Սիսիանում բացվեց Յունիբանկի 52-րդ մասնաճյուղը

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի․ /ԱՌԿԱ/. Սիսիանում բացվեց Յունիբանկի 52-րդ մասնաճյուղը: Նոր մասնաճյուղը գտնվում է Սիսիան, Իսրայելյան 39/62-1 հասցեում: Մասնաճյուղի բացման արարողությանը ներկա էին Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը և Յունիբանկի Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը: Այս մասին հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Արթուր Սարգսյանն իր խոսքում բարձր գնահատեց Յունիբանկի գործունեությունը Սիսիանում: Յունիբանկի մասնաճյուղի բացումը կարևոր է ոչ միայն Սիսիանի բնակիչների հարմարավետ բանկային սպասարկման համար, այլ նաև նոր աշխատատեղեր ստեղծելու առումով: Արթուր Սարգսյանը համայնքի ղեկավարության անունից շնորհակալագիր հանձնեց Յունիբանկին Սիսիանում մարդասիրական գործունեություն իրականացնելու և բնակիչներին մշտապես աջակից լինելու համար: Յունիբանկը սահմանամերձ շրջանների դպրոցներին իր աջակցության ծրագրի շրջանակներում Սիսիանի Շաղատի միջնակարգ դպրոցում ստեղծել էր ժամանակակից համակարգչային դասարան, ինչպես նաև մարզադահլիճին նվիրել էր մարզագույք և տատամի՝ ձյուդոյի խմբակի մարզումների համար:

Նոր մասնաճյուղի ընդարձակ, ժամանակակից սրահը հաճախորդների համար կապահովի հարմարավետ և արագ սպասարկում: «Սիսիան» մասնաճյուղը կսպասարկի ֆիզիկական և իրավաբանական անձանց և կտրամադրի բանկային բոլոր ծառայությունները, այդ թվում` ավանդների ընդունում, սպառողական և բիզնես վարկավորում, դրամական փոխանցումներ, հաշվարկա-դրամարկղային սպասարկում, քարտերի տրամադրում, մոբայլ բանկինգ և այլն: Ի դեպ սրահում տեղադրված է նաև տերմինալ, որով կարելի է ինքնուրույն իրականացնել հաշվի համալրում, վարկի մարում կամ վճարումներ տարբեր ծառայությունների դիմաց:

«Սիսիանի բնակչությունն ակտիվ օգտվում է Յունիբանկի ծառայություններից, և մասնաճյուղի բացումը հնարավորություն կտա էլ ավելի հարմարավետ սպասարկում իրականացնել: Այսպես մենք ավելի մոտ կլինենք մեր հաճախորդներին և կմատուցենք նրանց անհրաժեշտ բոլոր բանկային ծառայությունները», – նշեց Յունիբանկի «Սիսիան» մասնաճյուղի կառավարիչ Գրիշա Ստեփանյանը:

Յունիբանկը մանրածախ բանկային շուկայի առաջատարներից մեկն է. Հայաստանի յուրաքանչյուր երրորդ աշխատող քաղաքացին սպասարկվում է Յունիբանկում: Հաճախորդների նման մեծ թվի համար որակով սպասարկում ապահովելու համար բանկը շարունակական ընդլայնում է սպասարկման ցանցը: Այս տարի նախատեսվում է նոր մասնաճյուղեր բացել նաև Ապարանում և Երևանում:

«Միաժամանակ մեր հաճախորդներին հիշեցնում ենք, որ ստեղծված իրավիճակում նպատակահարմար է հնարավորինս սպասարկվել օնլայն՝ օգտվելով բանկի մոբայլ հավելվածից կամ Ինտերնետ-Բանկ հաճախորդ համակարգից»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Յունիբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: «Յունիբանկը» հիմնադրվել է 2001 թվականի հոկտեմբերին։ Բանկի հիմնական բաժնետերը «Ռիպատոնսո Հոլդինգզ Լիմիթեդն» է։ 2015 թվականից բանկը վերակազմավորվել է բաց բաժնետիրական ընկերության:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի և դոլարի փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ աճել են, ռուբլու փոխարժեքը նվազել է. ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում  2026 թվականի նոյեմբերի 9-ին ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ, 2026 թ.-ի նոյեմբերի 6-ի համեմատ, աճել է 0.09 կետով՝ հասնելով 360.34 դրամի։

acbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայություն

Ակբա բանկը գործարկել է acbaSplit ծառայությունը, որը թույլ է տալիս կատարել մինչև 5 միլիոն ՀՀ դրամի գնումներ, իսկ վճարումն իրականացնել մասերով։

IDBank-ը` ՀԲՄ մարզային համաժողովում. ճամփորդական լուծումներից մինչև բիզնես հնարավորություններ (ՎԻԴԵՈ)

IDBank-ը մասնակցել է Հայաստանի բանկերի միության հերթական մարզային համաժողովին, որն այս անգամ անցկացվել է Գյումրիում

Հայաստանը դեկտեմբերին, հնարավոր է, ԱՄՀ–ից ստանա հասանելիություն 25 մլն դոլարի նկատմամբ՝ SBA–ի ծրագրով և մինչև 262 մլն դոլարի նկատմամբ՝ RSF նոր ծրագրով

Համաձայնագիրը ենթակա է հաստատման ԱՄՀ Գործադիր խորհրդի կողմից, որը նախատեսված է 2026 թվականի դեկտեմբերին

Հիփոթեքային վարկի հատուկ առաջարկներ․ IDBank-ը՝ Toon Expo. Invest 2026-ում

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Նոյեմբերի 13-15-ը կայանալիք Toon Expo.Invest 2026...

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img