Tue, 29 April
14.1 C
Yerevan
USD: 389.46 RUB: 4.73 EUR: 441.92 GEL: 141.70 GBP: 519.38
spot_img

ԱրարատԲանկը 5 մլն ԱՄՆ դոլարի երկկողմ պայմանագիր է կնքել

ԵՐԵՎԱՆ, .3 փետրվարի./ԱՌԿԱ/. ԱրարատԲանկը և «Blue Orchard»-ի՝ Covid-19 Emerging and Frontier Markets MSME Support Fund հիմնադրամը («Blue Orchard»-ի՝ Զարգացող և սահմանային շուկաներում Covid-19 պայմաններում ՄՓՄՁ-ների աջակցման հիմնադրամ) 5 մլն դոլարի երկկողմ վարկային պայմանագիր են կնքել՝ Հայաստանում Covid-19 համավարակի հետևանքով տուժած ՄՓՄՁ-ներին աջակցելու համար, հաղորդում է ԱրարատԲանկի մամուլի ծառայությունը։

Հիմնադրամի վարկային միջոցները հնարավորություն կտան միկրո, փոքր և միջին ձեռնարկություններին շարունակել կամ վերսկսել իրենց գործունեությունը համավարակի պայմաններում՝ միաժամանակ ստեղծելով աշխատատեղեր և զարկ տալով տնտեսությանը:

«Ուրախ եմ արձանագրել այն փաստը, որ Covid-19 Emerging and Frontier Markets MSME Support Fund հիմնադրամը գործարկվել է «BlueOrchard» ընկերության կողմից, որի հետ ԱրարատԲանկը արդյունավետ կերպով համագործակցում է դեռևս 2013թ․-ի փետրվարից։ Այս նոր վարկային միջոցները հնարավորություն կտան ՄՓՄՁ-ներին մեղմացնել Covid-19 համաճարակի ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա։ Պետք է նշեմ, որ ԱրարատԲանկն ակտիվ մասնակցություն է ունեցել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ծրագրերին և կորոնավիրուսից տուժած ավելի քան 120 շահառուի տրամադրել է շուրջ 6 մլրդ ՀՀ դրամ ծավալով վարկային միջոցներ», – նշել է ԱրարատԲանկի Վարչության նախագահ Մհեր Անանյանը։   

«Covid-19 համաճարակի տնտեսական հետևանքներից հատկապես տուժել են ՄՓՄՁ-ները: Այս անբարենպաստ պայմաններում ԱրարատԲանկին հաջողվել է բարելավել և ընդլայնել իր թվային բանկինգի հնարավորությունները՝ հաճախորդների համար հասանելիությունը ապահովելու համար: Այս դժվար ժամանակներում մենք շատ հպարտ ենք, որ աջակցում ենք ԱրարատԲանկին և Հայաստանում գործող ՄՓՄՁ-ներին` իրենց գործունեությունն ու բիզնեսները վերսկսելու, ինչպես նաև աշխատատեղերի ապահովմանը և տեղական տնտեսության կայունացմանը նպաստելու գործում», – ասել է «BlueOrchard»-ի Վարկավորման գծով գլխավոր տնօրեն Նորմունդս Միզիսը։

ԱրարատԲանկ բաց բաժնետիրական ընկերությունը հիմնադրվել է 1991թ.-ին և ՀՀ բանկային համակարգի առաջատարներից է: ԱրարատԲանկը տրամադրում է նորարար և բարձրորակ բանկային ծառայություններ ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց՝ կիրառելով գերժամանակակից տեխնոլոգիաներ և ստեղծելով յուրահատուկ բիզնես մշակույթ բանկ-հաճախորդ հարաբերություններում:

Նորարարական բանկային տեխնոլոգիաներով և կորպորատիվ կառավարման լավագույն փորձով Բանկն ունի 56 մասնաճյուղ հանրապետության ողջ տարածքում: ԱրարատԲանկն ակտիվ ներգրավված է Հայաստանի տնտեսության իրական հատվածում, մասնավորապես՝ ՓՄՁ վարկավորման ոլորտում: ԱրարատԲանկը համագործակցում է 17 հեղինակավոր միջազգային ֆինանսական կառույցների  հետ:

