Հայաստանի ֆոնդային բորսան ամփոփել է օգոստոս ամսվա տվյալները

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Հայաստանի ֆոնդային բորսայում օգոստոս ամսին արժեթղթերի շուկան ունեցել է հետևյալ պատկերը։

Հայաստանի ֆոնդային բորսայում  տեղի ունեցած առաջնային  աճուրդների ընթացքում  պետական պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 20.5 մլրդ դրամ, որը 109%-ով ավել է նախորդ տարվա օգոստոս ամսվա ցուցանիշներից, հաղորդում են բորսայից:

Պետական պարտատոմսերի բորսայական երկրորդային շուկայի առևտրի ծավալը կազմել է 2 մլրդ դրամ, գործարքների միջին ծավալը՝ 47․4 մլն դրամ: Շուկայի ընդհանուր արժեքը (market value) աճել է 31%-ով նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ։

Կորպորատիվ պարտատոմսերի բորսայական երկրորդային շուկայի առևտրի ծավալը կազմել է մոտ 1․7 մլրդ դրամ, կնքվել է 121 գործարք, գործարքների միջին ծավալը կազմել է 13․8 մլն դրամ, շուկայի ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 412 մլրդ դրամ՝ շուրջ 140%-ով գերազանցելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։

ՌԵՊՈ գործարքների առևտրի ծավալն անցել է 1․7 մլրդ դրամի շեմը՝ գերազանցելով նախորդ տարվա նույն ժամանակի առևտրի ծավալը 64%-ով, գործարքների քանակն աճել է 160%-ով, գործարքների միջին ծավալը կազմել է ավելի քան 26․7 մլն դրամ։

Բաժնետոմսերով առևտրի ծավալը կազմել է 7 մլն դրամ, գործարքների միջին ծավալը՝ շուրջ 1․2 մլն դրամ։

«Հայաստանի ֆոնդային բորսայի շարունակական գործունեությունը երկրում հայտարարված արտակարգ դրության պայմաններում կարևոր երաշխիք է Հայաստանի ֆինանսական շուկայի կայունության և բնականոն զարգացման համար», – նշվում է հաղորդագրության մեջ։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը

PCAF-ը ֆինանսական հաստատությունների համաշխարհային համագործակցություն է, որի նպատակն է ներդնել միանման մոտեցումներ վարկերի և ներդրումների արդյունքում առաջացող ջերմոցային գազերի արտանետումները բացահայտելու համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար՝ կայուն և մրցունակ տնտեսության զարգացման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար (170,3 մլն եվրո)՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և համաշխարհային շուկաներում ինտեգրված տնտեսության, որը նաև կունենա արտանետումների վերահսկման և կառավարման համակարգ

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․37 կետով և կազմել 433․76 դրամ, ռուբլին աճել է 0․0216 կետով և կազմել 4․6501 դրամ

Ինչպես են Idram-ն ու IDBank-ը խթանում հավասար հնարավորությունները կանանց և տղամարդկանց համար

Կանանց միամսյակը ևս մեկ առիթ է խոսելու մեր հասարակությունում և բիզնեսում կանանց դերի, նրանց նկատմամբ վերաբերմունքի, առաջնորդության և հասարակության յուրաքանչյուր անդամի հավասար հնարավորությունների մասին

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img