Wed, 14 January
0.1 C
Yerevan
USD: 380.83 RUB: 4.83 EUR: 444.28 GEL: 141.25 GBP: 512.94

ԱրարատԲանկը 5 մլն ԱՄՆ դոլարի վարկային պայմանգիր է կնքել Incofin IM-ի կողմից երաշխավորված Microfinance Enhancement Facility ընկերության հետ՝ ՓՄՁ վարկային պորտֆելը ընդլայնելու նպատակով

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի․ /ԱՌԿԱ/․ Շարունակելով արդյունավետ համագործակցությունը միջազգային հեղինակավոր կառույցների հետ՝ ԱրարատԲանկը 5 մլն ԱՄՆ դոլար է ներգրավել Microfinance Enhancement Facility ընկերությունից (Մայկրոֆայնընս Ինհենսմընթ Ֆըսիլիթի)` Հայաստանում ՓՄՁ ոլորտը խթանելու նպատակով: Այս մասին հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

«Վստահ եմ, որ այս պայմանագիրը կառուցողական համագործակցության սկիզբ կդնի ԱրարատԲանկի և Microfinance Enhancement Facility ընկերության միջև և նաև ուրախ, որ հնարավորություն ունենք ընդլայնելու միջազգային հեղինակավոր հաստատությունների ցանկը: Այս ֆինանսավորումը հնարավորություն կընձեռի բարձրացնել ֆինանսական ռեսուրսների հասանելիությունը ՓՄՁ-ների համար, թույլ կտա նրանց զարգացնել և իրագործել ձեռնարկատիրական նորարարական գաղափարներ, ինչպես նաև կբարձրացնի մրցունակությունը այս ոլորտում: Պետք է նշեմ, որ այս պահի դրությամբ Բանկի ՓՄՁ վարկային պորտֆելը կազմում է ավելի քան 25 մլն ԱՄՆ դոլար, և այս նոր պայմանագրի կնքմամբ այս թիվը կաճի», – նշել է ԱրարատԲանկի Վարչության նախագահ Մհեր Անանյանը։   

Incofin IM-ի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Յան Դիվայնգարթը նշել է. «ԱրարատԲանկը և Incofin IM-ը սերտորեն համագործակցում են դեռ 2012 թ.-ից: Մինչև վերջերս Incofin-ի հիմնադրամներից մեկը հանդիսանում էր Բանկի բաժնետեր: Որպես սոցիալական և բնապահպանական նշանակության ծրագրերում ներդրում իրականացնող ընկերություն՝ մենք փորձում ենք աջակցել մեր հաճախորդներին ոչ միայն լավ, այլև դժվարին ժամանակներում: Ահա թե ինչու ենք մենք ուրախ, որ MEF-ը մասնակցում է այս ֆինանսավորմանը»:

«MEF-ը ուրախ է աջակցել ԱրարատԲանկի դինամիկ աճին, որը հանդիսանում է Հայաստանի միկրո և փոքր բիզնես ոլորտի ֆինանսավորման կարևոր աղբյուր»,- ասել է MEF ներդրումային հանձնաժողովի նախագահ Կարլո դե Վաալը:

Microfinance Enhancement Facility ընկերության մասին

Microfinance Enhancement Facility ընկերությունը (MEF) ստեղծվել է 2009թ.-ին KfW Գերմանական զարգացման բանկի և Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիայի կողմից՝ Ավստրիական զարգացման բանկի համատեղ նախաձեռնությամբ: Incofin IM-ը հիմնադրամի ներդրումային հարցերով խորհրդատու է: Որակավորված ֆինանսական հաստատությունների միջոցով միկրո ձեռնարկություններին տրամադրելով լրացուցիչ ֆինանսավորում՝ MEF-ն աջակցում է տնտեսական զարգացմանն ու բարգավաճմանը համաշխարհային մասշտաբով: Զարգացմանն ուղղված նպատակ հետապնդելով՝ MEF-ը պահպանում է կայունության և փոխլրացման սկզբունքները՝ համատեղելով զարգացումը և շուկայական կողմնորոշումները:

Incofin IM ընկերության մասին 

Incofin Investment Management-ը համաշխարհային սոցիալական և բնապահպանական նշանակության ծրագրերում ներդրում իրականացնող ընկերություն է, որի ուշադրության կենտրոնում է գյուղատնտեսության և գյուղատնտեսական ոլորտի ֆինանսավորումը: Incofin-ը, առաջնորդվելով ներառական առաջընթացը խթանելու ցանկությամբ, ձգտում է բավարարել ձեռներեցների կարիքները՝ պակաս արտոնություններ ունեցող մարդկանց կյանքը բարելավելու նպատակով: Incofin IM-ը AIFM-ի կողմից լիցենզավորված հիմնադրամի կառավարիչ է և կառավարում է ավելի քան 1 միլիարդ եվրո արժողությամբ ակտիվներ: Incofin IM-ը ունի ավելի քան 60 արհեստավարժ մասնագետներից բաղկացած թիմ՝ կենտրոնացված Բելգիայի գլխամասային գրասենյակում և Կամբոջայի, Կոլումբիայի, Հնդկաստանի և Քենիայի տեղական ներդրումային գրասենյակներում:    

