Գյուղոլորտի 60 մլրդ դրամի վարկերն ամբողջությամբ կսուբսիդավորվեն պետության կողմից

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի./ԱՌԿԱ/. Գյուղոլորտի 60 մլրդ դրամի վարկերն ամբողջությամբ կսուբսիդավորվեն պետության կողմից, չորեքշաբթի ասաց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը` ելույթ ունենալով ԱԺ–ում 2019թ.–ի բյուջեի կատարողականին նվիրված լսումների ժամանակ։

Նրա խոսքով, դրանք այն վարկերն են, որոնք ֆերմերները ստանում են զրո տոկոսադրույքով կամ 2-3% տոկոսադրույքով այն դեպքում, եթե ձեռք են բերել տեխնիկա, ոռոգման կաթիլային համակարգեր, ազնվացեղ անասուններ կամ ստեղծել են ինտենսիվ այգիներ։

«Մենք շեշտադրում ենք այն ոլորտները, որոնք խթանում են ավելի տեխնոլոգիական և արդյունավետ վարքագիծ, ինչը նաև թույլ կտա ավելացնել ագրարային ոլորտի մասնաբաժինը ՀՆԱ–ում», – ասաց Խաչատրյանը։

Նրա խոսքով, արդյունքները չեն լինի ակնթարթային, քանի որ գյուղատնտեսության առանձնահատկությունը ենթադրում է որոշակի լագ արդյունքներ ստանալու համար, հատկապես անասունների բուծման և այգիների հարցում։

Նա նաև նշեց, որ իշխանությունները շարունակում են նոր տեխնոլոգիաների ներդրման խթանման ծրագիրը 2020թ.–ին։

Նախարարը նշեց, որ 2019թ.–ին գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման համար 8841 փոխառուի տրամադրվել է 2,3 մլրդ դրամ։

Նրա խոսքով, եթե 2019թ.–ին եղել են տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման ծրագրեր, 12%–ից սուբսիդավորվել է 7%–ը, իսկ լիզինգային ծրագրերի մասով 11%–ից`7-9% –ը, ապա 2020թ.–ին իշխանությունները վերանայել են աջակցության փաթեթը։

2020թ.–ի մարտից իշխանություններն ամբողջությամբ սուբսիդավորում են վարկային տոկոսադրույքները ոլորտի համար, ինչպես նաև փոխհատուցում են ֆերմերների սեփական ծախսերը, օրինակ, ջերմոցների, խելացի ֆերմաների կառուցման ոլորտում։

«Այս աջակցությունը մեծ պահանջարկ է վայելում, և մենք կշարունակենք այն, սակայն շեշտը կդրվի միայն նոր տեխնոլոգիաների ներդրման զարգացման ու խթանման վրա», – ասաց Խաչատրյանը։ Նա նաև նշեց, որ 2020թ.–ին ընդլայնվել են միկրովարկավորման հնարավորությունները (3-15 մլն դրամ), որտեղ 2020թ.–ի երկու ամսում իշխանությունները բաշխել են 8 մլրդ դրամ ($1 – 481,03 դրամ)։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն՝ «Մի դրամի ուժի» հունիս ամսվա շահառու

«Մի դրամի ուժը» նախաձեռնության մայիս ամսվա շահառուն «Վահե Մելիքսեթյան» հիմնադրամն էր։

Suebar. չիր և կոնֆետներ՝ առողջ քաղցրավենիք նախընտրողների համար (ՎԻԴԵՈ)

Արդեն երեք տարի Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղում Սյուզաննա Բարսեղյանն արտադրում է բնական անուշահամ չրեր և հատուկ բաղադրատոմսով չրահունց կոնֆետներ

ՎԶԵԲ-ը 20 մլն դոլար է տրամադրում՝ Հայաստանում փախստականների և երիտասարդ ձեռնարկատերերի աջակցության համար

Փաթեթը ներառում է 10 միլիոն ԱՄՆ դոլար (€8.59 միլիոն եվրո) գումարի չափով երկու վարկ

Հատուկ պայմաններ բիզնեսի զարգացման համար. Ակբա բանկ

Ակբա բանկը Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման նպատակով մինչև հուլիսի 31-ը ներառյալ ներկայացնում է բիզնեսի ֆինանսավորման հատուկ առաջարկներ

Ֆինանսական գրագիտության դասընթաց՝ պատանի շախմատիստների համար. Idram&IDBank

Իդրամն ու IDBank-ը շարունակում են արդեն ավանդույթ դարձած ֆինանսական և թվային գրագիտության դասընթացների շարքը։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img