15 տարի. արցունքոտ աչքերով հոբելյան

ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Արդեն 15 տարի է` ԱՄԻ «Նովոստի–Արմենիան» գործում է հայկական մեդիադաշտում. ներկայացնում ենք կարևորագույն իրադարձությունները, լուսաբանում ամենահրատապ թեմաները, ցուցադրում ամենաակտուալ սյուժեները։

Շատ դժվար է խոսել գործակալության հոբելյանի մասին, երբ շուրջբոլորը ողբերգություն է…և ոչ միայն համավարակի պատճառով, որը խլել է մոտ 3 հազար մեր հայրենակիցների կյանքը։

Պարզապես անհնար է խոսել գործակալության 15–ամյա ստեղծագործական ճանապարհի մասին, երբ երկիրը սգում է իր հազարավոր որդիների մահն ու մտահոգվում հարյուրավոր անհետ կորածների համար։ Ուրախ շնորհավորանքների փոխարեն հնչում է ռեքվիեմ։ Սակայն որքան էլ դժվար հնչի այս արտահայտությունը, բայց «Կյանքը շարունակվում է»։ Եվ պետք է շարունակել ապրել` երկիրը շենացնելու և մարդկանց ավելի երջանիկ դարձնելու համար։ Եվ հիշել, հիշել անխտիր բոլորին, ովքեր իրենց կյանքը զոհեցին մեր Հայրենիքը պաշտպանելու համար։

ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»–ի խմբագրություն 

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

Ինչպես են Idram-ն ու IDBank-ը խթանում հավասար հնարավորությունները կանանց և տղամարդկանց համար

Կանանց միամսյակը ևս մեկ առիթ է խոսելու մեր հասարակությունում և բիզնեսում կանանց դերի, նրանց նկատմամբ վերաբերմունքի, առաջնորդության և հասարակության յուրաքանչյուր անդամի հավասար հնարավորությունների մասին

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը

PCAF-ը ֆինանսական հաստատությունների համաշխարհային համագործակցություն է, որի նպատակն է ներդնել միանման մոտեցումներ վարկերի և ներդրումների արդյունքում առաջացող ջերմոցային գազերի արտանետումները բացահայտելու համար

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img