ԱԶԲ–ն 9 մլրդ դոլար կհատկացնի՝ օգնելու անդամ-երկրներին COVID-19 պատվաստանյութերի ձեռքբերման և բաշխման գործընթացում

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) սկսել է 9 միլիարդ ԱՄՆ դոլար գումարի չափով պատվաստանյութերի նախաձեռնություն՝ «Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի պատվաստանյութերի հասանելիության ծրագիր» (APVAX), որն արագ և արդար աջակցություն է տրամադրում իր՝ զարգացող անդամ-երկրներին, երբ նրանք ձեռք են բերում և բաշխում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ արդյունավետ և անվտանգ պատվաստանյութեր, հաղորդում են ԱԶԲ–ի հայաստանյան գրասենյակից:

«Քանի որ ԱԶԲ-ի զարգացող անդամ-երկրները պատրաստվում են հնարավորինս շուտ պատվաստել իրենց բնակչությանը, նրանց հարկավոր է ֆինանսավորում՝ պատվաստանյութեր ձեռք բերելու համար, ինչպես նաև համապատասխան պլաններ և գիտելիքներ՝ պատվաստումների գործընթացը անվտանգ, արդար և արդյունավետ կառավարելու նպատակով», – ասել է ԱԶԲ-ի նախագահ Մասացուգու Ասակավան: «APVAX–ը կարևոր դերակատարություն կունենա՝ օգնելու մեր զարգացող անդամ-երկրներին դիմակայելու այս մարտահրավերներին, հաղթահարելու համաճարակը և կենտրոնանալու տնտեսության վերականգնման վրա»:

Ասիայում և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում հայտնաբերվել է ավելի քան 14,3 միլիոն դրական դեպք, որոնցից 200․000-ը՝ մահվան ելքով։ Համաճարակի պահպանման պայմաններում, ըստ կանխատեսումների, 2020թ․-ին զարգացող Ասիայում տնտեսական աճը կնվազի 0.4%-ով, ինչը 1960-ականների սկզբից ի վեր համախառն ներքին արդյունքի տարածաշրջանում առաջին անկումն է։

Պատվաստանյութերի անվտանգ, արդար և արդյունավետ հասանելիության խթանումը համար մեկ առաջնահերթությունն է ԱԶԲ-ի՝ COVID-19 արձագանքման ջանքերի շարքում։ Պատվաստումների ծրագրերը կարող են կոտրել վիրուսի փոխանցման շղթան, փրկել կյանքեր և մեղմել համաճարակի բացասական տնտեսական հետևանքները՝ վերականգնելով վստահությունն առ այն, որ մարդիկ կարող են անվտանգ աշխատել, ճանապարհորդել և շփվել:

PVAX-ը տրամադրում է համապարփակ շրջանակ և ռեսուրսների փաթեթ զարգացող Ասիայում պատվաստանյութերի հասանելիությանն աջակցելու համար` օգտագործելով երկու լրացուցիչ բաղադրիչ: Արագ արձագանքման բաղադրիչը ժամանակին աջակցություն կցուցաբերի պատվաստանյութերի կրիտիկական ախտորոշման և ձեռքբերման, ինչպես նաև պատվաստանյութերը գնման վայրից ԱԶԲ-ի զարգացող անդամ-երկրներ տեղափոխելու գործում:

Ծրագրի ներդրումային բաղադրիչը կաջակցի պատվաստանյութերի հաջող բաշխման, առաքման և կառավարման համակարգերում ներդրումներին, ինչպես նաև կարողությունների զարգացման, համայնքների իրազեկման և վերահսկողության ոլորտում ներդրումներին: Սա կարող է ներառել այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են սառը շղթան (պահեստավորումը և փոխադրումը), տրանսպորտային միջոցները, բաշխման ենթակառուցվածքը, վերամշակման օբյեկտները և այլ ֆիզիկական ներդրումները: Բաղադրիչը կարող է օգտագործվել նաև զարգացող անդամ-երկրներում պատվաստանյութերի արտադրական կարողությունները զարգացնելու կամ ընդլայնելու համար:

Պատվաստանյութերի համար ԱԶԲ ֆինանսավորումը կտրամադրվի զարգացման այլ գործընկերների, այդ թվում՝ Համաշխարհային բանկի խմբի, Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ), COVID-19 պատվաստանյութերի գլոբալ հասանելիության ծրագրի (COVAX), GAVI-ի և երկկողմ և բազմակողմ գործընկերների հետ սերտ համաձայնեցմամբ:

APVAX-ը խթանում է արդար եղանակով անվտանգ և արդյունավետ պատվաստանյութերի հասանելիությունը: Որպեսզի պատվաստանյութը ֆինանսավորվի, այն պետք է համապատասխանի երեք չափանիշներից որևէ մեկին: Այն պետք է գնվի COVAX-ի միջոցով, նախապես որակավորված լինի ԱՀԿ-ի կողմից կամ թույլատրվի խիստ կարգավորում իրականացնող մարմնի կողմից: Հասանելիության լրացուցիչ չափանիշները, ինչպիսիք են պատվաստումների կարիքների գնահատումը, զարգացող անդամ-երկրի կողմից կազմված՝ պատվաստանյութերի բաշխման պլանը և զարգացման գործընկերների արդյունավետ համակարգման մեխանիզմը նույնպես օգնում են ապահովել, որ APVAX-ի ներքո պատվաստանյութերի ձեռքբերման աջակցությունը արդարացիորեն և արդյունավետորեն իրականացվի:

