Յունիբանկը թողարկել է դրամային պարտատոմսեր. եկամտաբերությունը՝ 10.5% տարեկան

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Յունիբանկը թողարկել է դրամային պարտատոմսեր արժեկտրոնային բարձր եկամտաբերությամբ՝ 10,5% տարեկան: Թողարկման  ծավալը  կազմում է 500 մլն ՀՀ դրամ, մեկ պարտատոմսի անվանական արժեքը՝ 10 000 ՀՀ դրամ: Պարտատոմսերի մարման ժամկետը սահմանվել է 27 ամիս: Արժեկտրոնային եկամուտը կվճարվի եռամսյակը մեկ: Այս մասին հայտնում է Յունիբանկի  մամուլի ծառայությունը:
 
Թողարկման տեղաբաշխումը նախատեսվում է ավարտել 2020թ.-ի հոկտեմբերի 5-ին, որից հետո պարտատոմսերը կցուցակվեն  AMX Հայաստանի ֆոնդային բորսայում: Յունիբանկի պարտատոմսերը կարելի է ձեռքբերել բանկի գլխամասային գրասենյակում կամ 53 մասնաճյուղերից ցանկացածում:
 
Պարտատոմսերի հիմնական առավելությունները  երաշխավորված բարձր եկամուտն ու իրացվելիությունն է, ինչպես նաև ապահովվածությունը: «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն, բանկի կողմից թողարկված անվանական պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից: Եվս կարևոր առավելություն է, որ  Հայաստանի Ֆոնդային բորսայում ցուցակված երկու կամ ավելի տարի մարման ժամկետով պարտատոմսերից ստացված եկամուտը հարկման ենթակա չէ:
 
«Սա Յունիբանկի թվով 12-րդ թողարկումն է: Այժմ տեղաբաշխման փոլում են գտնվում նաև բանկի 36 ամիս մարման ժամկետով դոլարային պարտատոմսերը, որոնց եկամտաբերությունը կազմում է 5,25% տարեկան: Յունիբանկի դոլարային պարտատոմսերը կարող են ձեռքբերբել նաև ռուսաստանյան ներդրողները՝ առանց Հայաստանում հաշիվ բացելու: Բանկի դոլարային պարտատոմսերը ներառված են Մոսկվայի բորսայի ցուցակման երրորդ հարթակում (ISIN AMUNIBB2AER2)»,- նշվում է բանկի հաղորդագրության մեջ:
 
Պարտատոմսերի ծրագրային ազդագիրը և Ազդագրի Լրացումը /գրանցված ՀՀ ԿԲ նախագահի 09.10.2019թ. թիվ 1/741 Ա որոշմամբ/ և թողարկման պայմանները հրապարակված են կայքի «Պարտատոմսեր» էջում:

«Յունիբանկը» հիմնադրվել է 2001 թվականի հոկտեմբերին։ Բանկի հիմնական բաժնետերը «Ռիպատոնսո Հոլդինգզ Լիմիթեդն» է։ 2015 թվականից բանկը վերակազմավորվել է բաց բաժնետիրական ընկերության:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԿԲ-ն շրջանառության մեջ է դնում Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ

2026 թ.-ի նոյեմբերի 3-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակ» արծաթե հուշադրամը, հայտնում են ԿԲ-ից։

Պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը 2027թ․–ին կարող է 0,7 տոկոսային կետով գերազանցել 2026թ․–ի սպասվող ցուցանիշը․ Գալստյան

Խորհրդարանում ներկայացնելով 2027 թվականի պետբյուջեի նախագծի վերաբերյալ ԿԲ եզրակացությունը՝ Գալստյանը նշել է, որ, չնայած աճին, ցուցանիշը կմնա 50%-ից ցածր

Սևակ Միքայելյանն ընտրվել է Հայաստանի Կենտրոնական բանկի խորհրդի անդամ

ՀՀ Ազգային ժողովը Սևակ Միքայելյանին ընտրել է ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ։

COP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը (ՎԻԴԵՈ)

COP17-ում Ակբա Ֆեդերացիայի աջակցությամբ ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը, որը միտված է հայկական հողում մշակված էնդեմիկ սերմերի ուսումնասիրմանն ու պահպանմանը։

«Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում (ՎԻԴԵՈ)

Դեռ 7 տարի առաջ «Դիլի Թաունի» կոնցեպտը զուտ գաղափար էր, իսկ այսօր այն Հայաստանի համար վերածվել է եզակի համալիրի՝ «քաղաք՝ քաղաքի ներսում»

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img