Դրամի արժեզրկումը կապված է հոգեբանական գործոնի հետ. պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Հայաստանում վերջին օրերին գրանցվող դրամի արժեզրկումը հիմնված է առավելապես հոգեբանական գործոնի վրա` մարդկային սպասումների և վարքագծի փոփոխություն, կարծում է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։

Նախօրեին ԱԺ–ում պատասխանելով լրատվամիջոցների հարցերին` Թունյանը պարզաբանել է, որ փոխարժեքի վրա ազդում է մի քանի գործոն` ներկրում, արտահանում, դոլարի ներհոսք, Ռուսաստանից և այլ երկրներից կատարվող դրամական փոխանցումներ, ինչն էապես չի փոխվել։

«Այստեղ կա մի խնդիր` հասարակության տրամադրությունները, որոնք հանգեցրել են որոշակի վարքագծային փոփոխությունների։ Կարևոր է նաև, որ դրանք որոշակի փուլում ունեցել են շղթայական ռեակցիա, անորոշության սպասումները սովորաբար հանգեցնում են անվստահության սեփական արժույթի նկատմամբ։ Եվ նման պայմաններում մարդիկ փորձում են իրենց մոտ ունեցած դրամը դարձնել դոլար։ Արդյունքում առաջանում է արտարժույթի արհեստական պակասուրդ, ինչը հանգեցնում է նաև շղթայական ռեակցիայի», – ասել է Թունյանը։ն

Նա նաև ընդգծել է, որ ՀՀ ԿԲ-ն բավարար ռեսուրսներ ու գործիքներ ունի փոխարժեքը կայունացնելու համար, որը վերջին երկու օրերին բավականին կայունացել է:

«Բայց նույնիսկ առանց ԿԲ-ի միջամտության, եթե հանրությունը խուճապի չմատնվի ու արհեստական դեֆիցիտ չառաջացնի, փոխարժեքն ինքնուրույն կվերադառնա իր բնականոն կետին», – ասել է Թունյանը:

Նոյեմբերի 26–ի արդյունքում Հայաստանի արժութային շուկայում հայկական դրամի նկատմամբ ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը, նոյեմբերի 25–ի ցուցանիշի համեմատ, նվազել է 3,57 դրամով` կազմելով 508, 12 դրամ (սեպտեմբերի 24–ի տվյալներով` 1 դոլարը 485,32 դրամ էր)։ Միաժամանակ մեկ շաբաթ առաջ` նոյեմբերի 19–ին, ԱՄՆ դոլարի փոխարժեքը հաղթահարել էր 500 դրամի շեմն ու կազմել 500,82 դրամ։ Վերջին անգամ նման փոխարժեք է գրանցվել 2020թ.–ի մարտին։ Միաժամանակ եվրոյի փոխարժեքը, նոյեմբերի 24–ի տվյալներով, հաղթահարել է պատմական մաքսիմումը` 600 դրամ, որը վերջին անգամ գրանցվել էր 2018թ.–ի փետրվարի 2–ին 13 տարվա ընդմիջումից հետո։ (1 դոլարը 508,12 դրամ է)։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոն հայկական դրամի նկատմամբ նվազել է, մինչդեռ դոլարն ու ռուբլին աճել են.  ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թվականի նոյեմբերի 5-ին Հայաստանի արժութային շուկայում  ձևավորված հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը նոյեմբերի 4-ի համեմատ, աճել է 0,28 կետով և կազմել 360,4 դրամ

COP17-ում ներկայացվել է Ակբա բանկի Կայուն զարգացման հաշվետվությունը

COP17-ի շրջանակում Ակբա բանկը հայաստանյան և միջազգային հյուրերին ներկայացրել է իր Կայուն զարգացման հաշվետվությունը՝ ընդգծելով բանկի գործունեության առաջնահերթություններն ու կայուն զարգացմանն ուղղված քայլերը

Freedom Broker Armenia-ի տնօրենն ակնկալում է դադար ՀՀ ԿԲ-ի տոկոսադրույքի բարձրացման հարցում, սակայն մատնանշում է դրա հետագա աճի պայմանները (ԲԱՑԱՌԻԿ)

ՀՀ ԿԲ-ի հետագա որոշումները վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ կախված կլինեն գնաճի դինամիկայից և դրա կառուցվածքից, կարծում է Freedom Broker Armenia-ի տնօրեն Հովակ Հովակիմանը

CUBE Invest–ը դարձել է առաջին ներդրումային ընկերությունը, որի 5 մլրդ դրամ ծավալով պարտատոմսերը ցուցակվել են AMX–ում (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

Այս առիթով Հայաստանի ֆոնդային բորսայում տեղի է ունեցել զանգի հնչեցման ավանդական արարողությունը՝ ազդարարելով ընկերության մուտքը բորսայական պարտատոմսերի շուկա՝ արդեն որպես թողարկող

IDBank-ն ու Իդրամը ֆինանսական գրագիտության դասընթաց են անցկացրել պատանի շախմատիստների համար (ՖՈՏՈ)

IDBank-ն ու Իդրամը շարունակում են ֆինանսական գրագիտության դասընթացների շարքը։ Այս անգամ դասընթացին մասնակցել են Մալաթիա-Սեբաստիայի մանկապատանեկան մարզադպրոցի շախմատի սաները

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img