Տարեցտարի գրանցելով ֆինանսական ցուցանիշների կայուն աճ՝ Բանկն իր ուրույն դիրքն է գրավում ՀՀ բանկային համակարգում: Ընթացիկ տարում, չնայած գլոբալ մարտահրավերներին, Բանկը կարողացավ ապահովել հիմնական ցուցանիշների կայունությունը: Այսպես, իր գործունեության արդյունքում 2020թ․-ի վերջի դրությամբ ընդհանուր ակտիվները կազմել են 475.3 մլն դոլար: Եկամտաբեր ակտիվներից վարկային ներդրումները կազմել են 283.4 մլն դոլար, ընդ որում վարկային պորտֆելի 56.6%-ը բաժին է ընկնում կորպորատիվ վարկավորմանը (160.3 մլն դոլար), իսկ 46.2%-ը՝ մանրածախ վարկավորմանը (130.9 մլն դոլար):

Հաշվետու ժամանակաշրջանում Բանկի ընդհանուր պարտավորությունները կազմել են 402.0 մլն դոլար: Այստեղ շուրջ 31.7%-ը կամ 127.5 մլն դոլարը բաժին է ընկնում միջազգային ծրագրերով ներգրավված միջոցներին, 22.1%-ը կամ 88.8 մլն դոլարը ժամկետային ավանդներին և 22.4%-ը կամ 90.2 մլն դոլարը՝ ցպահանջ միջոցներին: 2020թ.-ի ընթացքում Բանկին հաջողվել է գրանցել ժամկետային ավանդների աճ 18.9 մլն դոլարով (27.0%):

Բանկի ընդհանուր կապիտալը, պայմանավորված ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամի արժեզրկմամբ, նախորդ տարվա 77.9 մլն դոլարի համեմատ նվազել է՝ կազմելով 73.2 մլն դոլար: 2020թ.-ի ընթացքում Զուտ շահույթը կազմել է 2.6 մլն դոլար: Չնայած 2020թ.-ի ընթացքում ի հայտ եկած մարտահրավերներին, հաճախորդների միջոցների հնարավոր արտահոսքերի ռիսկերին՝ Բանկին հաջողվել է դեկտեմբերի դրությամբ պահպանել կապիտալի համարժեքության 15.09% և ընդհանուր իրացվելիության 24.56% մակարդակ:

Ավելին` ԱրարատԲանկի կայքում և Facebook-յան էջում։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ–ում դրամավարկային պայմանների զգալի մեղմացումը սահմանափակ ազդեցություն է ունեցել բանկերի տոկոսադրույքների վրա․ ԿԶԵՀ

Վարկերի և ժամկետային ավանդների տոկոսադրույքների փոփոխության առումով բանկերի արձագանքը սահմանափակ էր

Հայաստանի միջազգային պահուստները մարտին ավելացել են՝ հասնելով 3,9 մլրդ դոլարի, ապահովելով ներկրման 2,9 ամսվա ծածկույթ․ ՀԲ

Ուսումնասիրության մեջ նշվում է, որ 2025թ․–ի մարտին դրամի փոխարժեքն ընդհանուր առմամբ կայուն էր ԱՄՆ դոլարի նկատմամբ, բայց արժեզրկվել է ռուբլու նկատմամբ

Կոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել է

Մեկնարկից հետո՝ 6-օրյա ժամկետում Կոնվերս Բանկն ավարտել է իր դոլարային պարտատոմսերի տեղաբաշխո

Leasing Expo 2025-ին Ակբա Լիզինգը ներկայացնում է լիզինգի լավագույն պայմանները (ՎԻԴԵՈ)

Leasing Expo 2025-ը համախմբել է ոլորտի առանցքային դերակատարներին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img