«Մի՛ իրականացրու գնումներդ առանց նրա». American Express Cashback

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի./ԱՌԿԱ/. Հայաստանում American Express  քարտերը բացառիկ իրավունքով թողարկող ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ American Express Cashback քարտերն այսուհետ կթողարկի նոր՝  յուրօրինակ դիզայնով և փոփոխված պայմաններով, հաղորդում է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ մամուլի ծառայությունը:

Այսուհետ Amex Cashback-ի քարտատերերը քարտի ընձեռած հիմնական առավելություններից զատ, հնարավորություն կունենան օգտվելու նաև ապահովագրական ծառայությունների լայն փաթեթից, ըստ որի կստանան՝

  • Գնային տատանումներից ապահովագրություն – AmEx Cashback քարտով գնում  կատարելու օրվանից սկսած հաջորդող 30 օրերիընթացքում, եթե գնված ապրանքը առևտրի մեկ այլ կետում առաջարկվում է ավելի ցածր գնով, ապա քարտատերը կփոխհատուցվի  վճարված սկզբնական գնի և առաջարկվող ցածր գնի միջև եղած տարբերության չափով,
  • Ընդլայնված երաշխիքային ժամկետ – կրկնապատկում է արտադրողի տրամադրած երաշխիքային ժամկետը (առավելագույնը 12 ամիս), եթե այն չի գերազանցում հատուցվող գնումը կատարելու օրվանից 36 ամիսը,
  • Ինտերնետային առաքման երաշխիք – երաշխիքային ծառայությունը գործում է, եթե առաքվող գնումը գողացվել կամ վնասվել է:

Ապահովագրական ծառայությունների վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը ներկայացված է այստեղ:

American Express համակարգի մյուս՝ American Express Gold քարտի մասին ամբողջ տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ այստեղ, իսկ American Express Blue քարտի մասին տեղեկատվությանը՝ այստեղ:

Իմացի՛ր ավելին americanexpress.am և acba.am կայքերից կամ զանգահարի՛ր 010319999 հեռախոսահամարին:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: «ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ–ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ–ն (Հայաստանի գյուղացիական փոխօգնության նախկին բանկ, ACBA) հիմնվել է 1995 թվականին Եվրամիության «TACIS» ծրագրի շրջանակներում: 2006թ. սեպտեմբերին Կրեդիտ Ագրիկոլ բանկային խումբը դարձավ բանկի ամենախոշոր փայատերը` նշանակալի ֆինանսական ներդրում իրականացնելով բանկի կապիտալում:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

2027թ․–ի հունվարի 1-ից հիփոթեքային վարկի տոկոսների մարմանն ուղղվող եկամտային հարկի վերադարձի ծրագիրը կդադարի գործել Երևանին հարակից մարզերում․ Փաշինյան

Կառավարությունը մտադիր չէ երկարաձգել Երևանին հարակից մարզերում հիփոթեքային վարկի տոկոսների մարմանն ուղղվող եկամտային հարկի վերադարձի ծրագրի գործողությունը

ՎԶԵԲ-ը 20 մլն դոլար է տրամադրում՝ Հայաստանում փախստականների և երիտասարդ ձեռնարկատերերի աջակցության համար

Փաթեթը ներառում է 10 միլիոն ԱՄՆ դոլար (€8.59 միլիոն եվրո) գումարի չափով երկու վարկ

Բաժնետոմսերի շուկայի կապիտալիզացիան մայիսին աճել է 27,4%–ով՝ գերազանցելով 478,8 մլրդ դրամը․ Հայաստանի ֆոնդային բորսա

Բորսայական առևտրի ծավալը աճել է հաշվետու ամսում աճել է 960%-ով՝ գերազանցելով 2,1 մլրդ դրամը։ Բաժնետոմսերով կնքվել է 153 գործարք

2025 թ․-ին Հայաստանի հարկ վճարողներին է վերադարձվել ավելի քան 409 մլրդ դրամ. ՊԵԿ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի․/ԱՌԿԱ/․ 2025 թվականի ընթացքում Հայաստանի հարկ վճարողներին...

Եվրոյի և ռուբլու փոխարժեքն աճել է, դոլարը՝ նվազել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն աճել է 1,46 կետով և կազմել 426,15 դրամ, ռուբլին աճել է 0,0966 կետով և կազմել է 5,1181 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img