Յունիբանկը երկարաձգել է SWIFT փոխանցումների ակցիայի ժամկետը մինչև մարտի 31-ը

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի./ԱՌԿԱ/. Յունիբանկը մինչև այս տարվա մարտի 31-ը երկարաձգել է ձեռներեցների համար իրականացվող ակցիայի ժամկետը, որի շրջանակներում կարելի է կատարել SWIFT միջազգային դրամական փոխանցումներ անվճար կամ իջեցված սակագնով, հաղորդում է Յունիբանկի մամուլի ծառայությունը:

«Առաջին տարին Յունիբանկի հետ» փաթեթը նախատեսված է այն իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների համար, որոնք կցանկանան իրենց շրջանառությունը տեղափոխել Յունիբանկ: Փաթեթը ներառում է ՝

  • երկու հաշվի բացում ՀՀ դրամով և արտարժույթով,
  • առաջին երեք ամսվա ընթացքում  SWIFT փոխանցումների իրականացում  անվճար, այնուհետև՝ 9 ամսվա ընթացքում՝ 20% ցածր սակագնով,
  • անհատական փոխարժեքներ փոխարկման ժամանակ:

Փաթեթի արժեքը կազմում է ընդամենը 10 000 ՀՀ դրամ տարեկան:

«Լոյալ հաճախորդ» փաթեթը մշակված է հատուկ Յունիբանկի վարկառու հաճախորդների համար և ներառում է՝

  • անվճար SWIFT փոխանցումներ,
  • անհատական փոխարժեքներ փոխարկման ժամանակ:

«Մենք ձգտում ենք SWIFT փոխանցումները դարձնել առավելագույնս մատչելի բիզնեսի համար: Հաշվի առնելով հաճախորդներից ստացված դրական արձագանքները և նրանց բարձր հետաքրքրվածությունն այս ծառայության նկատմամբ,  որոշում ընդունեցինք երկարաձգել ակցիայի ժամկետը: Մեր առաջարկը հնարավորթյուն է տալիս բիզնեսին կրճատել իր ծախսերը և այն ուղղել իրենց զարգացմանը, ինչն էլ իր հերթին նպաստում է  արտաքին տնտեսական գործունեության աշխուժացմանը», – ասում է Յունիբանկի օպերացիոն սպասարկման և տեղեկատվական տեխնոլոգիաների տնօրեն Արթուր Ապերյանը:

 Յունիբանկն ապահովում է SWIFT փոխանցումներ բոլոր ուղղություններով՝ համագործակցելով Raiffaisen Bank International AG (Ավստրիա), Landesbank Baden-Wuerttemberg (Գերմանիա), Banca Popolare di Sondrio (Իտալիա), AO Alfa Bank (Ռուսաստան), VTB Bank (PJSC) (Ռուսաստան), Bank of Georgia (Վրաստան) և այլ առաջատար արտասահմանյան բանկերի հետ:

«Յունիբանկը» հիմնադրվել է 2001 թվականի հոկտեմբերին։ Բանկի հիմնական բաժնետերը «Ռիպատոնսո Հոլդինգզ Լիմիթեդն» է։ 2015 թվականից բանկը վերակազմավորվել է բաց բաժնետիրական ընկերության:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հունիսի 1-7)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցել է գնաճի վերաբերյալ տվյալների, արժութային դինամիկայի և բանկային հատվածում տիրող իրավիճակի մասին Կենտրոնական բանկի մեկնաբանությունների ազդեցության ներքո։

ՀՀ ԿԲ նախագահը նշել է ոսկու գների աճի ֆենոմենները

Ոսկու գների աճի հետևում մի քանի ֆենոմեն է թաքնված, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը

Հաճախորդների շնորհակալության օր Գյումրիում․ IDBank (ՎԻԴԵՈ)

IDBank-ի՝ հաճախորդներին անառիթ շնորհակալություն հայտնելու և անակնկալներ մատուցելու օրն այս անգամ Գյումրիի մասնաճյուղում էր

Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան է (ՎԻԴԵՈ)

Վեց տարի, շուրջ 45 հիմնադրամ, 55-ից ավել ծրագիր, 300 մլն դրամի հասնող բյուջե

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները նվազել են․ ՀՀ ԿԲ

 2026 թվականի հունիսի 10-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ հունիսի 9-ի համեմատ նվազել է 0.01 կետով՝ կազմելով 368.44 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img