Յունիբանկի տվյալների մշակման կենտրոնը սկսել է աշխատել կանաչ էներգիայով

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի./ԱՌԿԱ/. Յունիբանկի տվյալների մշակման կենտրոնն այժմ ամբողջությամբ սնուցվում է արևային էներգիայով, հաղորդում է Յունիբանկի մամուլի ծառայությունը:

Սա Հայաստանում առաջին բանկային տվյալների կենտրոնն է, որն աշխատում է վերականգնվող  էներգիայի աղբյուրով:

Յունիբանկի տվյալների մշակման կենտրոնը ստեղծվել է 2016 թվականին՝ տեղեկատվության հսկայական ծավալների մշակման և պահպանման համար: Կենտրոնն ապահովում է բանկի ցանցային, սերվերային և կոմունիկացիոն սարքավորումների անխափան աշխատանքը:

Դեկարբոնացման նպատակով կանաչ էներգիային անցումը Յունիբանկի զարգացման ռազմավարության հիմնական բաղադրիչներից մեկն է: Կենտրոնի անցումն արևային էներգիայի բանկին թույլ է տալիս լուծել միանգամից երկու խնդիր.  պաշտպանել շրջակա միջավայրը և բարձրացնել կենտրոնի անախության մակարդակը` միաժամանակ ապահովելով դրա առավելագույն արդյունավետությունը:

«Մեզ վաղուց է հետաքրքրում ավանդական էներգիայի աղբյուրները փոխարինելու հեռանկարները: Սա համաշխարհային միտում է, որին միանում է նաև մեր թիմը: Մենք գիտակցում ենք մեր պատասխանատվությունը ապագա սերունդների առջև:  Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակում մենք  շարունակելու ենք ներդրումներ կատարել կանաչ նախագծերում ՝ դրանով իսկ նվազեցնելով շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունը», – ասում է Յունիբանկի Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը:

Եվրոպայում և ԱՄՆ-ում ավելի ու ավելի շատ բիզնեսներ են անցնում «կանաչ» գեներատորների: Բրիտանական «Էմբեր» հետազոտական ​​կենտրոնի տվյալների համաձայն, 2020 թվականը պատմության մեջ առաջին տարին էր, երբ Եվրամիությունում վերականգնվող  էներգիայի աղբյուրներն ավելի շատ էլեկտրական էներգիա էին արտադրել, քան գազը և ածուխը: Վերականգնվող  էներգիայի աղբյուրների օգտագործման արդյունավետությունը մեծապես կախված է տարածաշրջանի բնական պայմաններից: Հայաստանն արևային երկիր է: Հայաստանում արևային էներգիայի տարեկան ներհոսքը 1.7 անգամ գերազանցում  է եվրոպական միջին ցուցանիշը:

Արևային էներգիան կբավարարի կենտրոնի կարիքները լիովին բավարարելու և  անխափան աշխատանքն ապահովելու համար` հնարավորություն տալով Յունիբանկին ավելացնել կենտրոնի շարժունակությունը:  

Յունիբանկն իր գործունեություն է սկսել 2001թ.-ին: Բանկը հիմնադիրներն են Գագիկ Զաքարյանը և Գեորգի Պիսկովը:

Յունիբանկն ունի 53 մասնաճյուղ և ավելի քան 100 պրոմո կետ Հայաստանի տարբեր քաղաքներում: Յունիբանկը մանրածախ շուկայում առաջատարներից մեկն է: Բանկն ակտիվորեն օգտագործում է ֆինանսական տեխնոլոգիաներն ու նորամուծությունները՝  ժամանակակից սպասարկում ապահովելու համար: Յունիբանկը

Հայաստանի առաջին բանկերից մեկն էր, որն ավտոմատացրեց վարկի ուսումնասիրման գործընթացը: 2020թ.-ին բանկը անգրավ սպառողական վարկերի սքորինգային համակարգում  ներդրեց արհեստական բանականության տեխնոլոգիան, ինչը հնարավորություն տվեց ավելի արագ և որակյալ մշակել մեծ ծավալի տեղեկատվություն, վերլուծել հաճախորդների տվյալները և ավելի մեծ ճշգրտությամբ կառուցել  նրանց պրոֆիլը:

SME Banking Club-ը Յունիբանկին ճանաչել է 2018թ.-ի ամենաինովացիոն բանկերից մեկը:

Unibank Privé-ն արժանացել է SPEAR’S Russia Wealth Management Awards 2018 մրցանակի ԱՊՀ երկրներում private banking-ի ոլորտում հաճախորդների լավագույն սպասարկում կազմակերպելու համար:

Յունիբանկի զարգացման հիմնաքարերից մեկը 2015 թ.-ին կայացած IPO- ն էր: 2020 թ.-ին Յունիբանկի դոլարային պարտատոմսերը ցուցակվեցին Մոսկվայի բորսայում:

2020թ.-ին Յունիբանկն արժանացավ Visa միջազգային վճարային համակարգի կողմից սահմանված «Sustainability Icon» մրցանակին: 

Moody’s Investors Service միջազգային գործակալությունը Յունիբանկին շնորհել է B2 վարկանիշը՝ «կայուն» կանխատեսմամբ:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ ԿԲ-ն նախազգուշացրել է կեղծ լիազորագրերով և տեղեկանքներով  խարդախության նոր սխեմայի մասին

Հայաստանի Կենտրոնական բանկը քաղաքացիներին նախազգուշացնում է կեղծ փաստաթղթերի կիրառմամբ զեղծարարությունների հաճախակիացած դեպքերի մասին, որոնք իբր տրամադրվել են ԿԲ-ի կողմից

ՀՀ փոխվարչապետը և ԱԶԲ փոխնախագահը քննարկել են մասնավոր կապիտալի ներգրավման և ենթակառուցվածքների զարգացման հարցերը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Վեմփի Սապուտրայի գլխավորած պատվիրակության հետ  քննարկել է ՀՀ կառավարության առաջնահերթությունները, «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, պետության բնապահպանական օրակարգը, մասնավոր կապիտալի ներգրավման և պետություն-մասնավոր գործընկերության ընդլայնման հնարավորությունները։

Հայաստանի առևտրային բանկերը 2026թ․–ի 9 ամսում պետբյուջե են վճարել 149,22 մլրդ դրամ

Հայաստանում գործող բոլոր 17 գործող առևտրային բանկերը ներառվել են երկրի 1000 խոշոր հարկատուների ցանկում2026 թվականի ինը ամիսների արդյունքներով, վկայում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տվյալները

ԿԲ–ն իրականացնում է արժութային ինտերվենցիաներ շուկայում ցնցումները կանխելու համար․ Գալստան

Հայաստանի Կենտրոնական բանկն օտարերկրյա կապիտալի զգալի ներհոսքի պայմաններում պարբերաբար իրականացնում է արժութային ինտերվենցիաներ՝ արժութային շուկայում լուրջ ցնցումները կանխելու համար, հայտարարել է ԿԲ նախագահը

COP17-ի շրջանակում կայացավ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը. Idram և IDBank (ՎԻԴԵՈ)

Կլիմայի փոփոխության մեղմումից մինչև բնապահպանական կրթություն և նորարարական լուծումներ․ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը միավորել է ոլորտի առաջատար կանանց՝ հանրայնացնելով նրանց նախաձեռնություններն ու կենսաբազմազանության պահպանման գործում ունեցած ներդրումը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img