Յունիբանկը բարձրացրել է դրամային ավանդի տոկոսադրույքը մինչև 10.25% տարեկան

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի․ /ԱՌԿԱ/․ Յունիբանկը բարելավել է «Դասական» ավանդի  պայմանները և բարձրացրել տոկոսադրույքները՝ ՀՀ դրամի համար այն սահմանելով  մինչև 10.25% տարեկան: Այս մասին հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Ավանդի նվազագույն գումարը կազմում է 100 000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ, ժամկետը`  մինչև 730 օր: 

«Դասական» ավանդը կարելի է ձևակերպել նաև ԱՄՆ դոլարով, եվրոյով և ռուսական ռուբլով:

«Դասական» ավանդը նախատեսված է և՛ ֆիզիկական, և՛ իրավաբանական անձանց համար: Ֆիզիկական անձ ավանդատուներին որպես նվեր տրամադրվում է Visa Classic կամ Visa Gold քարտ՝  կախված ներդրված գումարից, իսկ իրավաբանական անձանց՝  անվճար «Ինտերնետ բանկ-Հաճախորդ» համակարգ:

«Մեր առաջարկը կհետաքրքիր այն հաճախորդներին, որոնք ցանկանում են, որպեսզի  իրենց խնայողությունները ֆիքսված բարձր եկամուտ բերեն:  Մենք ձգտում ենք յուրաքանչյուր հաճախորդին առաջարկել գումարի ներդրման իր համար ամենաշահավետ տարբերակը: Հաճախորդը կարող է նախապատվությունը տալ բարձր տոկոսադրույքով ավանդին, կամ ընտրել ավանդ ավելի ճկուն պայմաններով, որոնք թույլ են տալիս արագ կառավարել գումարը», – ասում է Յունիբանկի Օպերացիոն սպասարկման և տեղեկատվական համակարգերի տնօրեն  Արթուր Ապերյանը:

Յունիբանկի «Ճկուն» ավանդը հնարավորություն է տալիս օգտվել լրացուցիչ հնարավորություններից. համալրել գումարը, փոխարկել արժույթն ավանդի գործողության ողջ ժամկետի ընթացքում, ինչպես նաև՝  կատարել մասնակի կամ ամբողջական հետ կանչում տոկոսների պահպանման հնարավորությամբ`  ավանդային պայմանագրի գործողության 181-րդ օրից սկսած:

Բանկային ավանդները գումարը պահելու և եկամուտ ստանալու հուսալի, շահավետ և ապահով տարբերակ են: «Ֆիզիկական անձանց բանկային ավանդները երաշխավորելու մասին» ՀՀ օրենքում իրականացված փոփոխությունների համաձայն՝  2020թ.-ի դեկտեմբերի 1-ից  երաշխավորված ավանդների սահմանաչափերը բարձրացվել են: Միայն դրամային ավանդի դեպքում այն կազմում է 16 միլիոն դրամ, արտարժութային ավանդի դեպքում` 7 միլիոն  դրամ:

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ ԿԲ–ն վերանայում է «Պետական պարտատոմսերում ներդրումներն ըստ ռեզիդենտայնության» վիճակագրական տվյալների հրապարակման ժամկետը

ՀՀ կենտրոնական բանկը վերանայում է «Պետական պարտատոմսերում ներդրումներն ըստ ռեզիդենտայնության» վիճակագրական տվյալների հրապարակման ժամկետը

Հայաստանի ամենաշահութաբեր բանկերի վարկանիշը 2026թ․–ի 9 ամսում

«ԱՌԿԱ» գործակալությունը ներկայացնում է Հայաստանի 17 բանկերի վարկանիշը՝ 2026 թվականի հունվար–սեպտեմբերի հարկումից հետո ստացված շահույթի ծավալով

Եվրոն հայկական դրամի նկատմամբ նվազել է, մինչդեռ դոլարն ու ռուբլին աննշան աճ են գրանցել.  ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թ.-ի հոկտեմբերի 20-ին   ՀՀ արտարժույթի շուկայում  ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ, հոկտեմբերի 19-ի համեմատ, աճել է 0.08 կետով՝ կազմելով 361.49 դրամ

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ բարձրացել են. ԿԲ  

2026 թվականի հոկտեմբերի 15-ին ՀՀ արտարժույթի շուկայում  ձևավորված ​​ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ հոկտեմբերի 14-ի համեմատ, աճել է 0.06 կետով՝ կազմելով 361.439 դրամ։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img