ԱրարատԲանկի մասին

ԱրարատԲանկ ԲԲԸ-ն, հիմնադրվել է 1991թ.-ին և ՀՀ բանկային համակարգի առաջատարներից է: ԱրարատԲանկը տրամադրում է նորարար և բարձրորակ բանկային ծառայություններ ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց՝ կիրառելով գերժամանակակից տեխնոլոգիաներ և ստեղծելով յուրահատուկ բիզնես մշակույթ բանկ-հաճախորդ հարաբերություններում:

Նորարարական բանկային տեխնոլոգիաներով և կորպորատիվ կառավարման լավագույն փորձով Բանկն ունի 56 մասնաճյուղ հանրապետության ողջ տարածքում: ԱրարատԲանկն ակտիվ ներգրավված է Հայաստանի տնտեսության իրական հատվածում, մասնավորապես՝ ՓՄՁ վարկավորման ոլորտում: ԱրարատԲանկը համագործակցում է 16 հեղինակավոր միջազգային ֆինանսական կառույցների հետ:

Տարեցտարի գրանցելով ֆինանսական ցուցանիշների կայուն աճ՝ ԱրարատԲանկն իր ուրույն դիրքն է գրավում ՀՀ բանկային համակարգում: Ընթացիկ տարում, չնայած գլոբալ մարտահրավերներին, Բանկը կարողացավ ապահովել հիմնական ցուցանիշների կայունությունը: Այսպես, իր գործունեության արդյունքում սեպտեմբերի վերջի դրությամբ ընդհանուր ակտիվները կազմել են 487.0 մլն դոլար: Եկամտաբեր ակտիվներում վարկային ներդրումները կազմել են 296.1 մլն դոլար, ընդ որում վարկային պորտֆելի 55.2%-ը բաժին է ընկնում կորպորատիվ վարկավորմանը (163.3 մլն դոլար), իսկ 46.8%-ը՝ մանրածախ վարկավորմանը (138.4 մլն դոլար):

Հաշվետու ժամանակաշրջանում Բանկի ընդհանուր պարտավորությունները կազմել են 406.3 մլն դոլար: Այստեղ շուրջ 31.8%-ը կամ 129.2 մլն դոլարը բաժին է ընկնում միջազգային ծրագրերով ներգրավված միջոցներին, 24.3%-ը կամ 98.9 մլն դոլարը ժամկետային ավանդներին և 21.9%-ը կամ 88.8 մլն դոլարը՝ ցպահանջ միջոցներին: 2020թ.-ի ընթացքում Բանկին հաջողվել է գրանցել ժամկետային ավանդների աճ 24 մլն դոլարով (32.1%):

Բանկի ընդհանուր կապիտալը նախորդ տարվա 77.7 մլն դոլարի համեմատ աճ՝ է գրանցել կազմելով 80.7 մլն դոլար: 2020թ.-ի 9-ամսյա Զուտ շահույթը կազմել է 4.3 մլն դոլար: Չնայած 2020թ.-ի ընթացքում ի հայտ եկած մարտահրավերներին՝ Բանկին հաջողվել է սեպտեմբերի դրությամբ պահպանել կապիտալի համարժեքության 15.28% և ընդհանուր իրացվելիության 24.78% մակարդակ:

Ավելին՝ այստեղ  և այստեղ։-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Բավրա

Հայաստանի ամենաշահութաբեր բանկերի վարկանիշը՝ 2025 թ.-ի երկրորդ եռամսյակի արդյունքում

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է Հայաստանի ամենաշահութաբեր առևտրային բանկերի վարկանիշային աղյուսակը՝ հիմնվելով 2025 թվականի երկրորդ եռամսյակի արդյունքների վրա

Ինչպես են հայերը սովորում ներդրումներ կատարել․ Freedom Academy Armenia–ի ղեկավար

Հայաստանում ավելի հաճախ են սկսել խոսել ֆինանսական կրթվածության մակարդակի անհրաժեշտության մասին, բայց ի՞նչ է դա իրականում նշանակում, և ինչո՞ւ է կարևոր ոչ միայն անհատի, այլև ամբողջ երկրի տնտեսության համար: Այս և այլ հարցերի շուրջ զրուցել ենք Freedom Academy Armenia-ի տնօրեն Գեորգի Մելքոնյանի հետ

Հայաստանի բանկերի վարկանիշն՝ ըստ վարկային պորտֆելի մեծության՝ 2024 թվականի 9 ամիսների արդյունքներով

Բանկի վարկավորման ծավալը (պահուստներից բացի) հասել է 1,130,4 մլրդ դրամի (աճը՝ 14,8%)

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img