր է, քան մեկ տարի առաջ

2026թ․–ի ապրիլին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 374,2 դրամ՝ 2025 թվականի ապրիլի 390,7 դրամի դիմաց

Մի դրամի ուժը՝ «Վահե Մելիքսեթյան» հիմնադրամին

«Մի դրամի ուժը» նախաձեռնության ապրիլ ամսվա շահառուն «Դավիթբեկյան խաղեր» հիմնադրամն էր

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ շարունակել են նվազել. ԿԲ

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի․/ԱՌԿԱ/․  2026 թվականի մայիսի 5-ին Հայաստանի արտարժույթի...

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (ապրիլի 27–ից մայիսի 3–ը)

Անցած շաբաթ Հայաստանում ուշադրության կենտրոնում էին բանկերի հարկման փոփոխությունները, վճարային ծառայությունների մասին նոր օրենքի մշակումը և ներդրումային ընկերությունների տրանսֆորմացիոն գործընթացները

100 միլիոն եվրո կուղղվի Հայաստանում բիզնեսի զարգացմանը. Ակբա բանկ

Ակբա բանկը Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ նոր համագործակցությամբ 100 միլիոն եվրո կուղղի Հայաստանում գործող բիզնեսների զարգացմանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img