ԱԶԲ-ն նաև հասանելի է դարձնում 500 միլիոն ԱՄՆ դոլար գումարի չափով Պատվաստանյութերի ներմուծման ծրագիրը` աջակցելու իր՝ զարգացող անդամ-երկրների անվտանգ և արդյունավետ պատվաստանյութեր ապահովելու ջանքերին, ինչպես նաև բաշխման և պատվաստման համար անհրաժեշտ ապրանքների ձեռքբերմանը: Այս Ծրագիրը ԱԶԲ-ի Առևտրի և մատակարարման շղթայի ֆինանսավորման ծրագրի մաս է կազմում: Ծրագրի՝ Պատվաստանյութերի ներմուծման գործիքի միջոցով հասանելի ԱԱԱ-երաշխիքները կմեղմացնեն վճարման ռիսկերը և կնպաստեն այդ ապրանքների ներմուծմանը: Կկիրառվեն պատվաստանյութերի ընտրության նույն չափանիշները, ինչ COVAX ծրագրում: Մասնավոր հատվածի գործընկերների հետ համաֆինանսավորումը կարող է հանգեցնել նրան, որ Ներմուծման գործիքը մեկ տարվա ընթացքում կաջակցի 1 միլիարդ ԱՄՆ դոլար գումարի չափով պատվաստանյութերի և հարակից ապրանքների ներմուծմանը:

Ապրիլին ԱԶԲ-ն հաստատեց 20 միլիարդ ԱՄՆ դոլար արժողությամբ փաթեթ՝ աջակցելու իր՝ զարգացող անդամ-երկրներին համաճարակի հետևանքները վերացնելու գործընթացում, ինչպես նաև պարզեցրեց որոշ ընթացակարգեր` ավելի արագ և ճկուն օգնություն ցուցաբերելու նպատակով։ ԱԶԲ-ն 14,9 միլիարդ ԱՄՆ դոլարի չափով վարկեր, դրամաշնորհներ և տեխնիկական օժանդակություն է տրամադրել, այդ թվում` 9,9 միլիարդ ԱՄՆ դոլար գումարի չափով արագորեն հատկացվող բյուջետային աջակցություն COVID-19 Համաճարակային արձագանքման ծրագրից (CPRO) և աջակցություն մասնավոր հատվածին:

Նոյեմբերին ԱԶԲ-ն հայտարարեց 20.3 միլիոն ԱՄՆ դոլարի չափով լրացուցիչ տեխնիկական աջակցության մասին` Ասիայում և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում պատվաստանյութերի արդյունավետ և արդարացի բաշխման համակարգեր ստեղծելու համար:

ԱԶԲ-ն հավատարիմ է իր ջանքերին՝ հասնելու Ասիայի և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի բարգավաճմանը, ներառականությանը, դիմացկունությանն ու կայունությանը՝ միևնույն ժամանակ շարունակելով ծայրահեղ աղքատությունը վերացնելու իր ջանքերը: ԱԶԲ-ն հիմնադրվել է 1966 թվականին, այն պատկանում է 68 անդամների, որոնցից 49-ը այս տարածաշրջանից են:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Յունիբանկն աջակցեց Պոլիտեխնիկի շրջանավարտների ավարտական երեկոյի կազմակերպմանը

Յունիբանկը՝ որպես Հայաստանի ազգային- պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) բարերար, իր աջակցությունը ցուցաբերեց համալսարանի 93-րդ սերնդի շրջանավարտների ավարտական հանդիսավոր երեկոյի կազմակերպմանը

Ֆինանսական արկածներից դեպի մեծ հաղթանակներ․ ամփոփվեց Junius ֆինանսական 4-րդ առցանց մրցաշարը (ՎԻԴԵՈ)

Թեժ պայքար, նոր բացահայտումներ և օգտակար ժամանց․ հենց այսպես կարելի է բնութագրել երեխաների կողմից այդքան սիրված Junius ֆինանսական առցանց մրցաշարը։

Մի դրամի ուժն ու Սիմֆոնիկ նվագախումբն ամփոփեցին Շիրակում մեկնարկած անտառային նախագիծը (ՎԻԴԵՈ)

Նախաձեռնության արդյունքում Շիրակի մարզում արդեն իսկ տնկվել է 15․758 ծառ։ Նախագծի գլխավոր գործընկերներ Իդրամի և IDBank-ի ավելի քան 12 մլն դրամի աջակցության շնորհիվ «Սիմֆոնիկ անտառն» այսօր իրականություն է դարձել

Կոնվերս Բանկը ավարտել է ՎԶԵԲ-ի պարտատոմսերի տեղաբաշխումը

Կոնվերս Բանկը գործընթացում հանդես է եկել որպես ՎԶԵԲ-ի առանցքային գործընկեր՝ իրականացնելով պարտատոմսերի թողարկման կազմակերպումն ու երաշխավորված տեղաբաշխումը

ՀՀ ԿԲ–ում նշել են գնաճի վրա ազդող հինգ հիմնական գործոնները

ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արմեն Քթոյանը CivilNet-ին տված հարցազրույցում թվարկել է երկրում գնաճի վրա ազդող հինգ գործոնները։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img